Ալեքսանդր Ալեքսանդրով
Ալեքսանդր Վասիլևիչ Ալեքսանդրով (ռուս.՝ Александр Васильевич Александров, ապրիլի 13, 1883[1][2][3], Պլախինո, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 8, 1946[4][5][6][2][3], Բեռլին, Soviet occupation zone[4]), ռուս խորհրդային կոմպոզիտոր և խմբավար։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1937), գեներալ-մայոր (1943), ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1883 թվականի ապրիլի 1 (13)-ին, Ռյազանի նահանգի Պլախինո գյուղում։ Կազմակերպել (1928) և ղեկավարել է Խորհրդային բանակի երգի և պարի Կարմրադրոշ անսամբլը (այժմ՝ Ա. Վ. Ալեքսանդրովի անվան)։
Ստեղծագործությունները նվիրված են խորհրդային ռազմա-հայրենասիրական թեմային, Կարմիր բանակի պատմությանը։ Ալեքսանդր Ալեքսանդրովի «Սրբազան պատերազմ» (խոսք՝ Վ. Ի. Լեբեդև-Կումաչի, 1941) երգը դարձել է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի երաժշտական խորհրդանշանը։ ԽՍՀՄ պետական հիմնի երաժշտության հեղինակն է։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր է (1942, 1946)։
Մահացել է 1946 թվականի հուլիսի 8-ին Բեռլինում, թաղված է Մոսկվայում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Czech National Authority Database
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Александров Александр Васильевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 SNAC — 2010.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Ապրիլի 13 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 8 մահեր
- 1946 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս կոմպոզիտորներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Օպերային կոմպոզիտորներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Անավարտ հոդվածներ