Վոլտեր Շիրլոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վոլտեր Շիրլոու
Walter Shirlaw self-portrait.jpg
Ծնվել էօգոստոսի 6, 1838(1838-08-06)[1][2][3]
ԾննդավայրՓեյսլի
Վախճանվել էդեկտեմբերի 30, 1909(1909-12-30)[2] (71 տարեկանում)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Walter Shirlaw Վիքիպահեստում
5 դոլարանոց թղթադրամ, Շիրլոուի աշխատանքներից, 1896 թվական

Վոլտեր Շիրլոու (անգլ.՝ Walter Shirlaw, օգոստոսի 6, 1838(1838-08-06)[1][2][3], Փեյսլի - դեկտեմբերի 30, 1909(1909-12-30)[2], Մադրիդ, Իսպանիա), շոտլանդական ծագմամբ ամերիկացի նկարիչ[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1838 թվականի օգոստոսի 6-ին Շոտլանդիայի Փեյսլի քաղաքում: 1840 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սկզբում նա սկսել է աշխատել որպես թղթադրամներ տպող[5], ապա դարձել է նկարիչ: 1861 թվականին նրա առաջին աշխատանքը ցուցադրվել է Դիզայնի ազգային ակադեմիայում:

Վոլտեր Շիրլուն 1868 թվականին ընտրվել է Չիկագոյի դիզայնի ակադեմիայում որպես ակադեմիկոս: Նրա աշակերտներից են Ֆրեդրիկ Ստյուարտ Չեչչը և Ջեյմս Քերոլ Բեքվիտը: 1870 թվականից մինչև 1877 թվականները Շիրլուն սովորել է Մյունխենում Ալեքսանդր Ֆոն Վագների, Արթուր ֆոն Ռամբերգի և Վիլհելմ Լինդենհմիդտի հետ: Եվրոպայից վերադառնալուց հետո նա ղեկավարել է Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգայի դպրոցը, և մի քանի տարի դասավանդում է այնտեղ: 1887 թվականին նա դարձավ դիզայնի ազգային ակադեմիայի ակադեմիկոս: Վոլտեր Շիրլոուն ամերիկացի նկարիչների միության անդամներից էր` հետագայում նրա նախագահը: Մահացել է 1909 թվականի դեկտեմբերի 26-ին Մադրիդում, թաղված է Մեծ Բրիտանիայի գերեզմանատանը[6]:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայտնի գործերից են Toning of the Bell (1874) և Sheep-shearing in the Bavarian Highlands (1876): 1878 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում ներկայացվեց նրա վերջին աշխատանքը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]