Բետամետազոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բետամետազոն
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար378-44-9
PubChem CID9782
DrugBank00443
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.006.206 Խմբագրել Վիքիդատայում

Բետամետազոն՝ ստերոիդ դեղամիջոց է[1]։ Այն օգտագործվում է մի շարք հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են՝ ռևմատոիդ արթրիտը, համակարգային կարմիր գայլախտը, մաշկային հիվանդություններից՝ մաշկաբորբ և փսորիազ, ալերգիկ երևույթներից ՝ ասթման և անոթային այտուց, վաղաժամ ծննդաբերության դեպքում պտղի թոքերի զարգացման նպատակով, Կրոնի հիվանդություն, քաղցկեղներից ՝ լեյկեմիան և ֆլուդրոկորտիզոնի հետ միասին օգտագործվում է մակերիկամային անբավարարության ժամանակ և այլն[1]։ Օգտագործման եղանակներն են՝ բերանացի, միջմկանային ներարկման ձևով։ Սովորաբար օգտագործում են քսուկի, լոսյոնների և հեղուկ տարբերակները[1][2]։

Լուրջ կողմնակի ազդեցություններից են՝ ինֆեկցիաների ռիսկի բարձրացումը, մկանային թուլությունը, ալերգիկ երևույթները և փսիխոզը[1]։ Երկարատև օգտագործման դեպում կարող է առաջացնել մակերիկամային անբավարարություն[1]։ Երկարատև օգտագործումից հետո դեղամիջոցի հանկարծակի դադարեցումը կարող է վտանգավոր լինել[1]։ Քսուկը սովորաբար հանգեցնում է մազերի աճի խթանման և մաշկի գրգռվածության[2]։ Բետամետազոնը պատկանում է գլյուկոկորտիկոիդային դեղամիջոցների դասին[1]։ Այն դեքսամետազոնի ստերոիզոմեր է, երկու միացությունները տարբերվում են միայն մեթիլ խմբի տարածական կազմաձևով՝ 16-րդ դիրքում[3]։

Բետամետազոնը արտադրվել է 1958 թվականին և հաստատվել բժշկական օգտագործման համար Միացյալ Նահանգներում 1961 թվականին[1][4]։ Բետամետազոնի քսուկը առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների ցանկում է գտնվում[5]։ Այն հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[1]։ 2020 թվականին այն Միացյալ Նահանգներում 233-րդ ամենահաճախ նշանակվող դեղամիջոցներից էր՝ ավելի քան 1 միլիոն դեղատոմսով[6][7]։

Բժշկական օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետամետազոնը կորտիկոստերոիդ է, որը հասանելի է որպես հաբի և ներարկումային տեսքով, ինչպես նաև քսուկի, կրեմի, լոսյոնի, գելի կամ աերոզոլի (սփրեյ) ձևով մաշկի, իսկ փրփուրը՝ գլխամաշկի համար[8]։ Ներարկման եղանակով հակաբորբոքային ազդեցությունը սկսվում է մոտ երկու ժամից և տևում յոթ օր[1]։

Այն տեղային օգտագործման քսուկ է։ Նվազեցնում է մաշկի գրգռվածությունը, ինչպիսիք են քորն ու շերտավորումը էկզեմայի ժամանակ։ Այն կիրառվում է փսորիազի ժամանակ, որպես բետամետազոնի դիպրոպիոնատ և սալիցիլաթթու, կամ որպես կալցիպոտրիոլ/բետամետազոն դիպրոպիոնատ համակցված միջոց։ Բետամետազոն նատրիումի ֆոսֆատը օգտագործվում է օրալ (բերանացի) և ներարկման միջոցով՝ նույն ցուցումներով, ինչ մյուս ստերոիդները։

Ռանդոմիզացված (պատահական) փորձարկումներում ցույց է տրվել, որ բետամետազոնը նվազեցնում է ատաքսիայի (վատ կոորդինացման) որոշ ախտանիշներ[9]։

Բետամետազոնը նաև օգտագործվում է պտղի թոքերի հասունացումը խթանելու նպատակով՝ կանխում է նորածինների շնչառական խանգարումների համախտանիշը (IRDS) և նվազեցնում է անհաս նորածինների ներգանգային արյունահոսության դեպքերն ու մահացությունը։

0,05% բետամետազոնով քսուկը արդյունավետ է տղաների ֆիմոզի բուժման համար[10] և հաճախ կանխում է թլպատման անհրաժեշտությունը[11][12][13]։ Բրիտանական ազգային առողջապահական ծառայության որոշ բժիշկների կողմից բուժման նախընտրելի մեթոդ է հանդիսանում բետամետազոնի օգտագործումը[14][15]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դեղամիջոցի երկարատև օգտագործումը մաշկի լայնածավալ տարածքներում, մաշկի վնասված կամ հերմետիկ վիրակապերի տակ հազվադեպ դեպքերում կարող է հանգեցնել կորտիկոստերոիդների կլանմանը և մարմնի այլ հատվածների վրա կողմնակի ազդեցություններ առաջացնլով, օրինակ՝ մակերիկամների կողմից հորմոնների արտադրության նվազում։

Բետամետազոնն օգտագործվում է նաև վաղաժամ ծննդաբերությունից առաջ՝ թոքերի հասունության խթանման նպատակով։ Այնուամենայնիվ, քանի որ բետամետազոնը անցնում է պլացենտայի միջով, այն կարող է նաև առաջացնել այնպիսի բարդություններ, ինչպիսիք են հիպոգլիկեմիան և լեյկոցիտոզը նորածինների մոտ։

Երբ այն ներարկվում է էպիդուրալ տարածություն կամ ողնաշար, այն կարող է առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ, ինչպիսիք են տեսողության կորուստը, կաթվածը և պարալիզը[17]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետամետազոնը հասանելի է մի շարք բարդ ձևերով՝ բետամետազոն դիպրոպիոնատ (Diprosone, Diprolene, Celestamine, Procort ՝ Պակիստանում) բետամետազոն նատրիումի ֆոսֆատ ( Bentelan՝ Իտալիայում) և բետամոտազոն վալերատե (Betavate, A., Celestone, Fucibet և այլն)։ Միացյալ Նահանգներում և Կանադայում բետամետազոնը խառնվում է կլոտրիմազոլի հետ և վաճառվում որպես Lotrisone և Lotriderm: Այն հասանելի է նաև սալիցիլաթթվի հետ համատեղ (Diprosalic) փսորիազի դեպքում օգտագործելու համար։ Որոշ երկրներում այն վաճառվում է նաև խառը կլոտրիմազոլի և գենտամիցինի հետ՝ խառնուրդին հակաբակտերիալ նյութ ավելացնելու համար։

Բետամետազոն նատրիումի ֆոսֆատի խառնուրդը բետամետազոն ացետատի հետ, հասանելի է Միացյալ Նահանգներում որպես Celestone Soluspan[18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Betamethasone». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. 2,0 2,1 «Betamethasone topical». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. Antignac JP, Le Bizec B, Monteau F, Andre F (January 2002). «Differentiation of betamethasone and dexamethasone using liquid chromatography/positive electrospray tandem mass spectrometry and multivariate statistical analysis». Journal of Mass Spectrometry. 37 (1): 69–75. Bibcode:2002JMSp...37...69A. doi:10.1002/jms.260. PMID 11813313.
  4. Fischer J, Ganellin CR (2006). Analogue-based Drug Discovery. John Wiley & Sons. էջ 485. ISBN 9783527607495.
  5. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  6. «The Top 300 of 2020». ClinCalc. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Betamethasone - Drug Usage Statistics». ClinCalc. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. «Betamethasone Topical». MedlinePlus. 2020 թ․ մարտի 19. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  9. Zannolli R, Buoni S, Betti G, Salvucci S, Plebani A, Soresina A, և այլք: (September 2012). «A randomized trial of oral betamethasone to reduce ataxia symptoms in ataxia telangiectasia». Movement Disorders. 27 (10): 1312–1316. doi:10.1002/mds.25126. PMID 22927201. S2CID 23696748.
  10. Moreno G, Corbalán J, Peñaloza B, Pantoja T (September 2014). «Topical corticosteroids for treating phimosis in boys». The Cochrane Database of Systematic Reviews. 9 (9): CD008973. doi:10.1002/14651858.CD008973.pub2. PMID 25180668.
  11. Van Howe RS (October 1998). «Cost-effective treatment of phimosis». Pediatrics. 102 (4): E43. doi:10.1542/peds.102.4.e43. PMID 9755280. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 19-ին. A review of estimated costs and complications of 3 phimosis treatments.
  12. Esposito C, Centonze A, Alicchio F, Savanelli A, Settimi A (April 2008). «Topical steroid application versus circumcision in pediatric patients with phimosis: a prospective randomized placebo controlled clinical trial». World Journal of Urology. Springer Science and Business Media LLC. 26 (2): 187–190. doi:10.1007/s00345-007-0231-2. PMID 18157674. S2CID 8922151.
  13. Zampieri N, Corroppolo M, Zuin V, Bianchi S, Camoglio FS (April 2007). «Phimosis and topical steroids: new clinical findings». Pediatric Surgery International. 23 (4): 331–335. doi:10.1007/s00383-007-1878-x. PMID 17308904. S2CID 22849471.
  14. Berdeu D, Sauze L, Ha-Vinh P, Blum-Boisgard C (February 2001). «Cost-effectiveness analysis of treatments for phimosis: a comparison of surgical and medicinal approaches and their economic effect». BJU International. 87 (3): 239–244. doi:10.1046/j.1464-410x.2001.02033.x. PMID 11167650. S2CID 2161551.
  15. Chu CC, Chen KC, Diau GY (September 1999). «Topical steroid treatment of phimosis in boys». The Journal of Urology. 162 (3 Pt 1): 861–863. doi:10.1097/00005392-199909010-00078. PMID 10458396.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 «betamethasone» (PDF). F.A. Davis. 2017. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  17. «FDA Drug Safety Communication: FDA requires label changes to warn of rare but serious neurologic problems after epidural corticosteroid injections for pain». FDA. 2014 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  18. «Celestone Soluspan- betamethasone acetate and betamethasone sodium phosphate injection, suspension». DailyMed. 2019 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.

Արտաքին hղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]