10 ամերիկացի նկարիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

10 ամերիկացի նկարիչներ (անգլ.՝ Ten American Painters), կրճատ` «տասնյակ» (անգլ.՝ The Ten), ամերիկյան արվեստագետների միություն, որը ստեղծվել է 1897 թվականին և բաժանվել է Ամերիկացի նկարիչների միությունից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միության անդամները 1908 թվականին

1897 թվականին ամերիկացի տասը նկարիչներ լքում են Ամերիկացի նկարիչների միությունն այն պատճառով, որ համարում էին, թե դա ղեկավարվում է միջանկյալ նկարիչների կողմից, իմպրեսիոնիզմն ավելի ցածր է գնահատվում, քան կլասիցիզմը, ռոմանտիզմն ու ռեալիզմը, հասարակությունը վատ վերաբերմունք ուներ դրա ցուցահանդեսների հանդեպ: Նրանց կարծիքով, հասարակության կազմակերպած ցուցահանդեսները առևտրային բնույթ ունեին: Նոր արվեստի միության անդամներն էին Էդվարդ Սիմոնսը, Ուիլյարդ Մետքալֆը, Չելե Գասսը, Ջուլիան Վեյրը, Ռոբերտ Ռիդը, Ջոն Թվակթմանը, Ֆրենկ Բենսոնը, Էդմունդ Թարբելը, Թոմաս Դյուինգը, Ջոզեֆ Դե Քամպը: Խմբի կազմավորումից հետո նրա անդամները խնդրում են Ուինսլոու Հոմերին միանալ նրան, բայց վերջինս մերժում է: Մեկ այլ նկարիչ, Էբոտ Թայերը, միանում է նրանց, բայց հետո փոխում է իր միտքն ու թողնում միությունը: 1902 թվականին, երբ մահանում է Թվախտմանը, Վիլյամ Չեյզը միանում է «Տասնյակին» [1]: Բոլոր տասը արվեստագետները աշխատում էին Նյու Յորքում կամ Բոստոնում: Նրանք հայտարարել էին, որ նոր անդամները կարող են ընդունվել իրենց խումբ միայն այն ժամանակ, երբ լինի խմբի բոլոր մասնակիցների համաձայնությունը[2]: Միությունն աշխատել է քսան տարի, տարեկան ցուցահանդեսների անցկացումով: Միության գոյությունը դադարել է մի շարք մասնակիցների մահից հետո: Ինչպես նաև, հանրության հետաքրքրությունը միության գործունեության հանդեպ նվազել էր[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Ten (անգլ.)
  2. 2,0 2,1 Brockett Erik։ «The Ten American Painters»։ Antiques & Fine Art Magazine։ Վերցված է 10 September 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]