Jump to content

Գ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գիմից)
Գ, գ
ՏեսակՀայկական այբուբենի տառ
ՄեծատառԳ
Փոքրատառգ
Մասն էՀայոց գրեր
Այբուբեն(ներ)Հայերեն այբուբեն
Տեղը այբուբենում3-րդ
Տառատեսակները
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Գ, գ, հայերեն այբուբենի երրորդ տառն է։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Անունն է «գիմ»։ Իբրև թվանշան նշանակել է 3, իսկ բյուրի նշանով գ = 30000։ Թվային կարգի արժեքով նշանակում է երրորդ։

Յունիկոդում ներկայացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մեծատառը՝ U+0533
  • Փոքրատառը՝ U+0563

Բրայլով ներկայացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արլ.
հայերեն
Արմ.
հայերեն
Dots
1245

(անգլ.)
Dots
12345

(անգլ.)

Ստեղծումը և ձևերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին տառակերտման սեփական սկզբունքով Դ տառի հենքի վրա, իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին։ Ի տարբերություն նախորդող Բ տառի Գ-ի կարճ տարրը գտնվում է երկարի ձախ կողմում, երեք ուղղաձիգ տարրերը իջնում են վերից վար, իսկ լայնը մնում է աջ կողմում։ Հորիզոնական նուրբերը երկարին են միանում կարճը՝ վերին և ստորին ծայրերից, իսկ լայնը միջին մասին՝ վերին ծայրից։

Ունի աղյուսակ կամ գրչագիր, գլխագիր կամ երկաթագիր, բոլորգիր կամ բոլորակ գիր և շղագիր տառատեսակները։

  • Աղյուսակ կամ գրչագիր Գ - գտնվում է երկու տողագծերի միջև։ Երկար ուղղաձիգին զուգահեռ կարճ և լայն տարրերը նրան են միանում ուղիղ նուրբերով։ Դյուրագիծ է, գրվում է տողին ուղղահայաց և դեպի աջ թեքված, խոշոր, միջին և մանր չափերով։ Օգտագործվել է մինչև XVIII դարը։ Հետագայում վերածվել է բոլորագիր գլխագրի և օգտագործվել երկաթագիր գլխագրի հետ միասին։ Գրչագիրը օգտագործվում է նաև այսօր՝ վերնագրերում։
  • Գլխագիր կամ երկաթագիր Գ - ստեղծվել է գրչագրի հենքից։ Երկար և կարճ տարրերը իրար են միանում կոր նուրբերով։ Որպես գլխագիր գրվելիս հաճախ երկարը իջնում է տողագծից ներքև և ավարտվում սուր ծայրով։ Երբեմն լայնը հեռանում է երկարից ձգվող նուրբի ուղղությամբ։ Գործածվել է նաև որպես գրչության (V-VIII դարեր) և վիմագրության (V դարից մինչև այսօր) գիր։
  • Բոլորգիր կամ բոլորակ գիր Գ - ստեղծվել է որպես առօրյա գրության գիր։ Կազմված է երեք հորիզոնական և երեք ուղղաձիգ նուրբերից։ Կարճը և երկարի վերին մասը կոր նուրբերով միանալիս կազմվում է բոլորակը, որը նստում է տողագծի վրա, իսկ երկարի մնացած մասը և լայնը իջնում են տողագծից ներքև։ Լայնը հետագայում չի գրվում արագագրության հետևանքով։ XIII դարից դարձել է գրության հիմնական գիր, իսկ XVI դարից տպագրության գիր։
  • Շղագիր Գ - նույն բոլորգիրն է առանց հաստ ու բարակ գծերի։ Սկսել է գործածվել VII դարից, մասսայականացել՝ XVI դարից։ Շղագիր Գ-ից, արագագրության հետևանքով, առաջացել է նոտրգիր գ-ն, որը օգտագործվում է մինչև այսօր։

Արտասանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գ» նշանագրում է հայերենի գ բաղաձայնը, որը ետնալեզվային հնչյուն է և առաջանում է լեզվի ստորին մասի ու քիմքի արգելքի հաղթահարումից։ Արևելահայ գրական լեզվում Գ բառամիջում և բառավերջում երբեմն խլանալով հնչում է ք (մարգարիտ>մարքարիտ, կարգ>կարք), արևմտահայ գրական լեզվում ամենուրեք խլանում է (գիշեր>քիշեր, հարգել>հարքել, երգ>երք)։ Բառարաններում հանդես է գալիս բազմապիսի փոփոխություններով։

Թվային արժեք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրև թվանշան նշանակել է 3, իսկ բյուրի նշանով գ = 30000։ Թվային կարգի արժեքով նշանակում է երրորդ (Գ դասարան - երրորդ դասարան, մասն Գ - մասն երրորդ)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նոր բառգիրք Հայկազեան լեզուի - Վենետիկ 1836
  • Ի. Հարությունյան, Հայոց գիրը - Թիֆլիս 1892
  • Հ. Տաշյան, Ակնարկ մը հայ հնագրության վրա - Վենետիկ 1898
  • Կ. Ղաքադարյան, Հայկական գրի սկզբնական տեսակները - Երևան 1939
  • Ա. Աբրահամյան, Հայկական պալեոգրաֆիա Երևան - 1948
  • Հ. Աճառյան Հայոց գրերը - Երևան 1968
  • Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն - Երևան 1972

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]