Ամերիկացի նկարիչների միություն
Ամերիկացի նկարիչների համայնք, ամերիկացի նկարիչների միավորում: Ստեղծվել է 1877 թվականին ամերիկացի արվեստագետների կողմից, ովքեր լքել են դիզայնի ակադեմիան` այն համարելով չափազանց պահպանողական[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1874 թվականին առաջին խումբը սկսել է հավաքվել բանաստեղծ Ռիչարդ Գիլդերի (անգլ.՝ Richard Watson Gilder) և նրա կնոջ Էլենի (անգլ.՝ Helena de Kay Gilder) տանը: Երեք տարի անց ընկերությունը պաշտոնապես ստեղծվել է, և նրա առաքելություններից մեկն էր անցկացնել արվեստի ամենամյա ցուցահանդեսներ: Հասարակության առաջին նախագահը նկարիչ Վոլտեր Շիրլոուն էր: Նոր հասարակության մեջ առաջիններից մեկն էր քանդակագործ Օգոստոս Սենտ-Գոդենը, նկարիչ Վոլտեր Շիրլոուն, Ալբերտ Րայդերը, Ռոբերտ Գիֆորդը, Ջոն Լաֆարժը, Ջուլիան Ուիրը, Ջոն Տվախտման և Ալեքսանդր Վայանտը, դիզայներ և նկարիչ Լուիս Տիֆանին: Արդյունքում, այդ ժամանակի ամենահայտնի արվեստագետներից շատերը միացել են խմբին, նրանցից ոմանք նաև Ազգային ակադեմիայի դիզայնի անդամ են: Պահպանողականության հետքերը դրսևորվում են նաև նոր միության մեջ և վերջ ի վերջո 1897 թվականին տասը արվեստագետներ բաժանվում են այս խմբից ու ձևավորում են նոր խումբ: Ի վերջո 1906 թվականին Ամերիկացի նկարիչների միությունը միավորվել է Ազգային ակադեմիայի մեջ:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ W. J. B. F.։ «Society of American Artists»։ The Aldine 9 (9): 275։ doi:10.2307/20637627 (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- American Society of Artists Archived 2015-03-17 at the Wayback Machine. (անգլ.)
- Ամերիկացի նկարիչների միություն
- Society of American Artists (անգլ.)