Գիլյոմ-Անրի Դյուֆուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիլյոմ-Անրի Դյուֆուր
Henri dufour daguerreotype 1850.jpg
 
Կրթություն՝ Պոլիտեխնիկական դպրոց
Մասնագիտություն՝ քարտեզագիր, քաղինժեներ, քաղաքական գործիչ, զինծառայող և քաղաքաշինարար
Ծննդյան օր սեպտեմբերի 15, 1787(1787-09-15)[1][2][3][4][5]
Ծննդավայր Կոնստանց
Վախճանի օր հուլիսի 14, 1875(1875-07-14)[1][3][4][5] (87 տարեկանում)
Վախճանի վայր Eaux-Vives
Գերեզման Թագավորների գերեզմանատուն
Թաղված Թագավորների գերեզմանատուն
Քաղաքացիություն Ժնևի հանրապետություն և Շվեյցարիա
 
Ինքնագիր Signature general dufour.png
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ

Գիլյոմ-Անրի Դյուֆուր  (ֆր.՝ Guillaume-Henri Dufour սեպտեմբերի 15, 1787(1787-09-15)[1][2][3][4][5], Կոնստանց - հուլիսի 14, 1875(1875-07-14)[1][3][4][5], Eaux-Vives[6][7][8][9]), շվեյցարական բանակի գեներալ, կամուրջաշինարար-ճարտարագետ, քարտեզագիր, քաղաքական գործիչ։ Ծառայությունը սկսել է Նապոլեոն I-ի օրոք։ Մեծ դեր է ունեցել Սոնդերբունդի պատերազմում հաղթանակի մեջ, պատերազմ, որը կարևոր դեր է խաղացել ժամանակակից Շվեյցարիայի ստեղծման գործում։ Նա նաև Շվեյցարիայի տեղեկագրական առաջին ճշգրիտ քարտեզի հեղինակն է, որն ի պատիվ նրան անվանվել է Դյուֆուրի քարտեզ։

Անրի Դյունանի, Թեոդոր Մոնուարի, Գուստավ Մուանիեի, Լուի Ապիայի հետ միասին համարվում է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության համահիմնադիրներից մեկը, ինչպես նաև Թունի կենտրոնական դաշնային քաղաքական դպրոցի տնօրեններից մեկը։ Գիլյոմ-Անրի Դյուֆուրը Շվեյցարիայի պատմության կարևորագույն դեմքերից մեկն է, ի պատիվ որի անվանվել է Շվեյցարիայի ամենաբարձր գագաթը ՝ Դյուֆուրը, որի բարձրությունը հասնում է 4634 մետրի։ Մեծ բանակի սպաներից մեկն է։ Նա մասոն էր և հանդիսանում էր Ալպինա շվեյցարական մեծ ժողովարանի անդամ [10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլյոմ-Անրի Դյուֆուրը Ժնևյան Ազգային ժողովի պատգամավոր և ժամագործ Բենեդիկտ Դյուֆուրի և Պերնետ Դյուֆուրի որդին էր։ Նրա ընտանիքը 1782 թվականին Ժնևում տեղի ազնվականների կողմից կազմակերպված անկարգություններից հետո ապաստան է գտնում Կոնստանսում։ Ֆրանսիական հեղափոխությունից քիչ անց Ժնևում ևս տեղի ունեցավ հեղափոխություն, ինչը հնարավորություն տվեց Դյուֆուրներին վերադառնալ Ժնև։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլյոմ֊Անրին իր կրթությունը ստացել է Ժնևում։ Նա ունեցել է այնպիսի ֆիզիկայի ուսուցիչ, ինչպիսին Մարկ֊Օգյուստ Պիկտեն է, որը նրա մեջ սեր է առաջացել դեպի ֆիզիկան և մաթեմատիկան։

Երիտասարդ տարիքում Դյուֆուրը մեկնում է Ֆրանսիա և ընդունվում Ֆրանսիայի պոլիտեխնիկական դպրոց[8], որտեղ սովորում է քաղաքացիական և ռազմական տեխնիկայի հիմունքներ, այնուհետև կրթությունը շարունակում է Մեց քաղաքի Հրետանու կիրառման և սակրավորության դպրոցում, որն ավարտելուց հետո անցնում է ծառայության ֆրանսիական բանակում` որպես սակրավոր սպա[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Գիլյոմ-Անրի Դյուֆուրը

Սակրավորության դպրոցն ավարտելուց հետո, որպես սակրավոր սպա, Դյուրերին ուղարկում են Կորֆուր՝ Յոթ կղզու հանրապետության մայրաքաղաքը, որն այդ ժամանակ օկուպացված էր ֆրանսիացիների կողմից։ Դյուֆուրն այնտեղ մասնակցում է անգլիացիների դեմ մղվող մարտերին։ Նա այնտեղ վարպետանում էր ամրաշինությունների կառուցման գործում[11]։

1813 թվականի հունիսի 13֊ին նա վիրավորվում է այն բանից հետո, երբ Պարգա ուղևորվելու ժամանակ նրանց նավի վրա են հարձակվում անգլիացիները։ 1814 թվականին կապիտան Դյուֆուրը ֆրանսիական պատվիրակության անդամ է դառում, որը Կորֆուրում սկսում է բանակցույթուններ վարել անգլիացիների հետ։ Բանակցություններից հետո նա մեկնում է Ժնև։ Ֆրանսիայում Հարյուր օրվա ընթացքում Դյուֆուրը ծառայության է անցում Լիոնի պաշտպանական ամրություններում [12]։

Նապոլեոն Բոնապարտի գահընկեցությունից հետո, Բուրբոնների արքայական դինաստիան Դյուֆուրին ստիպում է հեռանալ Ֆրանսիայից իր բոնապարտիսիտ լինելու պատճառով։ Նա վերադառնում է Ժնև, որն այն ժամանակ արդեն իսկ դադարել էր ֆրանսիական քաղաք լինելուց և մեկը մյուսի հետևից դառնում է Ժնևի ակադեմիայի մաթեմատիկայի դասախոս, շրջանային ամրությունների պատասխանատու, այնուհետև Ժնևի շրջանային ճարտարագետ, որն ներառում էր նաև քաղաքի ռազմական հարցերը և քաղաքաշինությունը:

1819 թվականից Դյուրֆուրը դառնում է Թունի կենտրոնական դաշնային քաղաքական դպրոցի հիմնադիրներից մեկը[8], որտեղ էլ նա եղել է ինժեներական և հրետանային զորքերի հրամարատար և հրահանգիչ։ 1827 թվականին նա գնդապետի կոչում է ստանում և 1831-1834 թվականներին ստանձնում է քաղաքական դպրոցի տնօրենի պաշտոնը։ Այդ շրջանում նա այնպիսի աշակերտներ է ունեցել, ինչպիսին Նապոլեոն III֊ն էր։

Որպես ճարտարագետ և քաղաքաշինության պատասխանատու` Դյուրֆուրը Ժնևում բազմիաթիվ քաղաքաշինական բարեփոխումներ է իրականացրել, որոնցից են օրինակ նոր նավամատույցների, կամուրջների, կամրջակների, պատվարների կառուցումը, Ռուսոյի կղզու բարեկարգումը։ 1823 թվականին նա Մարկ Սեգինի և Մարկ֊Օգուստ Պիկտեի հետ կառուցեց Եվրոպայում առաջին մետաղական ճոպանով կախովի Սեն Անտոնիո կամուջը[13]։ Այդ կամուրջը կշռում էր ութ տոննա և կարող է դիմանալ մինչև տասը ու կես տոննա ծանրությանը և ուներ երկու մետր լայնությամբ ճանապարհի երթևեկելի հատված: Որպես զորաբնակարանապետ (գերմ.՝ Quartiermeister)[8], նա սկսեց ղեկավարել քարտեզագրական աշխատանքները և 1838 թվականից հիմնեց Քարտեզագրական դաշնային բյուրոն , որի գլխավոր նպատակը դարձավ բարելավել Շվեյցարիայի ազգային քարտեզները։ Շվեյցարիայի առաջին ամբողջական քարտեզը, անվավեց ի պատիվ նրա Դրյուֆուրի քարտեզ, որի ստեղծման աշխատանքները ավարտվեցին 1864 թվականին։ Ինչպես նաև Շվեյցարիայի ամենաբարձր գագաթը 1863 թվականի հունվարի 28-ին Դուբլինի Դաշնային խորհրդի որոշմամբ անվանվեց Դյուրֆուր ի պատիվ հայտնի քարտեզագրի[14]։

1847 թվականին նա գլխավորել է շվեյցարական բանակը` որպես գեներալ։ Այդ նույն տարում նա ղեկավարել է Սոնդերբունդի պատերազմը՝ յոթ կաթոլիկ անջատողական կանտոնների դեմ և քսանյոթ օրվա պատերազմում բոլոր կողմերի համար նվազագույն կորուստներով խաղաղություն ձեռք բերեց իր ռազմավարական տաղանդների շնորհիվ: Այս պատերազմի ընթացքում նա հրամայել էր իր զինվորներին գթասրտորեն վերաբերվել բոլոր վիրավորներին, գերիներին և բոլոր նրանց, ովքեր անպաշտպան են։ Ներկայացուցչական ժողովը նրան անվանել է խաղաղարար։ Եվ նրա ջանքերի շնորհիվ 1848 թվականին ստեղծվեց Դաշնային Շվեյցարիան։

1852 թվականին նա դառնում է Լիոն֊Ժնև երկաթուղային ընկերության հիմնադիրներից մեկը և նրան է լիազորվում պլանավորել երկաթգծի շինարարությունը։ 1852 թվականի հունվարի 15֊ին Գիլյոմ-Անրի Դյուֆուրին շնորհվեց է Ֆրանսիայի Պատվո Լեգիոնի շքանշան։ 1856 թվականին Պրուսիայի հետ Նյոշտելյան քաղաքական ճգնաժամի ընթացքում նա որպես դիվանագետ փորձում էր հասնել Նապոլեոն III-ի հետ հաշտություն կնքելուն, սակայն 1856 թվականի դեկտեմբերի 19-ին Դաշնային խորհուրդը, անբավարար գտնելով կայսեր երաշխիքները, կազմում է դաշնային ռազմական վարչություն, գնդապետ Ֆրիդրիխ Ֆրեյ-Հերոսեի գլխավորությամբ։ Այդ վարչությունը կազմված էր մի քանի գնդապետներից, որոնցից էին Ադոլֆ Ֆիսշերը, Ժոան Կոնրադ Էգլոֆը, Քրիստոֆ֊Ալբերտ Կրուզը, Ֆեդերիկ Վեյիլոնը, Էդուարդ վոն Սալիսը, Յակոբ Ստեյլինը, Լուի֊Հենրի Դելարագեն։ 1856 թվականի դեկտեմբերի 30֊ին Շվեյցարիայի դաշնային խորհուրդը Գիլյոմ-Անրի Դյուֆուրին նշանակում է շվեյցարական բանակի հրամանաար։

Կյանքի վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Դյուֆուրը 1867 թվականին վերջնականապես լքել է Դաշնային Գլխավոր շտաբի և բոլոր պետական պաշտոնները։ Նա մահացել է 1875 թվականին 87 տարեկան հասակում իր ժնևյան Eaux-Vives ընտանեկան կալվածքում և թաղված է տեղի Թագավորների գերեզմանատանը։

Գիլյոմ-Անրի Դյուֆուր և Կարմիր Խաչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Դուանի և Գիլյոմ-Անրի Դյուֆուրի հուշատախտակը

Հենիր Դուանի կողմից Կարմիր Խաչի ստեղծումից հետո Գիլյոմ-Անրի Դյուֆուրը ակտիվ ներգրավված է եղել կազմակերպության զարգացման ծրագերում։ Նա 1863 թվականից մինչև 1864 թվականները եղել է Վեհաժողովի Կոմիտեի նախագահ, իսկ այնուհետև զբաղեցրել է պատվավոր նախագահի պաշտոնը։ Նա 1864 թվականի օգոստոսին Վեհաժողովի Կոմիտեի համար Ժնևում կազմակերպել է առաջին միջազգային կոնֆերանսը, որի արդյունքը եղավ «Զինված ուժերում վիրավոր զինվորների վիճակի բարելավման մասին կոնվենցիան»։ Այս առաջին կոնվենցիան ներառում էր մարտի դաշտում փրկության առաջին միջոցները և սահմանում էր վիրավորների իրավունքները ինչն էլ թույլ է տալիս նրանց հոգ տանել իրեց մասին և օգտվել համապատասխան օգնությունից։

Անրի Դյուրանը և Գիլյոմ-Անրի Դյուֆուրը վաղուց էին ծանոթ միմյանց, չնայած տարիքային տարբերությանը (քառասուն տարի), գեներալը լավ գիտեր Հենրի Դյուրանի ընտանիքին[15] հատկապես այն բանից հետո, երբ 1859 թվականին Գիլյոմե Հենրի Դյուֆուրը դարձավ Անրի Դունանի «Սոսիետե անոնիմ դե Մուլինս դե Մոնս-Ջեմիլա» -ի տնօրենների խորհրդի անդամ։

Կարմիր խաչի զարգացման գործում Դյուֆուրը կարևոր և ակտիվ դեր է խաղացել: Նա տիրապետում էր բանակցային հմտություններին, որը թույլ էր տալիս նրան վերահսկել տարատեսակ կոնֆերանսներ եւ բանավեճեր: Քանի որ նա սերում էր աղքատ ընտանիքից, նա ուներ աղքատներին հասկանալու ունակություն, ինչպես նաև նա կարող էր չեզոք տեսակետ հայտնել։ Ուստի զարմանալի չէ, որ նա Կարմիր Խաչի կոմիտեի նախագահ է նշանակվել, ով հայտնի էր իր չեզոքությամբ։ Նրան համարում էին «Քրիստոսի խոնարհ և ջերմեռանդ աշակերտ»։ Գիլյոմ-Անրի Դյուֆուրը խիզախ սպա էր, ով միջոցներ էր փնտրում ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար[16]։ Գիլյոմ-Անրի Դյուֆուրը մասնակցել է Կարմիր Խաչի 227 ժողովներից 214֊ին։ Նա շատ հավատարիմ էր կազմակերպությանը և աջակցեց Կարմիր Խաչին մինչև իր մահը (1875 թվական)։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուֆուրի դիմանկարով շվեյցարական 20 ֆրանկանոցը
  • 1817 թվականից սկսած Դյուրֆուրը առաջարկում էր Շվեյցարիայի դաշնային դրոշի իր տարբերակը։ Այն իրենից ներկայացնում էր կարմին գույնի 25 քառակուսի, որոնցից հինգ կենտրոնականը սպիտակ գույնի խաչ էին կազմում։ Այս դրոշը առաջին անգամ օգտագործվել է 1821 թվականին և ընդունվել է 1833 թվականին Արգովիում։ 1840 թվականին ներկայացուցչական ժողովն այս դրոշն ընտրել է որպես Դաշնային բանակի դրոշ, իսկ 1848 թվականի սահմանադրությամբ այն ենթարկվել է աննշան էսթետիկ փոփոխությունների[17]։
  • Մոնտե Ռոզա լեռնազանգվածում գտնվող Շվեյցարիայի ամենաբարձր գագաթը 1863 թվականից կրում է ԴյուՖուր անվանումը ի պատիվ նրա։
  • Նրա դիմանկարը հայտնվել է Շվեյցարիայի Ազգային բանկի կողմից թողարկված 5-րդ շարքի 20 ֆրանկ թղթադրամի վրա, որը շրջանառության մեջ էր 1956-ից 1980 թվականներին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Դյուֆուրի ձիարձանը Ժնևում

Կյանքի օրոք ստացած[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշան՝ 1866 թվականի հունվարի 25֊ին։ Նա ֆրանսիական բանակում տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր պաշտոններ է զբաղեցրել։

Հետմահու ստացած[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dufour Guillaume Henri (1824)։ Description du pont suspendu en fil de fer construit à Genève (ֆրանսերեն)։ Genève: J.-J. Paschoud 
  • M. L. C. M., Ponts suspendus. Analyse des ouvrages de M.Dufour de Genève, dans Annales des ponts et chaussées. Mémoires et documents relatifs à l'art des constructions et au service de l'ingénieur, 1832, 2e semestre, 85-123 էջեր et planche XXIX (lire en ligne)
  • G.-H. Dufour, Pont construit à Genève avec chaînes de suspension en dessous, dans Annales des ponts et chaussées. Mémoires et documents relatifs à l'art des constructions et au service de l'ingénieur, 1835, 1er semestre, 180-210 էջեր et planche XCIV (lire en ligne)
  • G.-H. Dufour, Nouvelles épreuves d'un pont suspendu en fil de fer, construit à Genève de 1822 à 1823, dans Annales des ponts et chaussées. Mémoires et documents relatifs à l'art des constructions et au service de l'ingénieur, 1844, 2e semestre, 89-97 էջեր et planche XCIV (lire en ligne)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonoreministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Store norske leksikon — 1978.
  6. Voir la page 7 de la Convention de Genève de 1864.
  7. Voir aussi la dernière page du document titré « Dufour, de Corfou à Genève ».
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 « Dufour, Guillaume Henri (X 1807 ; 1787-1875) ».
    Le document manuscrit de 1807 et années suivantes est consultable en cliquant sur l’icône représentant ce document en format « tiff ».
  9. Langendorf Jean-Jacques (2006 թվական ապրիլի 20)։ Dufour, Guillaume-Henri 
  10. "Dufour appartenait à la G∴L∴S∴. Alpina où il est curieusement enregistré sous deux de ses quatre prénoms qui ne sont pas ceux habituellement cités, soit Jean Etienne. Il est signataire des "Loix" de la Loge militaire connue sous le titre distinctif de "Loge Léonard et Augustin Bourdillon". Maurice-Robert Morel, Les Trois temples, Loge des trois temples à l’Orient de Carouge, 1788-1988, plaquette commémorative – 200e anniversaire de la création de la Loge, Carouge, 1988, p.15-20. ; reproduite sur le site de la Loge Les Trois Temples
  11. Berthelot André, Hartwig, Derenbourg (1885-ից 1902 թվականներ)։ La grande encyclopédie, inventaire raisonné des sciences, des lettres et des arts։ Paris: Henri Lamirault 
  12. Guillaume-Henri Dufour dans son Temps 1787-1875 (ֆրանսերեն)։ Librairie Droz։ ISBN 9782600050692 
  13. «Pont de Saint-Antoine (Genève, 1823) | Structurae»։ Structurae (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-07-25 
  14. EMA Arthur Fibicher /։ «Dufour, Pointe»։ HLS-DHS-DSS.CH (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-07-25 
  15. Micheline Tripet, Guillaume-Henri Dufour dans son temps 1787-1875, Genève.
  16. Le Journal de Genève, Le Temps, archives, 1937, Art. « Le général Dufour et la vie internationale » [(letempsarchives.ch)]
  17. « À pas savants dans les rues de Genève », Le Temps, 2009 թվական մայիսի 30. Une exposition commémorant le 450e anniversaire de l’université de Genève.
  18. [1], photographie historique sur le site : notrehistoire.ch.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]