Ռեգիստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեգիստան (իրան. բառացի՝ ավազով ծածկված տեղ, ռեգ - ավազ և ստան - տեղ, տաջիկերեն՝ ռեգիստոն), հանդիսության հրապարակների անվանումը Միջին Արևելքի քաղաքներում։ Ամենանշանավորը Սամարղանդի Ռեգիստանն է՝ Միջին Ասիայի 15-17-րդ դարերի քաղաքաշինական արվեստի գլուխգործոցներից։ Այն հատակագծում ուղղանկյուն է՝ երեք կողմից (արևմտյան, հյուսիսային, արևելյան) շրջափակված մոնումենտալ, ճոխ հարդարված շքամուտքեր և սլացիկ մինարեթներ ունեցող՝ Ուլուգբեկի (1417-1420), Շիր Դոր (1619-1635/1636, ճարտարապետ Աբուլ Ջաբար, հարդարման վարպետ՝ Մուհամմեդ Աբբաս) և Տիլյա Կարի (1646/1647-1659-1660) մեդրեսեներով, որոնք ճարտարապետական անսամբլ են կազմում քաղաքաշինական «կոշ» սկզբունքի (Շիր Դոր մեդրեսեն Ուլուգբեկի մեդրեսեի հայելային կրկնությունն է) և պարզ ու հստակ համաչափ հարաբերությունների համակարգի կիրառման շնորհիվ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png