Գուրգեն Հայկունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Հայկունի
Ծնվել էօգոստոսի 31, 1889(1889-08-31)[1][2]
ԾննդավայրԱլաշկերտ, Աղրըի մարզ, Թուրքիա[1][2]
Վախճանվել էապրիլի 12, 1966(1966-04-12)[1][2] (76 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունհեղափոխական, կուսակցական աշխատող, հրապարակախոս, գրող, թարգմանիչ և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1906)[1] և Մոսկվայի առևտրական ինստիտուտ (1914)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Գուրգեն Հայկունի Վիքիդարանում

Գուրգեն Սարգսի Հայկունի (օգոստոսի 31, 1889(1889-08-31)[1][2], Ալաշկերտ, Աղրըի մարզ, Թուրքիա[1][2] - ապրիլի 12, 1966(1966-04-12)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ քաղաքական գործիչ, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Սարգիս Հայկունու որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Հայկունուն նվիրված հուշատախտակ Երևանում

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Բերդ (Թոփրակկալե) գյուղաքաղաքում։ 1898-1906 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1908 թվականին ուսուցչություն է արել Սևքար (այժմ՝ Տավուշի մարզ) գյուղում, 1909-1911 թվականներին՝ Աշխաբադի հայկական դպրոցում։ 1912-1915 թվականներին սովորել է Մոսկվայի առևտրի ինստիտուտի տնտեսագիտական բաժնում։ 1916-1917 թվականներին աշխատել է Սարիղամիշում։ 1917 թվականին մասնակցել է Ալեքսանդրապոլի և Կարսի բանվորների և զինվորների սովետների ստեղծմանը։ 1917 թվականին եղել է բոլշևիկյան «Նոր կյանք» թերթի (Ալեքսանդրապոլ) խմբագիրը։ 1918 թվականին նրա ղեկավարությամբ Թիֆլիսում հիմնվել է «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպությունը։ 1922-1930 թվականներին ղեկավարել է Մոսկվայի հայ գրողների խմբակը։ 1923-1928 թվականներին խմբագրել է Մոսկվայում լույս տեսնող «Քուրա» հանդեսը։ Այդ տարիներին եղել է Մոսկվայի «Կուլտուր ֆիլմ» կինոֆաբրիկայի տնօրենը, 1932- 1933 թվականներին՝ Տուլայի երրորդ մոսկովյան համալսարանի ռեկտորը, 1934-1935 թվականներին՝ Մոսկինոյի տրեստի կառավարիչը և Ղրիմի «Վոստոկֆիլմի» նախագահը, ապա Յալթայի Նիկիտինի բուսաբանական այգու տնօրենը։ 1949-1950 թվականներին Սվերդլովսկի մարզում աշխատել է որպես ինժեներ-տնտեսագետ։ 1954 թվականից ապրել է Երևանում, որտեղ էլ մահացել է[3][4][5]։ ԽՄԿԿ անդամ 1905 թվականից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սամել Հովիկ (պոեմ), Թիֆլիս, տպարան «Կուլտուրա», 1912, 80 էջ։
  • Գարնանային հովեր, (պոեմ), Թիֆլիս, տպարան «Մամուլ», 1916, 46 էջ։
  • Անպարտ երգեր, Մոսկվա, հրատ. «Հորձանք», 1916, 50 էջ։
  • Արշալույսի երգեր, Թիֆլիս, տպարան «Մամուլ», 1917, 15 էջ։
  • Ազգությունների ինքնորոշումը և կոմունիստները, Մոսկվա, Հայկական կոմիսարիատի տպարան, 1919, 26 էջ[6]։
  • Պրոլետարական հեղափոխությունը և Արմենիայի բոլշևիկները, Մոսկվա, տպարան հայկական կմիսարիատի, 1919, 38 էջ։
  • Կօմունիստական ինտէրնացիօնալի մանիֆէստը ամբողջ աշխարհի պրօլետարիատին։ Մոսկւա։ Տպարան Կենտրոն. հայկական կոմիսարիատի, 1919[7]։
  • Բանաստեղծություններ, առաջին գրքույկ, Մոսկվա, հրատ. Հայաստանի կոմունիստական կուսակցության, 1920, 39 էջ։
  • Արծվի խնջույքը (բանվորա-գյուղացիական առակ), Թիֆլս, հրատ. «Կարմիր դրոշակ»-ի, 1921, 16 էջ։
  • Գողգոթա (պոեմ), Մոսկվա, 1922, 22 էջ, տպ. 500։
  • Տիտան (դյուցազներգություն), Մոսկվա, 1922, 30 էջ, տպ. 200։
  • 5 պոեմ, Մոսկվա, 1922, 193 էջ, տպ. 1.000։
  • Բանաստեղծություններ, հատոր 1, Մոսկվա, հրատ. «Մուրճ և մանգաղ», 1923, 256 էջ, տպ. 475։
  • Գիշերային թիթեռնիկ, Մոսկվա, 1923, 8 էջ։
  • Վուլկաները ժայթքում են, Մոսկվա, հրատ. 4-րդ տպարան, 1925, 16 էջ, տպ. 1.000։
  • Մասսա, Թիֆլիս, ԺՏԳԽ պոլիգրաֆ բաժնի, 4-րդ տպարան, 1925, 16 էջ, տպ. 1.000։
  • Տիտան (պոեմ), Թիֆլիս, պրոլետգրողների ասոցիացիա, 1925, 16 էջ, տպ. 2.000։
  • Մասսաների երթը (երկերի ժողովածու), Ե., Հայպետհրատ, 1959, 492 էջ, տպ. 5.000։
  • Երթ մաքառման (պոեմներ, արձակ էջեր, հրապարակախոսություն, հուշեր և խոհեր), Ե., «Հայաստան», 1965, 715 էջ, տպ. 2.000։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայիլ Լերմոնտով, Փախստական (լեռնական լեգենդ), Մոսկվա, հրատարակություն հայկական գործերի կոմիսարիատի, 1919, 8 էջ։
  • Ուոլտ Ուիթմեն, Մոսկվա, 1923, 48 էջ։
  • Բոդանով Ա., Ինժեներ Մեննի (ֆանտաստիկ վեպ, թարգմանության հեղինակակից Ռ. Քաթանյան), Մոսկվա, հրատ. «Մուրճ–մանգաղ»–ի, 1923, 254 էջ, տպ. 1.000։
  • Մաքսիմ Գորկի, Մայրը (վեպ, թարգմանության հեղինակակից Ռ. Քաթանյան), Մոսկվա, հրատ. «Մուրճ–մանգաղ»–ի, 1923, 311 էջ, տպ. 1.000։
  • Սեիդ Ա. Շ., Բանաստեղծություններ, Բաքու, Ազերնեշր, 1926, 40 էջ, տպ. 3.000։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 276-277.
  4. «Հայկունի Գուրգեն | armenianlanguage.am». www.armenianlanguage.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  5. «AV Production - Գուրգեն Հայկունի». avproduction.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
  6. Հայկունի, Գուրգեն Սարգսի (1919). Ազգութիւնների ինքնորոշումը և կօմունիստները. Հայաստանի կոմունիստական կուսակցություն. Մօսկւա: ՀԿԿ հրատ.
  7. Կօմունիստական ինտէրնացիօնալի մանիֆէստը ամբողջ աշխարհի պրօլետարիատին = Манифест Коммунистического Интернационала пролетариату всего мира. Հայաստանի կոմմունիստական կուսակցութիւն. Translated by Հայկունի, Գուրգեն Սարգսի. Մոսկւա: Տպարան Կենտրոն. հայկական կոմիսարիատի. 1919.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Հայկունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 196