Դին Լիրեն
| Դին Լիրեն | |
|---|---|
չինարեն՝ 丁立人 | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 24, 1992[1] (33 տարեկան) |
| Ծննդավայր | Վենչժոու, Չինաստան[2] |
| Կոչում | գրոսմայստեր[3] և միջազգային վարպետ |
| Ներկայիս վարկանիշ | 2762 |
| ՖԻԴԵ համար | 8603677 |
| 365chess | Liren_Ding |
| Chesstempo համար | 51504 |
| ICCF համար | 51504 |
| Մասնակցել է | Շախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 2012[4], Շախմատային օլիմպիադա 2014[4], Շախմատային օլիմպիադա 2016, Շախմատային օլիմպիադա 2018, Շախմատի աշխարհի առաջնություն 2023, Շախմատի հավակնորդների մրցաշար 2022 և Շախմատի աշխարհի առաջնություն 2024 |
| Պարգևներ և մրցանակներ | |
Դին Լիրեն ( չինարեն հեշտ. 丁立人 , պինին: Dīng Lìrén, հոկտեմբերի 24, 1992[1], Վենչժոու, Չինաստան[2]), չինացի շախմատիստ, գրոսմայստեր (2009)։ Աշխարհի 17-րդ չեմպիոն (2023 թվականի ապրիլի 30-ից)։ Համարվում է պատմության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող չինացի շախմատիստը և առաջին չինացի շախմատիստը, որը մասնակցել է շախմատի հավակնորդների մրցաշարին։ 2016 թվականի հուլիս ամսվա դրությամբ Դին Լիրենը 2875 բլից վարկանիշով համարվել է ամենաբարձր բլից վարկանիշ ունեցող շախմատիստը։
Դասական շախմատում գրոսմայստերն անպարտելի է եղել 2017 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի նոյեմբերը․ նա իր հաշվին գրանցել է 29 հաղթանակ և 71 ոչ-ոքի։ 100 պարտիայի անպարտելի շարանը ամենաերկարն է եղել բարձր մակարդակի շախմատի պատմության մեջ։ Հետագայում՝ 2019 թվականին, Կառլսենը գերազանցել է այդ ռեկորդը։
2023 թվականի մայիս ամսվա դրությամբ Դին Լիրենը համարվում է դասական շախմատում 3-րդ բարձր գործակից ունեցող շախմատիստը․ չինացին զիջում է նորվեգացի Կառլսենին և ռուս Նեպոմնյաշչիին։
2023 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում Դին Լիրենը հաղթել է Յան Նեպոմնյաշչիին և դարձել շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը, ինչպես նաև չինացի առաջին աշխարհի չեմպիոնը։ Լիրենն իրավունք է ստացել պայքարելու աշխարհի չեմպիոնի մրցախաղում այն բանից հետո, երբ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը հրաժարվել է չեմպիոնական մրցախաղից և ՖԻԴԵ-ի որոշմամբ մրցախաղն անցկացվել է հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչիի և երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիրենի միջև։
COVID-19 համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով Դին Լիրեն զրկված է եղել հավակնորդների հաջորդ մրցաշարի ընտրական փուլին մասնակցելու հնարավորությունից, սակայն Սերգեյ Կարյակինի որակազրկման պատճառով ստացել է մրցաշարին մասնակցելու հնարավորություն՝ որպես 2022 թվականի մայիսի դրությամբ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստ[6][7][8]։ Մրցաշարի մասնակցելու պայմաններից մեկը 2021 թվականի հունիսից մինչև 2022 թվականի մայիս ամիսներին անցկացված առնվազն 30 դասական խաղերի առկայությունն էր, սակայն մինչև ապրիլ Դին Լիրենը խաղացել էր ընդամենը 4 պարտիա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դին Լիրենը ծնվել է 1992 թվականին։ Շախմատ խաղում է 4 տարեկանից[9]։ Ավարտել է Պեկինի համալսարանի իրավաբանական դպրոցը[10][11][12]։
2009 թվականին՝ 16 տարեկանում, նա դարձել է Չինաստանի ամենաերիտասարդ շախմատիստը, որը հաղթել է ազգային մրցաշարերում[13]։ Չինաստանի չեմպիոն (2009, 2011 և 2012)։
2017 թվականի սեպտեմբերին դարձել է առաջին չինացի շախմատիստը, որը ձեռք է բերել Շախմատի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։ Հավակնորդների մրցաշարում Դին Լիրենը համարվել է միակ շախմատիստը, որը չի կրել պարտություն և արդյունքում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
2017 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 10-ը Դին Լիրենը ոչ մի դասական պարտիայում պարտություն չի կրել։ Այդ անպարտելի շարքը կազմել է ուղիղ 100 պարտիա և ավարտվեց Շենժեն քաղաքում տեղի ունեցած մրցաշարում, որտեղ Դին Լիրենը տանուլ է տվել ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշիե-Լագրավին[14][15]։
2019 թվականի հոկտեմբերի 4-ին Խանտի-Մանսիյսկում տեղի ունեցած Աշխարհի գավաթի եզրափակչում Դին Լիրենը տանուլ է տվել ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովին և զբաղեցրել երկրորդ տեղը։ Մրցումների արդյունքում նա հրավեր է ստացել մասնակցելու 2020 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարին, որտեղ զբաղեցրել է չորրորդ տեղը՝ դարձյալ համարվելով միակ մասնակիցը, որը ոչ մի պարտիայում չի պարտվել պարտություն։ Մարտի վերջից Չինաստանի շախմատի ֆեդերացիան Հանչժոու քաղաքում կազմակերպել է Դին Լիրենի մասնակությամբ մի շարք մրցաշարեր, որպեսզի նա լրացնի թերի (26) պարտիաները։
2022 թվականի մայիսին Դինգ Լիրենը ՖԻԴԵ-ի վարկանիշային զբաղեցրել է երկրորդ տեղը և շրջանցել իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուզջային[16]։
2022 թվականին Մադրիդում տեղի ունեցած հավակնորդների մրցաշարի առաջին փուլից հետո Դինգ Լիրենը կիսել է 4-6-րդ տեղը։ Այդ փուլում նա պարտվել է Յան Նեպոմնյաշչիին, մնացած պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։ Երկրորդ շրջանում նա հաղթել է Դուդային, Ռապորտին, Կարուանային և վերջին տուրում՝ Նակամուրային։ Այդ շրջանում նա պարտվել է միայն Ռաջաբովին։ Այսպիսով, ամբողջ մրցաշարի արդյունքներով նա զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչը նրան իրավունք է տվել մասնակցել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղին՝ Մագնուս Կառլսենի հրաժարվելուց հետո[17]։
2023 թվականի հունվարին նա անհաջող է հանդես եկել Վեյկ ան Զե քաղաքում տեղի ունեցած «Տատա Սթիլ» մրցաշարին և զբաղեցրել 11-րդ տեղը[18]։
Շախմատի աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել են հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչին և մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիրենը։ Մրցախաղի հիմնական 14 պարտիաներից հետո հաշիվը եղել է հավասար՝ 7-7, արագ շախմատի լրացուցիչ չորս պարտիաներից հետո Դին Լիրենը դարձել է աշխարհի 17-րդ չեմպիոնը։
Ըստ կանոնակարգի՝ Դինգը շահել 1,1 միլիոն եվրո (մրցանակային ֆոնդի 55%-ը), բացի այդ վաստակել է 1,4 էլոյի վարկանիշային միավոր և պահպանել իր երրորդ հորիզոնականը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում[19]։
Մրցախաղի աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Էլոյի գործակից | Դասական պարտիաներ | Հաշիվ | Արագ պարտիաներ | Հաշիվ | |||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | ||||
| 2795 | ½ | 1 | ½ | 0 | 1 | 0 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 0 | ½ | ½ | 7 | ½ | ½ | ½ | 0 | 8½ | |
| 2788 | ½ | 0 | ½ | 1 | 0 | 1 | 0 | ½ | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | 7 | ½ | ½ | ½ | 1 | 9½ | |
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 chessgames.com — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 Chess24.com — 2014.
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 4,0 4,1 OlimpBase
- ↑ https://www.europe-echecs.com/art/championnat-du-monde-d-echecs-2023-8991.html (ֆր.)
- ↑ Barden, Leonard (2022 թ․ մարտի 25). «Chess: China's Ding Liren could make unlikely late bid for Candidates place». The Guardian. 0261-3077. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «FIDE Ethics imposes a 6-month ban on Karjakin». www.fide.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Regulations for the FIDE Candidates Tournament 2022» (PDF). fide.com (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Դին Լիրեն - Չինաստան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «浙江省温州中学 今日温中 我校高三学生丁立人与国际象棋特级大师卜祥志温州论剑». wzms.wzer.net. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «PKU alumnus Ding Liren becomes the Runner-Up in the Individual Events of 2017 Chess World Cup». Peking University. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Introducing Candidates: Ding Liren». fide.com. 2020 թ․ մարտի 14. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Դին Լիրեն». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Дин Лижэнь - биография, новости, личная жизнь Источник: https://stuki-druki.com/authors/ding-liren.php Штуки-дрюки ©
- ↑ Peter Doggers (PeterDoggers). «Шэньжэнь: победа Вашье-Лаграва и окончание беспроигрышной серии Дина Лижэня» (ռուսերեն). Chess.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Top 100 Players May 2022 FIDE Top players archive». ratings.fide.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «FIDE World Championship Match 2023 Qualification Rules». www.fide.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Top 100 Players February 2023 FIDE Top players archive». ratings.fide.com. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Яна Метлёва. «Дин Лижэнь первым в истории Китая завоевал титул чемпиона мира по шахматам». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://zhuyue.blog.sohu.com/38398465.html
- http://www.wems.net/View.asp?id=443 Արխիվացված 2011-07-24 Wayback Machine
- http://www.wems.net/View.asp?id=1269%0D%0A Արխիվացված 2012-02-14 Wayback Machine
- http://www.dbt.gov.cn/show.asp?id=360 Արխիվացված 2011-07-07 Wayback Machine
- 16-year-old Ding Liren Wins Chinese Ch
- Ding Liren wins the Chinese Chess Championship Արխիվացված 3 Մարտ 2016 Wayback Machine (Chessdom)
- Ding Liren (16) new Chinese Champion after surreal finish (ChessVibes)
- Chinese Championship – a closer look at Ding Liren (ChessBase)
- Ding Liren champion de Chine! (Europe Echecs)
- Feedback and facts on FIDE's 'zero tolerance' rule
- Chinese Championship – decision by default
- Ding Liren won the 15th National Children's Chess Championship (in Chinese)
- Ding Liren: The First Chint Class of Character and Excellent Students (in Chinese)
| Շախմատի աշխարհի չեմպիոններ | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Լիրեն» հոդվածին։ |
| ||||||||||||||
