Jump to content

Կվանգջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գվանջուից)
Քաղաք
Կվանգջու
광주 광역시
光州廣域市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՀամայնքՀարավային Կորեա
Ներքին բաժանում5 կու
Մակերես501,36 կմ²
Խոսվող լեզուներկորեերեն
Բնակչություն1 439 031 մարդ (2009)
Խտություն2840 մարդ/կմ²
Ազգային կազմկորեացիներ
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ+82 053
Պաշտոնական կայքeng.gjcity.net/main.jsp
Կվանգջու (Հարավային Կորեա)##
Կվանգջու (Հարավային Կորեա)

Կվանգջու (հանգըլ՝ 광주, հանջա՝ 光州), Հարավային Կորեայի մեծությամբ վեցերորդ քաղաքը։ Անմիջական ենթակայության քաղաք է, չի մտնում որևէ նահանգի կազմի մեջ, սակայն այստեղ է տեղակայված Հարավային Ջոլա նահանգի կառավարությունը։

Կվանգ (광, չինական գիր՝ 光) նշանակում է «լույս», իսկ ջու (주, չինական գիր՝ 州) նշանակում է «նահանգ»։

Քաղաքը հիմնադրվել է մ․թ․ա․ 57 թվականին։ Բեկչե պետության ժամանակ եղել է վարչական կենտրոններից մեկը[1]։ Այստեղ է ծագել կորեական պոեզիայի կասա ոճը։

1914 թվականին քաղաքը Սեուլի հետ է կապվել երկաթուղու միջոցով։ Դրանից հետո սկսել է բուռն զարգանալ արդյունաբերությունը։

1929 թվականին ճապոնական գաղութային կառավարման ազատագրման ժամանակաշրջանում, ճապոնական և կորեական ուսանողների հակամարտությունը վերածվեց տարածաշրջանային ցույցի, որի գագաթնակետը դարձավ կորեական ժողովրդի՝ ճապոնացիների դեմ հզոր ապստամբությունը։

1980 թվականին Կվանջուում կայացավ երկրի պատմության հակակառավարական ամենազանգվածային ցույցերից մեկը, որն ուղղված էր Չոն Դու Հվանի ռազմական կառավարության դեմ։ Ցույցերի մասնակիցները ավելի քան երեք օր վերահսկել են քաղաքը՝ առաջադրելով իշխանություններին անցկացնել երկրի դեմոկրատացման պահանջ, և պատժել կոռումպացված բարձրաստիճան պաշտոնյաներին[2]։ Երկրի ղեկավարությունը դիմել է ուժի․ զոհերի ընդհանուր թիվը՝ 100, այլ աղբյուրների գնահատականներով՝ 2000։ Այս միջադեպը ստացել է «Կվանգջուի ապստամբություն» անունը։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվանգջուն բաժանվում է 5 շրջանների (կու)․

Քարտեզ ԿՆՌ Հանգըլ Հանջա
Գու (շրջան)
Buk 북구 北區
Dong 동구 東區
Gwangsan 광산구 光山區
Nam 남구 南區
Seo 서구 西區






Կրոնը Գուանջուում (2005)[3]      առանց կրոնի (52.9%)     բողոքականություն (19.7%)     բուդդիզմ (14.4%)     կաթոլիկություն (13%)

2005 թվականի մարդահամարի տվյալներով Կվանգջուի քաղաքացիների 32.7%-ը դավանում է քրիստոնեություն (17.7%-ը՝ բողոքականություն, 13%-ը կաթոլիկություն) և 14.4%-ը՝ բուդդիզմ[3]։ 52.9%-ը չի դավանում որևէ կրոնի կամ դավանում է մուիզմի կամ այլ արմատական կրոնների։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվանգջուի բնակչության թվաքանակն ունի հետևյալ պատկերը[4]

Տարի Բնակչություն
1960   409,283
1966   532,235
1970   622,755
1975   737,283
1980   856,545
1985 1,042,508
1990 1,139,003
1995 1,257,636
2000 1,352,797
2005 1,417,716
2010 1,475,745
Կվանգջու (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 5.3
(41.5)
7.8
(46)
13.0
(55.4)
19.6
(67.3)
24.3
(75.7)
27.5
(81.5)
29.6
(85.3)
30.7
(87.3)
26.9
(80.4)
21.8
(71.2)
14.6
(58.3)
8.1
(46.6)
19.1
(66.4)
Միջին օրական °C (°F) 0.6
(33.1)
2.5
(36.5)
7.0
(44.6)
13.2
(55.8)
18.3
(64.9)
22.4
(72.3)
25.6
(78.1)
26.2
(79.2)
21.9
(71.4)
15.8
(60.4)
9.1
(48.4)
3.1
(37.6)
13.8
(56.8)
Միջին ցածր °C (°F) −3.1
(26.4)
−1.8
(28.8)
2.1
(35.8)
7.5
(45.5)
13.0
(55.4)
18.2
(64.8)
22.5
(72.5)
22.8
(73)
17.8
(64)
10.9
(51.6)
4.5
(40.1)
−0.9
(30.4)
9.5
(49.1)
Տեղումներ մմ (դյույմ) 37.1
(1.461)
47.9
(1.886)
60.8
(2.394)
80.7
(3.177)
96.6
(3.803)
181.5
(7.146)
308.9
(12.161)
297.8
(11.724)
150.5
(5.925)
46.8
(1.843)
48.8
(1.921)
33.5
(1.319)
1391
(54,764)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 11.0 9.0 9.5 8.9 9.3 10.7 15.5 14.9 9.8 6.8 9.0 10.0 124.4
% խոնավություն 67.7 65.2 62.9 61.9 66.4 72.8 80.0 78.1 74.3 68.4 68.1 68.8 69.5
Միջին ամսական արևային ժամ 159.9 164.6 192.0 213.0 222.8 169.2 145.4 172.6 172.3 205.2 163.6 155.9 2136,3
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The History of Gwangju». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին.
  2. «May 18th Democratic Uprising». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին.
  3. 3,0 3,1 «2005 Census - Religion Results». Արխիվացված է օրիգինալից 2015-09-04-ին. Վերցված է 2016-10-23-ին.
  4. National Statistical Office of South Korea
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվանգջու» հոդվածին։