Իսլամաֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակաիսլամական ցույցեր Գերմանիայում

Իսլամաֆոբիա, տերմին, որը բնութագրում է իսլամի կամ մուսուլմանների նկատմամբ ատելությունը կամ վախը։ Անգլերեն տերմինն ընդհանուր օգտագործման մեջ է մտել 1997 թվականին՝ Ռանիմեդ Թրասթի պատրաստած զեկույցի հրապարակմամբ, որը դատապարտում էր իսլամին կամ մուսուլմաններին ուղղված բացասական էմոցիաները, վախն ու ատելությունը։ Չնայած նրան, որ տերմինն այժմ լայն օգտագործում ունի ողջ աշխարհում, միևնույն է, այն քննադատվում է շատերի կողմից։

Իսլամաֆոբիայի պատճառներն ու բնութագրերը շարունակվում են քննարկվել։ Որոշ գիտնականներ այն վերագրում են որպես ռասիզմ։ Մեկնաբանների մի մասը իսլամաֆոբիայի կտրուկ զարգացումը կապում է սեպտեմբերի 11-ի հարձակումների հետ, մինչ մյուս մասը այն ասոցացնում է ԱՄՆ-ում, Եվրոպական Միությունում և այլ ազգերի մեջ մուսուլմանների ավելացման հետ։

Ստուգաբանությունը և սահմանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամաֆոբիա բառը նորաբանություն է, որն առաջացել է իսլամ արմատից և -ֆոբիա վերջածանցից, որն անգլերենում օգտագործվում է «վախ ինչ-որ բանից», «հակակրանք ինչ-որ բանի հանդեպ» իմաստներով։

Ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի՝ բառը նշանակում է «լարված հակակրանք կամ վախ իսլամի հանդեպ, հատկապես քաղաքական տեսանկյունից, թշնամանք կամ նախապաշարմունք մուսուլմանների նկատմամբ» և անգլերենում գործածության մեջ է մտել 1923 թվականից։ Մաթիաս Գարդելը սահմանում է իսլամաֆոբիան որպես «սոցիալապես վերարտադրված նախապաշարմուքներ և խորշում իսլամից ու մուսուլմաններից, ինչպես նաև գործողություններ` ընթացող հարձակումներով և խտրականություն ցուցաբերելով այն մարդկանց վրա, ովքեր իսլամադավան են կամ որևէ կերպ կապված են իսլամի հետ»։

Րանիմեդ Թրասթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Րանիմեդ Թրասթը հիմնադրեց Բրիտանացի մուսուլմանների և իսլամաֆոբիայի հանձնաժողով, որը վարում էր Գորդոն Քոնուեյը՝ Սուսեքսի համալսարանի փոխռեկտորը։ «Հանձնաժողովի զեկույց, իսլամաֆոբիա․ մարտահրավեր բոլորիս համար»-ը հրապարակվեց 1997 թվականի նոյեմբերին՝ գլխավոր քարտուղար Ջեք Սթրոուի կողմից։ Զեկույցի մեջ իսլամաֆոբիան սահմանվում էր որպես «հեռանկար կամ համաշխարհային տեսություն, որն իր մեջ ներառում է անհիմն ահ ու հակակրանք մուսուլմանների նկատմամբ, որը հանգեցնում է խորը խտրականության և փորձի բացառման»։

Զեկույցը նաև փաստում էր, որ իսլամադավանների հանդեպ խտրականությունը պայմանավորված է նրանց տնտեսական, սոցիալական և հասարակական կյանքի տարբերությամբ։ Այն կարծիքները, թե իսլամը չունի որևէ արժեք, որը համապատասխանում է այլ ազգերի մշակութային արժեքներին, թե այն զիջում է արևմտյան մշակույթներին և այն բռնի քաղաքական գաղափարախոսություն է, այլ ոչ թե կրոնական, նույնպես իսլամաֆոբիային համապատասխանող հասկացություններ են։

Տերմինի վերաբերյալ բանավեճեր և սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին, «Իսլամաֆոբիա և կրոնական խտրականություն» գիտաժողովի ընթացքում, Րանիմեդ Թրասթի նախկին տնօրեն և «Իսլամաֆոբիա․ մարտահրավեր բոլորիս համար» զեկույցի խմբագիր Ռոբին Ռիչարդսոնը ասաց, որ «իսլամաֆոբիա եզրույթի թերությունները նշանակալի են» յոթ տարբեր հիմքերով, որոնցից են․

  • դա ծանր հոգեբանական հիվանդություն է, որն ազդում է մարդկանց փոքրամասնության վրա
  • եզրույթի օգտագործումը այն մարդկանց, ում դա ուղղված է, դարձնում է «հանդուգն և պաշտպանողական», իսկ օգտագործողներին ազատում է « այն հասկանալու պատասխանատվությունից» կամ կարծիքը փոխելու հնարավորությունից
  • թշնամանքը մուսուլմանների հանդեպ կախված է մի շարք գործոններից, որոնցից են մաշկի գույնը, ներգաղթային կարգավիճակը, արմատական վախը կամ քաղաքական ու տնտեսական հակամարտությունները

Այդուհանդերձ, նա պնդում էր, որ տերմինը միևնույն է կգործի, միայն թե պետք է այն ճիշտ սահմանել։ Իսլամաֆոբիա տերմինի ճշգրիտ սահմանումը շարունակվում է քննարկվել մի շարք գիտնականների կողմից, չնայած որ Քրիս Ալենն ասում է, որ այն չունի հստակ սահմանում։ Յոհաննես Քենդելը 2006 թվականին նկարագրեց իսլամաֆոբիան որպես «անորոշ տերմին, որը ներառում է ամեն հնարավոր փաստացի և երևակայական թշնամական արարք մուսուլմանների դեմ» և շարունակում է պնդել, որ Րանիմեդ Թրասթի կողմից տրված պնդումներից հինգը անվավեր պետք է ճանաչել։ 2013 թվականին հրապարակված հոդվածի մեջ Դուգլաս Մուրեն պնդում է, որ իսլամաֆոբիա եզրույթը ծայրաստիճան անստույգ է և արտահայտում է անարգանք ոչ միայն իսլամի, այլ նաև իսլամի սուրբ գրությունների հանդեպ։

Երբ մուսուլմանների նկատմամբ խտրականության շեշտը դրվեց նրանց կրոնական պատկանելության վրա, այդ եզրույթն անվանվեց իսլամաֆոբիա, որը մուսլիմաֆոբիայի, իսլամաֆոբիզմի, անտիմուսլիմիզմի այլընտրանքային ձևն է։

Այն անհատները, ովքեր խտրականություն են դնում իրենց և մուսուլմանների միջև, կոչվում են իսլամաֆոբներ, իսլամաֆոբիստներ, հակաիսլամաններ, հակա-Մուհամեդականներ, իսլամաֆոբներ։

Վախ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կրոնական պրոֆեսոր Փիթեր Գոթշալքի և Գաբրիել Գրինբերգի, բացի հոգեբանական կամ ֆիզիկական վախից, իսլամաֆոբիան զուգորդվում է նաև իսլամի և մուսուլմանների հանդեպ հասարակական անհանգստությամբ։ Որոշ հասարակագետներ նույնպես ընդունել են այս սահմանումը և պնդում են, որ իսլամաֆոբիան պետք է էապես հասկանալ որպես հուզական մասի սոցիալական խարան ընդդեմ իսլամի և մուսուլմանների, որը անվանվում է վախ։

Ռասիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գիտնականներ իսլամաֆոբիան համարում են ռասիզմի ձև։ 2007 թվականին «Սոցիոլոգիայի ամսագրում» տեղ գտած հոդվածը սահմանեց իսլամաֆոբիան որպես հակաիսլամական ռասիզմ և համարեց այն հակաասիական և հակաարաբական ռասիզմի շարունակություն։

Նմանապես, Ջոն Դենհամն զուգահեռներ տարավ ժամանակակից իսլամաֆոբիայի և 1930-ականների հակասեմականության միջև։ Մյուսները կասկածի տակ էին դնում իսլամաֆոբիայի և ռասիզմի միջև եղած կապը։ Ժոզելին Կեսարին գրում է, թե գիտնականները շարունակում են քննարկել եզրույթի օրինականության հարցը և երկմտում են, թե ինչպես է այն տարբերվում այ եզրույթներից, ինչպիսին են ռասիզմը, հակաիսլամիզմը, հակաիսլամիզմը և հակասեմականությունը։ Էրդենիրը պնդում էր, որ չկա որևէ համաձայնություն ու կապ ռասիզմի հետ։ Շրյոքը, տերմինը վերանայելով, գալիս է նույն եզրակացության։ Դայան Ֆրոսթը սահմանում է իսլամաֆոբիան որպես հակաիսլամական զգացմունք և բռնություն հիմնված ռասայի կամ կրոնի վրա։ Իսլամաֆոբները կարող են նաև նշանակետի տակ առնել այն մարդկանց, ովքեր ունեն մուսուլմանների անուններ կամ տեսք՝ նման մուսուլմանների։ Ըստ Ալան Ջոնսոնի՝ իսլամաֆոբիան երբեմն կարող է լինել ոչ այն ինչ, քան քսենոֆոբիա կամ ռասիզմ՝ փաթաթված կրոնական խտրականությամբ։ Եվրոպական հանձնաժողովն ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության սահամանում է իսլամաֆոբիան որպես վախ կամ նախապաշարմունք իսլամի, մուսուլմանների և նրանց հետ կապված հարցերի նկատմամբ։

Ծագումը և պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինն առաջին անգամ օգտագործվել է նկարիչ Ալֆոնս Էթիեն Դինեթի և Ալժիրցի մտավորական Սլիման Բեն Իբրահիմի՝ իսլամական մարգարեի կենսագրության գրառման մեջ։ Գրելով ֆրանսերեն, նրանք օգտագործել էին islamophobie բառը։ Ռոբին Ռիչարդսոնը նշում է, որ անգլերեն թարգմանված գրքում բառը նշված չէր որպես «Islamophobia», այլ՝ « թշնամական զգացմունքներ իսլամի հանդեպ »: Դահու Էզերհունին մեջբերել է ևս մի քանի նույնիմաստ ֆրանսերեն տերմիններ, որոնք օգտագործվել են մինչև 1910 թվականը և 1912-1918 թվականներին։ Ըստ Քրիստոֆեր Ալլենի, այդ տերմինները նախկինում չեն ունեցել նույն իմաստը, ինչ հիմա, քանի որ դրանք ավելի շատ նկարագրում էին իսլամիստներից վախը ազատամիտ կամ ֆեմինիստ մուսուլմանների կողմից, քան ատելությունը՝ ոչ մուսուլմանների կողմից։ Տերմինի անգլերեն օգտագործված առաջին տարբերակը, ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի, օգտագործվել է 1923 թվականին՝ «Աստվածաբանական հետազոտությունների ամսագրի» հովածներից մեկում։ Այն առաջին անգամ օգտագործման մեջ է մտել Րանիմեդ Թրասթի զեկույցի հրապարակումից հետո՝ 1997 թվականին։

Իսլամի հակադիր տեսակետները[խմբագրել | խմբագրել կոդը]

Րանիմեդ Թրասթի զեկույցը հակադրել է իսլամի «բաց» և «փակ» տեսակետները և հայտարարել է, որ հետևյալ 8 «փակ» տեսակետները համապատասխանում են իսլամին.

  • Իսլամը դիտվում է որպես մոնոլիտ դաշինք՝ ստատիկ և ոչ փոփոխական։
  • Այն դիտվում է որպես առանձին և «այլ»: Այն չունի ընդհանուր արժեքներ այլ մշակույթների հետ, չի ազդում նրանց վրա և չի ազդվում դրանցից։
  • Այն դիտվում է որպես վայրագ, իռացիոնալ, պարզունակ և սեռական խտրականություն դնող։
  • Այն դիտվում է որպես բռնի, ագրեսիվ, սպառնալի, ահաբեկչության աջակցող և քաղաքակրթությունների բախման պատճառ։
  • Այն դիտվում է որպես քաղաքական գաղափարախոսություն։
  • Մուսուլմանների քննադատությունները մերժվում են։
  • Իսլամի նկատմամբ թշնամանքն օգտագործվում է խտրականական փորձերն արդարացնելու համար։
  • Հակաիսլամական թշնամանքը դիտվում է որպես բնական և նորմալ երևույթ։

Ըստ Րանիմեդ Թրասթի՝ հակաիլսամական դիսկուրսն ամբողջովին հարգվում է, այն նշում է, որ թշնամանքը դեպի իսլամը և մուսուլմանները բնական երևույթ կարող է հանդիսանալ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիս Ալլեն (2011): «Իսլամաֆոբիա»: Աշգաթ հրատարակչական ընկերություն։
  • Աբաս Թահիր (2005): «Մուսուլմանական Բրիտանիա. Ճնշման տակ գտնվող համայնքներ»:
  • Բ. վան Դրիել (2004): «Կրթության մեջ իսլամաֆոբիայի դեմ դիմադրում»:
  • Պ. Գոթսչոք, Գ. Գրինբերգ (2007): «Իսլամաֆոբիա. մուսուլմաններին թշնամի դարձնելը»:
  • Արուն Քունդնանի (2014): «Մուսուլմաննե՛րն են գալիս: Իսլամաֆոբիա, ծայրահեղականություն»:
  • Մ. Քուրայիշի (2005): «Մուսուլմանները և հանցանքը. Համեմատական ուսուցում»:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]