Բորնի գերակշռությունը
«Բորնի գերակշռություն» (անգլ.՝ The Bourne Supremacy), 2004 թվականի գեղարվեստական ֆիլմ։ Ֆիլմի սցենարը գրվել է Ռոբերտ Լադլեմի համանուն գրքի հիման վրա։ Ֆիլմը նախկին կենտրոնական հետախուզական վարչության անդամ, պրոֆեսիոնալ մարդասպանի մասին է, ով կորցնում է իր հիշողությունը։ 2007 թվականին դուրս է գալիս երրորդ մասը՝ «Բորնի ուլտիմատում», 2012 թվականին չորրորդ մասը՝ «Բորնի էվոլյուցիա», իսկ 2016 թվականը կինոյումին լույս է տեսնում պատմության հինգերորդ և եզրափակիչ մասը, որը ստանում է «Ջեյսոն Բորն»։
Համաշխարհային առաջին ցուցադրումը կայացել է 2004 թվականի հուլիսի 16-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ֆիլմի իրադարձություններից անցել է մոտ երեք տարի։ Ջեյսոն Բորնը իր սիրելի Մարիայի հետ ապրում են Հնդկաստանի Գոա նահանգում։ Բորնին շարունակում են հետապնդել բեռլինի հյուրանոցում կատարված սպանության հիշողությունները։
Այդ ժամանակ Բեռլինում օպերացիա է անցկացնում կենտրոնական հետախուզական վարչությունը։ Պամելա Լենդին ցանկանում է երեք միլիոն դոլարի դիմաց ձեռք բերել այսպես կոչված «Նեսկիի ֆայլեր»-ը, որոնք պետք է լուսաբանեին վարչությունից քսան միլիոն դոլարի գողությունը, որը կայացել էր մի քանի տարի առաջ։ Ռուս քաղաքական գործիչ Նեսկին պետք է հայտարարեր գողի անունը, սակայն նա սպանվեց բեռլինի հյուրանոցում իր կնոջ կողմից։ Այս օպերացիան նույնպես ձախողվում է։ Ռուս վարձու մարդասպան Կիրիլը սպանում է վարչության աշխատակցին և վաճառողին, գողանում է փաստաթղթերը գումարի հետ։ Նրան վարձել էր ռուս մեծահարուստ Յուրի Գրետկովը։ Վերջացնելով իր աշխատանքը Կիրիլը նրան օգնող պայթուցիկ սարքի վրա թողնում է Բորնի մատնահետքերը։
Ժամանելով Գոա՝ Կիրիլր փորձում է սպանել Բորնին։ Բորնը նկատում է օտարին և կարողանում է ճիշտ ժամանակին հեռանալ, սակայն Կիրիլը հասցնում է սպանել նրա սիրելիին՝ երիտասարդ Մարիային։ Կիրիլը իր հերթին վստահ էր, որ սպանել է Բորնին և կատարել պատվերը։ Բորնը ողևորվում է Նեապոլ, հասկանալու համար, թե ինչու է ԿՀՎ-ն կրկին հետապնդում իրեն։
Լենդին հայտնաբերում է, որ պայթուցիկ սարքի վրա թողնված մատնահետքերը համընկնում են «Թրեդսթոուն» նախագծի գործակալներից մեկի մատնահետքերի հետ։ Նա թույլատվություն է ստանում օգտվել համակարգի տվյալներից։ Նախագծի կառավարիչ Վարդ Էբբոտը և Լենդին ուղևորվում են Բեռլին։
Նեապոլ ժամանելուն պես Բորնին ձերբակալում են։ Ամերիկայի դեսպանատան աշխատակցի հետ հարցաքննության ժամանակ Բորնը հարցակվում է նրա վրա և պատճենում է նրա SIM-քարտը։ Նա լսում աշխատակցի խոսակցությունը Լենդիի հետ և իմանում է, որ նա ցանկում է գտնել Բորնին, որը կասկածվում է մի քանի սպանության մեջ, որոնք կատարվել էին վերջերս Բեռլինում։ Մյունխենում Բորնը գտնում է «Թրեդսթոուն» նախագծի նախկին գործակալ Յառդաին, որպեսզի հասկանա, ով և ինչու է նրան հետևում։ Յառդան նրան ասում է, որ նախագիծը փակված է։ Բորնը հանգամանքների բերումով սպանում է Յառդային։
Բեռլինում Լենդին և Էբբոտը հրավիրում են Նիկի Պերսոնսին, որը «Թրեդսթոուն» նախագծում պատասխանատու էր գործակալների առողջության և սպասարկման համարմ։ Բորնը հետևում է Լեդիին՝ վստահ լինել, որ հենց նա է կազմակերպել Գաոյի ահաբեկչությունը։ Նա ԿՀՎ-ից կարողանում է հանդիպում կորզել Նիկիի հետ։ Նա հարցուփորց է անում «Թրեդսթոուն» նախագծի և նրա հանդեպ հետապնդումների մասին։ Նիկին նրան կասկածում են Բեռլինում կատարվող ծրագրի խափանման մեջ։ Բորնը մտածում է որը, խոսքը նրա առաջին առաջադրանքի մասին է՝ «Բռեկեր» հյուրանոցում Նեսկիի սպանության։ Նիկին ասում է, որ նրա առաջին առաջադրանքը Ժենեֆայում էր, և նա ոչինչ չգիտի Բեռլինում կատարված սպանության մասին։ Լենդին լսում է այդ խոսակցությունը և սկսում է մտածել, որ Բորնը անմեղ է։
Բորնը վերադառնում է «Բռեկեր» հյուրանոց և հիշում է իր առաջին առաջադրանքը։ Նա էր սպանել Նեսկի ամուսիններին և դրել զենքը քաղաքական գործչի հարսնացուի ձեռքը։ Բորնը գալիս է Էբբոտի մոտ և վերջինս խոստովանում է, որ նա Գրետկովի հետ միասին կապ ունի գումարի գողության մեջ։ Գոայում կատարված սպանությունը նույնպես նա է կազմակերպել։ Բորնը ձայնագրում է Էբբոտի խոստովանությունը և փոխանցում է Լենդիին։ Երբ Լենդին գալիս է նրա սենյակ, Էբբոտը սպանում է ինքն իրեն։
Բորնը ուղևորվում է Մոսկվա, որպեսզի գտնի Նեսկիի դստերը։ Կիրիլը հետապնդում է Բորնին և մեքենաներով հետապնդության ժամանակ սպանվում է։ Յուրի Գրետկովին ձերբակալում են։ Բորնը ժամանում է այն բնկարանը, որտեղ բնակվում է Նեսկիի դուստրը և պատմում է նրան՝ ինչպես են մահացե նրա ծնողները, որից հետո հեռանում է։
Որոշ ժամանակ անց Բորնը զանգահարում է Լենդիին, որը գտնվում էր Նյու Յորքում։ Նա շնորհակալություն է հայտնում ձայնագրության համար և ներկայացնում է իր իրական անունը ու ծննդյան թվականը։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Matt Damon - Ջեյսոն Բորն
- Franka Potente - Մարիա
- Brian Cox - Վարդ Աբբոտ
- Julia Stiles - Նիկի
- Karl Urban - Կիրիլ
- Gabriel Mann - Դեննի Զոռն
- Joan Allen - Լենդի Պամելա
- Marton Csokas - Ջարդա
- Karel Roden - Յուրի Գրետկով
- Tomas Arana - Մարտին Մարշալ
- Tom Gallop - Թոմ Քրոնին
- Tim Griffin - Ջոն Նեվիս
- Michelle Monaghan - Քիմ
- Ethan Sandler - Կուռտ
- John Bedford Lloyd - Թեդի
- Oksana Akinshina - Իրենա Նեսկի
Ֆիլմի հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր։ Փոլ Գրինգրաս
- Սցենարի հեղինակ։ Թոնի Հիլրոյ
- Պրոդյուսեր։ Ֆրենկ Մարշալ, Պատրիկ Քրոուլի
- Կատարողական պրոդյուսեր։ Դագ Լայման, Ջեֆրի Ուայներ, Հենրի Մորիսոն
- Օպերատոր։ Օլիվեր Վուդ
- Նկարիչ։ Դոմինիկ Ուոտկինս
- Մոնտաժ։ Քրիստոֆեր Ռաուս, Ռիչարդ Փիրսոն
- Ձայն։ Սքոթ Միլան, Բոբ Բիմեռ, Քրիք Ֆրենսիս
- Ձայնի մոնտաժ։ Պեր Հոլբերգ, Կարեն Բեյկեր Լենդերս
- Վիզուալ էֆեկտներ։ Պաբլո Հելման
- Կոմպոզիտոր։ Ջոն Փաուել
- Զգեստներ։ Դինա Քոլին
- Գրիմ։ Կրիստինա Բևերիջ
- Դերասանների ընտրություն։ Ջոզեֆ Միդլթոն, Ջոն Հաբբարդ, Դեն Հաբբարդ
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերի հեղինակներն են Ջոն Պաուել (ավարտական թեմա — հեղինակ և կատարող Moby).
| No. | Անվանում | Տևողություն |
|---|---|---|
| 1. | "Goa" | |
| 2. | "The Drop" | |
| 3. | "Funeral Pyre" | |
| 4. | "Gathering Data" | |
| 5. | "Nach Deutschland" | |
| 6. | "To The Roof" | |
| 7. | "New Memories" | |
| 8. | "Berlin Foot Chase" | |
| 9. | "Alexander Platz / Abbotts Confesse" | |
| 10. | "Moscow Wind Up" | |
| 11. | "Bim Bam Smash" | |
| 12. | "Atonement" | |
| 13. | "Extreme Ways" |
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թվականին մոսկովյան փողոցներում անցկացվող հետապնդման դրվագը ստացել է Տավրուս(անգլ.՝ Taurus World Stunt Awards) մրցանակը, «Լավագույն մեքենա» (անգլ.՝ Best Vehicle) նոմինացիայում։
- Բորնի Մոսկվա ժամանելու դրվագը նկարահանվել է Կիևի կայարանում, սակայն Բեռլինից եկող գնացքները գալիս են Բելոռուսյան կայարան.[11][12][13]:
Կինոկրիտիկա և դրամական հավաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը դրական գնահատական է ստացել կինոկրիտիկների կողմից. նրա վարկանիշը Rotten Tomatoes կայքում կազմում է 81%[14]։
Ֆիլմը հաջողություններ ունի նաև ֆինանսական գծով։ 75 միլիոն բյուջեի առկայությամբ այն հավաքում է 289 միլիոն դոլար[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 http://www.imdb.com/title/tt0372183/
- 1 2 https://www.filmaffinity.com/en/film517569.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 https://www.siamzone.com/movie/m/2261
- 1 2 3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=53335.html
- ↑ http://www.metacritic.com/movie/the-bourne-supremacy
- 1 2 3 4 http://www.imdb.com/title/tt0372183/fullcredits
- ↑ http://stopklatka.pl/film/krucjata-bournea
- 1 2 Box Office Mojo — 1999.
- ↑ "Picking Up the Thread". Production notes Արխիվացված 2010-09-14 Wayback Machine. The Bourne Supremacy (2004). Retrieved 2010-07-16.
- ↑ "Setting Bourne's World". Production notes Արխիվացված 2010-09-14 Wayback Machine. The Bourne Supremacy (2004). Retrieved 2010-07-16.
- ↑ "'The Bourne Supremacy' Production Notes". MadeinAtlantis.com. Retrieved 2011-11-09.
- ↑ «The Bourne Supremacy (2004)». Rotten Tomatoes.
- ↑ «The Bourne Supremacy (2004)». Box Office Mojo.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայք Արխիվացված 2021-04-26 Wayback Machine
| ||||||||||
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Բեռլինում նկարահանված ֆիլմեր
- Մոսկվայում նկարահանված ֆիլմեր
- Ռուսաստանում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների արկածային ֆիլմեր
- 2000-ականների ֆիլմեր
- 2004 ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Գերմանական արկածային ֆիլմեր
- Գերմանական թրիլեր ֆիլմեր
- Գերմանական մարտաֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Իտալիայում նկարահանված ֆիլմեր
- Փոլ Գրինգրասի ֆիլմեր
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2005 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2004 թվականին
- 2000-ականների գերմանական ֆիլմեր