Թեոդոր Մոնուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեոդոր Մոնուար
Theodore Maunoir.jpg
Ծնվել էհունիսի 1, 1806(1806-06-01)
ԾննդավայրԺնև, Ժնև, Շվեյցարիա
Մահացել էապրիլի 26, 1869(1869-04-26) (62 տարեկանում)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
ՔաղաքացիությունԺնևի հանրապետություն
Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտությունվիրաբույժ

Թեոդոր Մոնուար (հունիսի 1, 1806(1806-06-01), Ժնև, Ժնև, Շվեյցարիա - ապրիլի 26, 1869(1869-04-26), Ժնև, Շվեյցարիա), ազգությամբ շվեյցարիացի վիրաբույժ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համահիմդնադիր։

Թեոդոր Մոնուարը ծնվել է Ժնևում՝ հարուստ բժիշկների ընտանիքում։ Հետևելով ընտանեկան ավանդույթին՝ Անգլիայում ու ֆրանսիայում սովորել է բժշկություն և 1833 թվականին դիպլոմ ստացել։ Հայրենիք վերադառնալուց հետո դարձել է Ժնևի Առողջապահության հանձնաժողովի և Ժնևի Հանրային առողջապահության հանձնաժողովի անդամ։ Նա համարվում էր խելացի և գրավիչ մարդ՝ հումորի հիանալի զգացողությամբ։ Երբ նա առաջին անգամ ամուսնացավ, իր կնոջ երեխաներին իր խնամակալության տակ առավ։ Երբ նրա կինը մահացավ, Մոնուարն ամուսնացավ 2-րդ անգամ։ Ընտանիքը, ինչպես և նրա աշխատանքը, Մոնուարի կյանքում մեծ դեր ուներ։ 1862 թվականին Անրի Դյունանի «Սոլֆերինոյի հիշատակը» գրքի հրատարակումից հետո Մոնուարր Գուստավ Մուանիե, Գիլյոմ-Անրի Դյուֆուր և Լուի Ապիա հետ անդամակցում է «Հինգի հանձնաժողովին», որը կազմավորվել էր 1863 թվականի փետրվարին։ Շատ չանցած՝ նրանք վերանվանեցին հանձնաժողովը «Վիրավոր զինվորների օգնության միջազգային կոմիտե», որն էլ հիմք դարձավ 1876 թվականին «Կարմիր խաչի միջազգային կոմիտեին»։ Կոմիտեի նախնական հանդիպումների ժամանակ Մոնուարը աջակցում էր Դունանի գաղափարը, ըստ որի Կարմիր խաչի բանակցությունները հզոր քաղաքական եւ ռազմական գործիչների հետ պիտի տարածվեր ամբողջ աշխարհում։ 1863 թվականի հոկտեմբերի 26-ից 29-ը Ժնևում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս, որում քննարկվեց Դունաի գաղափարը։ Երբ որ պատգամավորությունների միջև անհամաձայնություն առաջացացավ կապված վիրավորների մասին հոգ տանելու կամավորների աշխատանքի հետ, Մոնուարն համոզիչ ելույթ ունեցավ, ինչի շնորհիվ էլ Կարմիր խաչն այսօր գործում է: Մոնուարը և Լուի Ապիան, ով նույնպես վիրաբույժ էր, մոտ ընկերներ էին: Ժնևում Մոնուարը կարծես ավագ ընկեր լիներ իրենից 12 տարի փոքր Լուի Ապիայի համար, ով առաջին անգամ եկել էր Ժնև 31 տարեկանում:

Թեոդոր Մոնուարը մնաց «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի անդամ մինչև իր կյանքի վերջին օրերը, երբ 1869 թվականին մահացավ: Կոմիտեում նրա իրավահաջորդը եղավ Ժնևի պատգամավոր Լուի Միշելի դը լա Ռիվը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pierre Boissier: History of the International Committee of the Red Cross. Volume I: From Solferino to Tsushima. Henry Dunant Institute, Geneva 1985, 2-88044-012-2
  • Caroline Moorehead: Dunant's dream: War, Switzerland and the history of the Red Cross. HarperCollins, London 1998, 0-00-255141-1 (Hardcover edition); HarperCollins, London 1999, 0-00-638883-3 (Taschenbuch-Ausgabe)