Jump to content

Գեղամ Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեղամ Ասատրյան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1920(1920-12-27)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ[1]
Վախճանվել էդեկտեմբերի 16, 1995(1995-12-16) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1951)[1]
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ[1]
Գեղամ Ասատրյան Վիքիդարանում

Գեղամ Մագնոսի Ասատրյան (դեկտեմբերի 27, 1920(1920-12-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ[1] - դեկտեմբերի 16, 1995(1995-12-16), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, (Ստեփան Աղաջանյանի, Վահրամ Գայֆեջյանի, Գաբրիել Գյուրջյանի, Սեդրակ Առաքելյանի դասարանները)։ Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, պարգևատրվել շքանշանով և մեդալներով։ 1946-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1951-1959 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում։ Բեմադրություններ է ձևավորել Երևանի տարբեր թատրոններում՝ Գաբրիել Սունդուկյանի, Ստանիսլավսկու, Հակոբ Պարոնյանի, Օպերայի և բալետի։ 1951 թվականից մասնակցել է տարբեր ցուցահանդեսների։ Ցուցադրվել է Մոսկվայում, Թբիլիսիում։ 1959-1992 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում, ձևավորել շուրջ 250-ից ավել հեռուստաներկայացումներ և ֆիլմեր։ 1953 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1996, 2004, 2011 թվականներին կազմակերպվել է Հայաստանի նկարչի տանը Գեղամ Ասատրյանի անհատական ցուցահանդեսները /հետմահու/, ուր ներկայացվել են նկարչի գեղանկարչական աշխատանքները։ Նկարչի աշխատանքներից գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության և գեղարվեստի ֆոնդերում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղամ Ասատրյանի թատերական էսքիզները ներկայացվել են հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսները բացվել են հետմահու 1996, 2004, 2011 թվականներին Երևանի նկարչի տանը։ Հեղինակել է հարյուրավոր գեղանկարչական աշխատանքներ և թատերական բեմադրություններ։ Աշխատանքները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության գեղարվեստի, թատերական ընկերության ֆոնդերում, տարբեր մասնավոր հավաքածուներում[2][3]։

Ձևավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Դեղին դաշտ»
  • «Գարունն Արաբկիրում»
  • «Սևանա լիճ»
  • «Արարատ»
  • «Սարերի պար»
  • «Բարձունք»
  • «Մեր սարերը»
  • «Հովիվ»
  • «Հին Երևան»
  • «Բակ Դսեղում»
  • «Ծաղիկներ՝ կապույտ ծաղկամանում»

Ալբոմ՝ նվիրված Գեղամ Ասատրյանի ծննդյան 90-ամյակին, Երևան, 2010 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Գեղանկարչություն և բեմանկարչություն...Գեղամ Ասատրյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Ասատրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 553