Վիտալի Աբդուլով
Վիտալի Աբդուլով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 15, 1970 (50 տարեկան) |
Ծննդավայր | Գլազով, Udmurt Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա և Irkutsk drama school? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
vitaliy-abdulov.ru | |
Վիտալի Զինուրովիչ Աբդուլով (ռուս.՝ Виталий Зинурович Абдулов, մարտի 15, 1970, Գլազով, Udmurt Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասան:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիտալի Աբդուլովը ծնվել է 1970 թվականին մարտի 15-ին Գլազով քաղաքում[1][2]: Դպրոցում զբաղվել է բասկետբոլով, խաղացել է քաղաքի երիտասարդական հավաքականում:
Դպրոցն ավարտելուց հետո Վիտալի Աբդուլովն ընդունվել է Իրկուտսկի էներգաշինարարության ուսումնարան` «շինարարության տեխնիկ» մասնագիտությամբ:
Բանակում ծառայելուց հետո նա փոխել է բազմաթիվ մասնագիտություններ՝ աշխատելով որպես շինարար-մոնտաժող, սանիտար, սրճարանի ադմինիստրատոր և թիկնապահ:
1995 թվականին Վիտալի Աբդուլովն ընդունվել է Իրկուտսկի թատերական ուսումնարան՝ Վալենտինա Ալեքսանդրովնա Դուլովայի մոտ[1][3]:
2000 թվականի դիպլոմային ելույթներին ներկա են եղել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի մանկավարժ Օլգա Վասիլևնա Ֆիրսովան: Նրա աշխատանքը տեսնելուց հետո Ֆիրսովան Վիտալիին առաջարկել է իր դերասանական կարիերան շարունակել Մոսկվայում: Վիտալին հայտնվել է մայրաքաղաքում, որտեղ ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա՝ Եվգենի Կամենկովիչի կուրս, որն ավարտել է 2004 թվականին[1]:
Վիտալի Աբդուլովը կինոյում իր կարիերան սկսել է 2001 թվականին՝ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայում սովորելու տարիներին՝ կատարելով թիկնապահների և ոստիկանների էպիզոդիկ դերեր:
2004 թվականը շրջադարձային է եղել դերասանի համար․ նա նկարահանվել է «Շուկշինյան պատմություններ» ֆիլմում: REN-TV ալիքի «Զինվորներ» հեռուստասերիալում նկարահանվել է ավագ զինծառայող Եվսեևի դերում, որի շնորհիվ Վիտալի Աբդուլովն արժանացել է ճանաչման: Այս դերից հետո Վիտալի Աբդուլովն ակտիվորեն նկարահանվել է ֆիլմերում (սուզանավային դիզելիստի դերը «Առաջինն Աստծուց հետո» ֆիլմում, աշխատանքը «Հարեմի տոմս» ֆիլմում, Զագիբայլովի դերը «Տոթ նոյեմբեր» ֆիլմում) և սերիալներում (քաղաքապետի օգնականի դերը «Кадетство», կապիտան Դուրովի դերը «Ժիլինի ուղեկալ» հեռուստասերիալներում):
2004 թվականին Աբդուլովը կատարել է մոսկվացի տաքսու վարորդի էպիզոդիկ դերը «Բորնի գերակշռությունը» հոլիվուդյան ֆիլմում: Նկարահանվել է նաև գովազդում․ առանձնակի ժողովրդականություն է ձեռք բերել մաֆիոզ Թոնիի դերը Tele2 բջջային օպերատորի գովազդների ցանկում[1]:
Վիտալի Աբդուլովն ունի մեկ դուստր՝ Ալիսան:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2001 – Քաղաքացի պետ – թիկնապահ
- 2002 – Շուկշինյան պատմություններ («Հռետորական ընդունելություն» պատմվածք) – անտառահատների բրիգադի աշխատող
- 2003 – Անտիկիլլեր-2
- 2003 – Ստիլետ – թիկնապահ
- 2003 – Մյուս կյանք (հեռուստասերիալ) - Այգեպան
- 2004 – Дальнобойщики 2 – «Բռնցքամարտիկ»
- 2004 – Մոսկովյան սագա – գեներալ
- 2004 – МУР есть МУР – Առնոլդ Շուլգին
- 2004 – Բորնի գերակշռությունը – տաքսու վարորդ
- 2004 – Զինվորներ – ավագ սերժանտ Եվսեև
- 2005 – Կամեսկայա 4 – մարդասպան
- 2005 – Առաջինն աստծուց հետո – սուզանավի դիզելիստ
- 2005 – Ֆիրմային պատմություն – Գրիշա
- 2006 – Հարեմի տոմս – Ուդավ
- 2006 – Տոթ նոյեմբեր – Զագիբայլով
- 2006 – Կինոփառատոն, կամ Էյզենշտեյնի պորտվեյն – Լյոխա Սիմոնով
- 2006-2007 – Կադետություն – Ալեքսանդր Միխայլովիչ, քաղաքապետի օգնական
- 2007 – Պարբերություն 78 – էպիզոդ
- 2007 – Սարդոստայն – Վերզիլա
- 2007 – Տուրեցկու վերադարձը – բռնցքամարտիկ
- 2007 – Путейцы – ամուսին
- 2007 – Ռուդը և Սեմը - թիկնապահների պետ
- 2007 – Солдаты. Новый год, твою дивизию! – ավագ զինծառայող Եվսեև
- 2008-2010 – Ռանետկի – Վիկտոր Ստեպնով, ֆիզկուլտուրայի ուսուցիչ
- 2008 – Ժիլինի ուղեկալ – կապիտան Զուրով
- 2009 – Խաչը շրջանի մեջ – Պլեշակով
- 2009 – Հեռավորություն – մարզիչ
- 2010 – Կար-չկար մի կին – էպիզոդ
- 2010 – Մարգոշա 3 – Պետրոս Ռոդիոնով
- 2010 – Самый лучший фильм 3-ДЭ – էպիզոդ
- 2012 – Լուսացույց – Սերգեյ
- 2013 – Հետք – որսորդը
- 2014 – Չեմպիոններ – Սվետլանա Ժուրովայի ամուսինը
- 2014 – Կատարյալ զույգ – Դենիս
- 2015 – Молодёжка – այցելու
- 2015 – Ծովային սատանաներ
- 2017 – Անտառապահ։ Սեփական հողը – Սերգեյ Բարաբաշ
Վիտալւ Աբդուլովը նկարահանվել է Մեգաֆոն, Tele2, MTS բջջային օպերատորների գովազդներում:
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականին փետրվարի 20-ի գիշերը Վիտալի Աբդուլովը Մոսկվայում ծեծի է ենթարկվել, երբ փորձել է շքամուտքից դուրս անել «սոցիալական ցածր պատասխանատվություն» ունեցող կնոջ։ Արդյունքում նա ստացել էր գլխի փափուկ հյուսվածքների վնասվածք[4]:
Ծանութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Денис Анипченко (2010-04-17)։ «Виталий Абдулов» (ռուսերեն)։ Женский журнал «Соблазнительница»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-06-ին։ Վերցված է 2013-10-05
- ↑ Актеры Российского кино 1986-2011. Биофильмографический справочник. / Сост. Вл. Мартынов. — М: «Канон+» РООИ «Реабилитация», 2012. — С. 5. — 632 с. — ISBN 978-5-88373-281-1
- ↑ София Варган (2009)։ «Виталий Абдулов – не простой «физрук Тони»» (ռուսերեն)։ Киножурнал «Наш фильм»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-06-ին։ Վերցված է 2013-10-05
- ↑ Виталия Абдулова избили в Москве
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիտալի Աբդուլովի պաշտոնական կայք
- Վիտալի Աբդուլովը RUSKINO.RU կայքում
|