Վահրամ Գայֆեճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վահրամ Գայֆեջյանից)
Վահրամ Գայֆեճյան
Ծնվել էապրիլի 14 (26), 1879[1][2]
ԾննդավայրԱխալցխա[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 30, 1960(1960-11-30)[1][2] (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԼազարյան ճեմարան (1901)[1], Մոսկվայի պետական համալսարան (1910)[1] և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1907)[1]
Մասնագիտություննկարիչ և նկարչության ուսուցիչ
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1][2]
ԱնդամակցությունՀայ արվեստագետների միություն[2] և Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերություն[2]
Վահրամ Գայֆեճյան Վիքիդարանում
 Vahram Gayfejian Վիքիպահեստում

Վահրամ Մկրտչի Գայֆեճյան (Գայֆեջյան, ապրիլի 14 (26), 1879[1][2], Ախալցխա[1][2] - նոյեմբերի 30, 1960(1960-11-30)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Գալֆեճյանը 1892-1901 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում, 1901-1910 թվականներին` Մոսկվայի համալսարանի բժշկական և իրավաբանական ֆակուլտետներում, միաժամանակ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1902-1907, ղեկավար Ս. Վ. Իվանով, Կ. Ա. Կորովին)։ 1912-1923 թվականներին ապրել է ծննդավայրում, կազմակերպել գեղարվեստական ստուդիա, մասնակցել «Հայ արվեստագետների միության» (Թիֆլիս) ցուցահանդեսներին։

Մոպասանի մոտիվներով (1917)

Աշխատել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (1924-1929 թվականներին` տնօրեն, 1955 թվականին՝ դասատու)։ Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ Գայֆեճյանը ստեղծագործաբար յուրացրել է 20-րդ դարասկզբի ռուսական և արևմտաեվրոպական առաջադեմ արվեստի սկզբունքները։ Նկարել է նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև տեսարաններ զբոսայգիներից, սրճարաններից, դիմակահանդես-պարահանդեսներից։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի 22-ին Ախալցխայում կայացել է Վահրամ Գայֆեճյանին նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Հուշատախտակը տեղադրվել է այն տանը, որտեղ ծնվել և մեծացել է հայ մեծ նկարիչը[3]։

Հուշատախտակի բացումից հետո Ախալցխայի պետական դրամատիկական թատրոնում կայացել է միջոցառմանը նվիրված համերգ, ուր հանդես են եկել Հայաստանից ժամանած «Կարին» երգի և պարի ազգագրական համույթը, կոմպոզիտոր Գևորգ Մանասյանի ղեկավարած երգչախումբը, ինչպես նաև Ախալցխայի վրացական դպրոցների պարային խմբերը[3]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ваграм Гайфеджян, 1879-1960.
  • Альбом, Ереван, 2002. (կազմ.՝ Է. Գայֆեճյան)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Գայֆեճյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Գայֆեճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 679