Jump to content

Դանիել Ֆրենչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Ֆրենչ
անգլ.՝ Daniel Chester French[1][2][3][…]
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1850(1850-04-20)[4][5][6][…]
Մահացել էհոկտեմբերի 7, 1931(1931-10-07)[4][6][7][…] (81 տարեկան)
Մահվան վայրՍթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][6][8][…]
ԳերեզմանSleepy Hollow Cemetery[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունսպիտակ ամերիկացի
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[4][2]
ԵրկերՀանրապետության արձան, equestrian statue of George Washington?, Statue of Abraham Lincoln? և Statue of Abraham Lincoln?[2][9][10]
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինMary Adams French French?[2][1]
Ծնողներհայր՝ Henry F. French?[2], մայր՝ Anne Richardson French?[2]
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա[4][2], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[4], United States Commission of Fine Arts?[11], Քանդակագործների ազգային ընկերություն[12][4][2], Ամերիկացի նկարիչների միություն[4], Architectural League of New York?[4][2], Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտ[4], Դիզայնի ազգային ակադեմիա[9][4][2], Սուրբ Ղուկասի ակադեմիա[4][2], National Arts Club?[4], Century Association?[4], Concord Art Association?[4] և Գեղեցիկ արվեստների ակադեմիա[4]
ԵրեխաներMargaret French Cresson?[13][2][4]
Ստորագրություն
Изображение автографа
 Daniel Chester French Վիքիպահեստում

Դանիել Ֆրենչ[14] (անգլ.՝ Daniel Chester French, ապրիլի 20, 1850(1850-04-20)[4][5][6][…] - հոկտեմբերի 7, 1931(1931-10-07)[4][6][7][…], Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][6][8][…]), ամերիկացի քանդակագործ, Ա. Լինքոլնի հայտնի քանդակի հեղինակը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն ԿՇ-ում։ Նա համարվում է ԱՄՆ-ի 19-20-րդ դարերի խոշոր քանդակագործներից մեկը։ Նրա աշխատանքները կարելի է տեսնել տարբեր զբոսայգիներում, համալսարանական կամպուսներում, պաշտոական հաստատություններում և Ամերիկայի թանգարաններում։

Կյանք և աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Ֆրենչը ծնվել է դատապաշտպանի ընտանիքում։ Դեռ վաղ հասակում ի հայտ է եկել նրա նկարչական տաղանդը։ Ուսումը ստացել է Քեմբրիջի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Երբ նա այցելել էր հարազատներին Բրուքլինում, Ֆրենչը ծանոթանում է Ջոն Ուորդի հետ և մեկ ամիս աշխատում է նրա արվեստանոցում։ 1873 թվականին Ֆրենչը առաջարկ է ստանում Կոնկորդ քաղաքից, որպեսզի քանդակի Լեքսիգտոնի և Կոնկորդի միջև եղած ճակատամարտի 100-ամյակի առթիվ մի քանդակ։ The Minute Man քանդակը հանդիսավոր կերպով բացվել է 1875 թվականի ապրիլի 19-ին։ Դրանից հետո Ֆրենչը մեկ տարի ապրում է Ֆլորենցիայում, որտեղ կատարելագործում է քանդակելու իր վարպետությունը Թոմաս Բոլի գլխավորությամբ։ Կարճ ժամանակով գալով հայրենիք` Ֆրենչը նորից մեկնում է Եվրոպա, սովորում է Փարիզի Գեղեցիկ արվեստենրի ազգային դպրոցում, հետո մի քանի տարի անց է կացնում Տոսկանայում։ Ֆրենչի աշխատանքների համար հաճախ որպես բնորդուհի էր ծառայում մոդել և դերասանուհի Օդրի Մէնսոնը։

1917 թվականին ԱՄՆ-ում առաջին անգամ հանձնվում էր Պուլիցերյան մրցանակ լրագրության ոլորտում, և Դ. Ֆրենչին հանձնարարվում է դրա Ոսկե մեդալի դիզայնի մշակումը։ Քանդակագործի Չեսթերվուդի տանը, որը նախագծվել էր նրա ընկերոջ` ճարտարապետ Հենրի Բեկոնի կողմից, այժմ ստեղծվել է Դ. Ֆրենչի թանգարան։

  • 1893 թվական` Ազգային քանդակագործների միության հիմնադիրներից մեկը
  • 1893 թվական` Ամերիկյան գիտության և արվեստի ակադեմիայի անդամ
  • 1901 թվական` Ազգային դիզայնի ակադեմիայի անդամ
  • 1904 թվական` Ամերիկյան նկարիչների և գրողների ակադեմիայի անդամ
  • Նյու-Յորքի ճարտարապետական լիգայի անդամ
  • Հռոմում Սուրբ Լուկայի ակադեմիայի անդամ
  • 1940 թվական` Դ. Ֆրենչի պատվին ԱՄՆ փոստային բաժանմունքը թողարկում է փոստային նամականիշ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Ֆրենչ» հոդվածին։