Գաբրիել Էլ-Ռեգիստան
Գաբրիել Էլ-Ռեգիստան | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Գաբրիել Արկադիի Ուրեկլյան և ռուս.՝ Габриэль Аршакович Уреклян |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1899 |
Ծննդավայր | Սամարղանդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 30, 1945 (45 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, հեղինակ, լրագրող, գրող և սցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | ԽՍՀՄ հիմն |
Աշխատավայր | Ուզբեկիստանսկայա պրավդա |
Պարգևներ | |
Զավակներ | Հարոլդ Ռեգիստան |
Գաբրիել Էլ-Ռեգիստան Վիքիդարանում |
Գաբրիել Արկադիի (Արշակի) Ուրեկլյան (Էլ-Ռեգիստան, դեկտեմբերի 15, 1899, Սամարղանդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հունիսի 30, 1945, Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայազգի խորհրդային լրագրող, գրող, ԽՍՀՄ օրհներգի խոսքերի հեղինակ (Սերգեյ Միխալկովի հետ, 1943)[1]։
Բանաստեղծ Հարոլդ Ռեգիստանի հայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբրիել Ուրեկլյանը ծնվել է 1899 թվականի դեկտեմբերի 15-ին Սամարղանդում (այլ աղբյուրներով՝ Թբիլիսիում) հայկական ընտանիքում։ Հայրը եղել է Թուրքեստանյան բանկի նախագահը։ Իր գրական կեղծանունը ստեղծել է՝ հապավելով «Գաբրիել» անունը՝ «Էլ», և Սամարղանդի ճարտարապետական համակառույցի՝ Ռեգիստան հրապարակի անունից։
Տիրապետել է ռուսերենին, հայերենին, ուզբեկերենին, ադրբեջաներենին, տաջիկերենին։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին Սամարղանդից մեկնել է Բաքու, կամավոր մտել կարմիր գվարդիայի շարքերը։ Բաքվի կոմունայի անկումից հետո փոխադրվել է Հայաստան, մասնակցել Հայկական առաջին կոմունիստական գնդի ապստամբությանը։
Առաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1924 թվականին, Թբիլիսիի «Ռաբոչայա պրավդա» թերթում։
Սամարղանդում և Տաշքենդում աշխատել է որպես «Ուզբեկիստանսկայա պրավդա» թերթի թղթակից, այնուհետև՝ «Իզվեստիա» թերթի հատուկ թղթակից Միջին Ասիայում։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է ռազմաօդային ուժերի «Ստալինսկի սոկոլ» («Ստալինյան բազե») թերթի ռազմաճակատային թղթակիցը։ Զինվորական կոչումը՝ կապիտան։
1943 թվականին Սերգեյ Միխալկովի և Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ համատեղ գրել է Խորհրդային Միության օրհներգը։
Մահացել է 1945 թվականի հուլիսի 30-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պամիր, Տյան-Շան, Ալթայ, Կարակումներ, Կզըլկում, Բետպակ–Դալա կատարած ճանապարհորդությունների արդյունքն են «Սև լեռների գաղտնիքը», «Երբ մեռնում են էմիրները», «Վտարանդին» և «Ջուլբարս» կինոնկարները, «Պողպատե ճանկ» պատմվածքների ժողովածուն։ Ինքնաթիռով Դիկսոն թռչելու տպավորություններն են ամփոփված «Արտասովոր ճանապարհորդություն» և «Հեռավոր հյուսիսի հետախույզները» գրքերում։
1930-ական թվականներին լույս են տեսել Էլ–Ռեգիստանի «Ֆերգանայի մեծ ջրանցքը» և «Մոսկվա–Կարակում–Մոսկվա» ակնարկների ժողովածուները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սերգեյ Միխալկով. Օրհներգն արժանացավ Ստալինի հավանությանը Archived 2013-01-07 at the Wayback Machine. // «Օգոնյոկ», 2007, № 10, մարտի 5—11
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 37)։ ![]() |
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Սամարղանդ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 30 մահեր
- 1945 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Հայ գրողներ
- Հայ լրագրողներ
- Խորհրդային լրագրողներ
- Ռուսագիր հայ արձակագիրներ
- Ռուսագիր հայ բանաստեղծներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Հայ տղամարդ բանաստեղծներ
- Խորհրդահայեր
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային սցենարիստներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի լրագրողներ