Բրիջիթ Վասալո
Բրիջիթ Վասալո իսպ.՝ Brigitte Vasallo | |
---|---|
Ծնվել է | 1973[1] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | գրող, ակտիվիստ և փիլիսոփա |
Brigitte Vasallo Վիքիպահեստում |
Բրիջիթ Վասալո (իսպ.՝ Brigitte Vasallo, 1973[1], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի գրող, հակառասիստ, ֆեմինիստ և ԼԳԲՏ ակտիվիստ։ Առավել հայտնի է գենդերային իսլամաֆոբիայի և հոմոազգայնականության իր քննադատությամբ, ինչպես նաև աֆեկտիվ հարաբերություններում բազմասիրության «պաշտպանությամբ»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիջիթ Վասալոն ծնվել է գալիսիական ընտանիքում, որը գաղթել է Ֆրանսիա, իսկ հետո՝ Կատալոնիա, նա հաստատել է իր «xarnego» կարգավիճակը, թեև չի համապատասխանում այդ եզրույթի սկզբնական նշանակությանը[2]։ Նա կյանքի մեծ մասն անցկացրել է Մարոկկոյում, ինչը նրան թույլ է տվել պատկերացում կազմել արևմտյան հասարակության մեջ գերիշխող էթնոկենտրոն և գաղութատիրական մտածողության մասին[3][4]։
Բրիջիթը պարբերաբար համագործակցում է տարբեր լրատվամիջոցների հետ, ինչպիսիք են՝ «eldiario.es» ինտերնետ հանդեսը, «Catalunya Ràdio» ռադիոն, «Diagonal» թերթը, «La Directa» և «Pikara Magazine» ամսագրերը, ինչպես նաև անցկացնում է բազմաթիվ դասախոսություններ։ Բացի այդ, նա Բարսելոնայի ինքնավար համալսարանում «Gender and Communication» ֆակուլտետի մագիստրատուրայի դասախոս է[5]։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիջիթի աշխատանքը կառուցված է երկու հիմնական առանցքների շուրջ։ Մի կողմից` նա վերլուծում է ռասիզմի և այլատյացության միջև հարաբերությունները, հատկապես, թե որքանով է դա ազդում իսլամադավան կանանց վրա[6]։ Այս առումով նա դատապարտում է փինկվոշինգը, այլ կերպ ասած, այն, թե ինչպես են ֆեմինիզմը և ԼԳԲՏ իրավունքները օգտագործվում այլատյացությունն արդարացնելու համար, որը դադարում է ինքնանպատակ լինելուց[7][8]։
Մյուս կողմից` նա բացի ավանդական մոնոգամիայից գնահատում է սիրո այլ եղանակները, հավատարմության հաղթահարումը որպես մոլուցքի միջոց, իսկ սերը որպես սահմանափակ բարիք[9][10][11]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիջիթ Վասալոն ունի հրատարակած երկու գիրք` «Pornoburka: desventuras del Raval y otras f(r)icciones contemporáneas» (2013)[12][13] և «Մոնոգամ մտածողություն։ Բազմասեր ահաբեկչություն» (2018)[14] գրքերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.elcritic.cat/entrevistes/brigitte-vasallo-lamor-disney-mata-12045
- ↑ Aula Oberta. Saber, hacer, comprender. Centre de Cultura Contemporània de Barcelona. 14 February 2017
- ↑ Brigitte Vasallo: "El pensamiento monógamo genera identidades cerradas que operan con violencia". Diagonal. 10 February 2016
- ↑ Brigitte Vasallo: “Pensar que el burka es patriarcal y que las mujeres no tienen manera de redomarlo es una mirada colonial”. AraInfo. Diario Libre d'Aragón. 8 December 2014
- ↑ Docents. Արխիվացված 2017-09-01 Wayback Machine Màster en Gènere i Comunicació. UAB.
- ↑ Burkas en el ojo ajeno: el feminismo como exclusión. Pikara Magazine. 4 December 2014.
- ↑ Del pornoburka al purplewashing, los trucos más sucios contra el feminismo. El Confidencial. 3 April 2016.
- ↑ Conchita Wurst y los peligros del homonacionalismo. Diagonal. 21 May 2014.
- ↑ Romper la monogamia como apuesta política. Pikara Magazine. 22 March 2013.
- ↑ #OccupyLove: por una revolución de los afectos. Diagonal. 5 February 2014.
- ↑ El poliamor ‘is the new black’. Pikara Magazine. 22 October 2014.
- ↑ Vasallo, Brigitte Pornoburka : desventuras del Raval y otras f(r)icciones contemporáneas. — Ediciones Cautivas, 2013. — ISBN 978-84-616-6174-9
- ↑ El Raval, sin imposturas. La Marea. 28 November 2014.
- ↑ Vasallo, Brigitte Pensamiento monógamo. Terror poliamoroso. — La Oveja Roja, 2018. — ISBN 978-84-16227-24-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիջիթ Վասալո» հոդվածին։ |
|