Դանիել Բերնհարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Բերնհարդ
Ծննդյան թիվ՝օգոստոսի 31, 1965(1965-08-31) (58 տարեկան)
Ծննդավայր՝Ittigen, Բեռն, Շվեյցարիա
Քաղաքացիություն՝ Շվեյցարիա
Մասնագիտություն՝դերասան, մարտարվեստի վարպետ, մոդել, կինոդերասան և կինոպրոդյուսեր
IMDb։ID 0076780

Դանիել Բերնհարդ (գերմ.՝ Daniel Bernhardt, օգոստոսի 31, 1965(1965-08-31), Ittigen, Բեռն, Շվեյցարիա), շվեյցարացի և ամերիկացի դերասան, մարտարվեստի վարպետ։ Առավել հայտնի է դարձել կումիտեի լեգենդար չեմպիոնի դերով «Արյունոտ սպորտ 2» ֆիլմում և նրան հաջորդող մասերում, ինչպես նաև Սիրոյի դերով «Մահացու պայքար․ Նվաճում» սերիալում և գործակալ Ջոնսոնի դերով «Մատրիցա։ Վերալիցքավորում» ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանում սկսել է սովորել կունֆու և կարատե մարտարվեստները։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո չորս տարի Բեռնում սովորել է ճարտարապետական դիզայն և ստացել գիտական աստիճան։ Միևնույն ժամանակ բացել է մարտարվեստի դպրոց՝ հետագա գործունեությունը այդտեղ ծավալելու մտադրությամբ։ Ուսումը ավարտելուց հետո Դանիելը տեղափոխվել է Փարիզ և սկսել մոդելի կարիերա։ Նա աշխատել է այնպիսի մոդելավորողների համար, ինչպիսիք են՝ Montana, Mugler, Boss, Versace, Ferre, Bogner, Cerruti, Jaene Barnes, իրեն դրսևորել է որպես՝ միջազգային թոփ մոդել։ Նրա լուսանկարները հրապարակվել են Վոգ, Elle,GQ, Cosmopolitan, MAX, Interview ամսագրերում։ Աշխատելով Փարիզում, Լոնդոնում, Տոկիոյում, Նյու Յորքում և Միլանում, 25 տարեկան հասակում Բերենհարդը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նա հրավիրվել էր Ջաննի Վերսաչեի համար ստեղծված կոմերցիոն հեռուստահաղորդման մեջ Ժան-Կլոդ Վան Դամի հետ նկարահանվելու համար։ Երկու տարի անց դերասանական վարպետություն ուսումնասիրելու նպատակով տեղափոխվում է Լոս Անջելես։ Այստեղ նա մեծ վարպետ՝ Հի Իլ Չոյի (Нее Il Cho) ուսուցմամբ սկսում է ընդլայնված ծրագրով սովորել թեկվոնդո։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրանների վրա է հայտնվել 1995 թվականից։ Հայտնի է դարձել «Արյունոտ սպորտ» սերիալում նկարահանվելուց հետո։ 1998 թվականից մինչև 1999 թվական նկարահանվել է «Մահացու պայքար․ Նվաճում» սերիալում։ 2003 թվականին նկարահանվել է «Մատրիցա։ Վերալիցքավորում» ֆիլմում[1]։ 2014 թվականին առաջադրվել է «Տաուրոս» մրցանակի «Լավագույն ծեծկռտուք» անվանակարգում՝ «Պարկեռ»[2] ֆիլմում իր դերի համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Լիզա Ստոթհարդի (անգլ.՝ Lisa Stothard) հետ։ 2003 թվականի մայիսի 15-ին ծնվել է նրանց դուստրը։

Դանիելը ունի երկու եղբայր․ Դիրք (Dirk) ու Կլիֆ (Cliff), որոնք նկարահանվել են իր հետ «Արյունոտ սպորտ 2» ֆիլմում՝ երկրորդական դերերում։

Հետաքրքրված է մարտարվեստներով, լուսանկարչությամբ, ձիարշավով, ձկնորսությամբ և սցենար գրելով։ Դանիելը արդեն ավարտել է իր առաջին սցենարը, որը կոչվում է «Կայծակ պատանի» (The Lightning Kid), և արդեն աշխատում է երկրորդ սցենարի վրա, որը կոչվում է «Շաոլենի վանականը» (The Shaolin Monk)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ֆ Արյունոտ սպորտ 2 Bloodsport 2 Ալեքս Կադրո
1997 ֆ Սևծովյան արշավանք Black Sea Raid Ռիկ
1997 ֆ Ապագայի պատերազմ Future War Բեգլեց
1997 ֆ Արդար վրեժ True Vengeance Ալեն Գրիֆին
1997 ֆ Արյունոտ սպորտ 3 Bloodsport III Ալեքս Կադրո
1997 ֆ Գերազանց թիրախ Perfect Target Դեյվիդ Բենսոն
1998 ֆ Գլադիատոր G2: Mortal Conquest Սթիվեն Կոլին
1998-1999 ս Մահացու պայքար․ Նվաճում Mortal Kombat: Conquest Սիրո
1999 ֆ Արյունոտ սպորտ 4․ Դաժան կումիտե Bloodsport: The Dark Kumite Ջոն Կելեր
2002 ֆ Գլոբալ սպառնալիք Global Effect Մարկուս Փոինթ
2003 ֆ Մատրիցա։ Վերալիցքավորում The Matrix Reloaded Գործակալ Ջոնսոն
2003 Enter the Matrix Գործակալ Ջոնսոն
2004 ֆ Տորնադո Nature Unleashed: Tornado Ջոշ
2005 ֆ Ոսկերիչ The Cutter Դիրկ
2005 The Matrix: Path of Neo Գործակալ Ջոնսոն
2011 ֆ Գոյություն Creature Գրիմլի
2012 ֆ Պարկեռ Parker Կրոլ
2013 ֆ Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը The Hunger Games: The Catching Fire
2014 ֆ Ջոն Ուիք John Wick Կիրիլ
2015 ֆ Վատիկանի գրառումները The Vatican Tapes Հոգեբուժական կլինիկայի անվտանգության աշխատակից
2015 ս Կասլ Castle
2015 ս Շ․ Ի․ Տ․ Ագենտներ Agents of S.H.I.E.L.D.
2016 ֆ Արժեքավեր բեռ Precious Cargo Սայմոն
2017 ֆ Լոգան Logan Կոստոլոմ
2017 ֆ Սպանիր բոլորին Kill'em All Ռադովան Բրակովսկի
2018 ս Ձևափոխված ածխածին Altered Carbon Յագեր
2019 ֆ Փախուստի փորձ 3 Escape Plan: The Extractors
2019 ֆ Ֆորսաժ. Հոբս և Շոու Fast & Furious Presents: Hobbs & Shaw

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]