Բրյունո Բելոն
Բրյունո Բելոն ֆր.՝ Bruno Bellone | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 14, 1962[1] (62 տարեկան) | ||
Ծննդավայր | Տուլոն | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան և հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բրյունո Բելոն, Բրունո Բելոն[2] (ֆր.՝ Bruno Bellone, մարտի 14, 1962[1], Տուլոն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, 1984 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Հանդես է եկել հարձակվողի դիրքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրյունո Բելոնը ֆուտբոլիստի կարիերայի մեծ մասը (1980-1987) խաղացել է «Մոնակոյում», որի հետ դարձել Է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։ 1987 թվականին «Մոնակոյից» հեռանալուց հետո 2 մրցաշրջան է անցկացրել «Կաննում», 1 մրցաշրջան՝ «Մոնպելյեում»։ Խաղային կարիերայի ընթացքում Բելոնը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, որոնց պատճառներից մեկը եղել է ֆուտբոլիստի՝ առանց պահակների խաղադաշտ դուրս գալու սովորությունը։ 1990 թվականին Բրյունո Բելոնը ծանր վնասվածք է ստացել, որի պատճառով ստիպված է եղել ավարտել ֆուտբոլիստի կարիերան[3]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրյունո Բելոնը Ֆրանսիայի հավաքականում իր նորամուտը նշել է 1981 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Իռլանդիայի հավաքականի դեմ 1982 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում։ Նույն խաղում Բելոնը խփել է նաև առաջին գոլը ազգային թիմի կազմում[4]։ Բրյունո Բելոնը հավաքականի կազմում մասնակցել է 1982 (1 հանդիպում) և 1986 (4 հանդիպում) Աշխարհի առաջնություններին, ինչպես նաև Ֆրանսիայի համար հաղթական Եվրոպայի 1984 թվականի առաջնությանը (3 հանդիպում և եզրափակչում Իսպանիայի հավաքականի դարպասը խփած գոլ)։ Բելոնը վերջին անգամ ազգային հավաքականում հանդես է եկել 1988 թվականի փետրվարի 5-ին Մարոկկոյի հավաքականի հետ ընկերական խաղում։
Ֆուտբոլից հեռանալուց հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Վնասվածք ստանալով՝ Բրյունո Բելոնը մեկուկես տարի տեղաշարժվել է հենակներով։ Փորձել է ապահովագրական ընկերությունից գումար ստանալ որպես աշխատանքային վնասվածքի հետևանքով անաշխատունակ դարձած անձ, սակայն դա նրան չի հաջողվել սխալ ձևակերպված ապահովագրական պայմանագրի պատճառով։
1999 թվականի փետրվարի 22-ին Կաննում տեղի ունեցավ Բրյունո Բելոնի հրաժեշտի հանդիպումը, որին մասնակցեցին Էրիկ Կանտոնան, Ժան-Պիեռ Պապենը, Զինեդին Զիդանը, Ֆաբիեն Բարտեզը և ֆրանսիացի այլ հայտնի ֆուտբոլիստներ։ Հանդիպմանը ներկա է եղել 11 հազար մարդ, իսկ տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է Բելոնին[3]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Բելոնի Գոլերը | Մրցաշար |
1 | 1981 թվականի հոկտեմբերի 14 | Իռլանդիա | 2:3 | 1 | 1982 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
2 | 1981 թվականի դեկտեմբերի 5 | Կիպրոս | 4:0 | - | 1982 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
3 | 1982 թվականի մարտի 24 | Իռլանդիա | 4:0 | - | Ընկերական խաղ |
4 | 1982 թվականի ապրիլի 28 | Պերու | 0:1 | - | Ընկերական խաղ |
5 | 1982 թվականի մայիսի 14 | Բուլղարիա(1971-1991) Բուլղարիա | 0:0 | - | Ընկերական խաղ |
6 | 1982 թվականի հունիսի 2 | Ուելս | 0:1 | - | Ընկերական խաղ |
7 | 1982 թվականի հուլիսի 10 | Լեհաստան | 2:3 | - | 1982 թվականի Աշխարհի առաջնություն |
8 | 1983 թվականի ապրիլի 23 | Հարավսլավիա | 4:0 | - | Ընկերական խաղ |
9 | 1983 թվականի հոկտեմբերի 5 | Իսպանիա | 1:1 | - | Ընկերական խաղ |
10 | 1983 թվականի նոյեմբերի 12 | Հարավսլավիա | 0:0 | - | Ընկերական խաղ |
11 | 1984 թվականի փետրվարի 29 | Անգլիա | 2:0 | - | Ընկերական խաղ |
12 | 1984 թվականի մարտի 28 | Ավստրիա | 1:0 | - | Ընկերական խաղ |
13 | 1984 թվականի ապրիլի 18 | Գերմանիա ԳԴՀ | 1:0 | - | Ընկերական խաղ |
14 | 1984 թվականի հունիսի 1 | Շոտլանդիա | 2:0 | - | Ընկերական խաղ |
15 | 1984 թվականի հունիսի 12 | Դանիա | 1:0 | - | 1984 թվականի Եվրոպայի առաջնություն |
16 | 1984 թվականի հունիսի 23 | Պորտուգալիա | 3:2 | - | 1984 թվականի Եվրոպայի առաջնություն |
17 | 1984 թվականի հունիսի 27 | Իսպանիա | 2:0 | 1 | 1984 թվականի Եվրոպայի առաջնություն |
18 | 1984 թվականի նոյեմբերի 21 | Բուլղարիա | 1:0 | - | 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
19 | 1984 թվականի դեկտեմբերի 8 | Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն | 2:0 | - | 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
20 | 1985 թվականի ապրիլի 3 | Հարավսլավիա | 0:0 | - | 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
21 | 1985 թվականի մայիսի 2 | Բուլղարիա | 0:2 | - | 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
22 | 1985 թվականի սեպտեմբերի 11 | Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն | 0:2 | - | 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
23 | 1985 թվականի հոկտեմբերի 30 | Լյուքսեմբուրգ | 6:0 | - | 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
24 | 1986 թվականի մարտի 26 | Արգենտինա | 2:0 | - | Ընկերական խաղ |
25 | 1986 թվականի հունիսի 5 | ԽՍՀՄ | 1:1 | - | 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
26 | 1986 թվականի հունիսի 21 | Բրազիլիա | 1:1 | - | 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
27 | 1986 թվականի հունիսի 25 | Գերմանիա ԳԴՀ | 0:2 | - | 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
28 | 1986 թվականի հունիսի 28 | Բելգիա | 4:2 | - | 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
29 | 1986 թվականի օգոստոսի 19 | Շվեյցարիա | 0:2 | - | Ընկերական խաղ |
30 | 1986 թվականի հոկտեմբերի 11 | ԽՍՀՄ | 0:2 | - | 1988 թվականի Եվրոպայի Ֆուտբոլի առաջնություն |
31 | 1986 թվականի նոյեմբերի 19 | Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն | 0:0 | - | 1988 թվականի Եվրոպայի Ֆուտբոլի Առաջնություն |
32 | 1987 թվականի նոյեմբերի 18 | Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն | 0:1 | - | 1988 թվականի Եվրոպայի Ֆուտբոլի Առաջնություն |
33 | 1988 թվականի հունվարի 27 | Իսրայել | 1:1 | - | Ընկերական խաղ |
34 | 1988 թվականի փետրվարի 5 | Մարոկկո | 2:1 | - | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 34 խաղ / 2 գոլ, 16 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 10 պարտություն:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի Չեմպիոն (1)․ 1984 թվական
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1)․ 1986 թվական
- Ֆրանսիայի Չեմպիոն (1)․ 1981-1982 թվականներ
- Ֆրանսիայի գավաթակիր (1)․ 1984-1985 թվականներ
- Ֆրանսիայի սուպերգավաթակիր (1)․ 1985 թվական
- Ֆրանսիայի փոխչեմպիոն (1)․ 1983-1984 թվականներ
- Ֆրանսիայի գավաթի եզրափակչի մասնակից (1)․ 1983-1984 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Կաղապար:Савин
- ↑ 3,0 3,1 ««Спорт-Экспресс»» — «Пас из-за границы» от 24.02.1999. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — статистика матча. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին.