Սալիցիլաթթու (բժշկական կիրառում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալիցիլաթթու
Ընդհանուր տեղեկություններ
Քիմիական բանաձևC7H6O3
Դասակարգում
CAS համար69-72-7
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Սալիցիլաթթու, դեղորայք, որը նպաստում է մաշկի արտաքին շերտի հեռացմանը[1]։ Այս հատկության շնորհիվ այն կիրառվում է գորտնուկների, կոշտուկների, պսորիազի, գլխի թեփոտման, ակնեի, տրիխոֆիտիաների և իխտիոզի բուժման նպատակով[1]։ Բացառությամբ գորտնուկների, մյուս բոլորի բուժման համար, բացի սալիցիլաթթվից, անհաժեշտ են նաև այլ դեղամիջոցներ[2]։ Սալիցիլաթթուն քսում են ախտահարված տեղամասին[1]։

Կողմնակի ազդեցություններից են մաշկի գրգռումը և սալիցիլատային թունավորումը[2]։ Սալիցիլատային թունավորումը հիմնականում առաջանում է, երբ քսում են մաշկի մեծ տեղամասին՝ հատկապես երեխաների մոտ։ Այն խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև երկու տարեկան երեխաներին քսելու համար[2]։ Սալիցիլատային թունավորումը կարող է ունենալ տարբեր ծանրության դրսևորումներ[3]։

Սալիցիլաթթուն կիրառվել է դեռ Հիպոկրատի ժամանակներից[4]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության անհրաժեշտ դեղերի ցանկում է, որտեղ ներառված են առողջության համար ամենաանհրաժեշտ և անվտանգ դեղերը[5]։ Այն վաճառվում է նաև ցինկի օքսիդի և բենզոյաթթվի հետ համակցված[3]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիցիլաթթվի բժշկական կիրառումը հիմնված է մաշկի արտաքին շերտերի հեռացմանը նպաստող իր հատկության վրա[1]։ Այս հատկության շնորհիվ այն կիրառվում է գորտնուկները, կոշտուկները, պսորիազը, գլխի թեփոտումը, ակնեն, տրիխոֆիտիաները և իխտիոզը բուժելու նպատակով[1][6]։

Մաշկի բջիջների վրա ունեցած իր ազդեցության շնորհիվ այն օգտագործվում է մի շարք շամպուններում՝ գլխի թեփոտումից ազատվելու նպատակով։

Ժամանակակից բժշկության մեջ սալիցիլաթթուն և իր ածանցյալները ներառված են այսպես կոչված «մաշկ-կարմրացնող» միջոցների ցանկում։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիցիլաթթվի կոնցենտրացված լուծույթները կարող են առաջացնել գերգունակավորում մուգ մաշկ ունեցող անձանց մոտ(Ֆիտցպատրիկի ֆոտոտիպեր IV, V, VI), հատկապես եթե նրանք չեն կիրառում լայն սպեկտրի արևապաշտպան քսուքներ[7][8]։ Արևի նկատմամբ զգայունության առկայության պատճառով խորհուրդ է տրվում արևին դուրս գալուց առաջ պարտադիր օգտագրոծել արևապաշտպան քսուք[9]։

Հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության ընթացքում տեղային օգտագործման սալիցիլաթթվի կիրառման վերաբերյալ հետազոտություններ չեն կատարվել։ Ի տարբերություն ասպիրինի՝ տեղային սալիցիլաթթվի կիրառումը անգամ հղիության ուշ շրջանում համարվում է, որ կապված է մինիմալ ռիսկերի հետ, քանի որ այն գրեթե չունի համակարգային ազդեցություն։ Առանց դեղատոմսի վաճառվող մի շարք դեղերի մեջ կա սալիցիլաթթու, քանի որ չկան էական կողմնակի ազդեցությունների մասին վկայող տվյալներ[10]։

Գերդեղաչափավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնակի ազդեցություններից են մաշկի գրգռումը և սալիցիլատային թունավորումը։ Թունավորումը առաջանում է հիմնականում երեխաների մոտ մեծ տեղամասին քսելու արդյունքում[6]։ Այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև երկու տարեկան երեխաների մոտ[6]։ Այն կարող է ծանրության տարբեր աստիճանի դրսևորումներ ունենալ[3]։

Սալիցիլաթթվով գերդեղաչափավորումը կարող է հանգեցնել մետաբոլիկ ացիդոզի և կոմպենսատոր շնչական ալկալոզի։ Սուր թունավորմամբ բուժհաստատություններ դիմած անձանց շրջանում նկարագրվել է 16 % հիվանդացություն և 1 % մահացություն[11]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիցիլաթթուն ունի կերատոլիտիկ, կոմեդոնոլիտիկ և բակտերիոստատիկ ազդեցություն, նպաստում է վերնամաշկի բջիջների ավելի արագ թափվելուն, խցանված ծորանների բացվելուն, ինչպես նաև ընկճում է ճարպային գեղձերի ու քրտնագեղձերի սեկրեցիան և դրսևորելով թույլ հակամիկրոբային ազդեցություն՝ նպաստում է բակտերիաների չեզոքացմանը։ Այս հատկությունների շնորհիվ սալիցիլաթթուն կանխում է հետագա խցանումները և նպաստում է բջիջների բազմացմանը[12][13]։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն սալիցիլաթթուն հայտնի է՝ իր ցավերը մեղմացնող և տենդը իջեցնող հատկությունների շնորհիվ[12]։ Այս հատկությունները, մասնավորապես հակատենդայինը, բացահայտվել են դեռ շատ վաղ ժամանակներում։ Սալիցիլաթթուն նաև կիրառվել է, որպես հակաբորբոքային դեղորայք[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Salicylic acid topical medical facts from Drugs.com». www.drugs.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 WHO MODEL FORMULARY 2008
  3. 3,0 3,1 3,2 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 814–815, 825, 833. ISBN 9780857111562.
  4. Boddice, Robert Gregory (2014). Pain and Emotion in Modern History (անգլերեն). Springer. էջ Chapter 8. ISBN 9781137372437. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 6,2 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 310. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  7. Grimes, P. E. (1999). «The Safety and Efficacy of Salicylic Acid Chemical Peels in Darker Racial-ethnic Groups». Dermatologic Surgery. 25 (1): 18–22. doi:10.1046/j.1524-4725.1999.08145.x. PMID 9935087.
  8. Roberts, W. E. (2004). «Chemical peeling in ethnic/dark skin». Dermatologic Therapy. 17 (2): 196–205. doi:10.1111/j.1396-0296.2004.04020.x. PMID 15113287.
  9. «Beta Hydroxy Acids in Cosmetics». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. Acne and Pregnancy Արխիվացված 2009-01-11 Wayback Machine. Fetal-exposure.org. Retrieved on 2012-06-03.
  11. Toxicity 1009987, բաժին Salicylate Toxicity(անգլ.) EMedicine կայքում
  12. 12,0 12,1 12,2 Madan RK; Levitt J (April 2014). «A review of toxicity from topical salicylic acid preparations». J Am Acad Dermatol. 70 (4): 788–92. doi:10.1016/j.jaad.2013.12.005. PMID 24472429.
  13. Bosund, I.; Erichsen, I.; Molin, N. (1960 թ․ հոկտեմբերի 1). «The Bacteriostatic Action of Benzoic and Salicylic Acids». Physiologia Plantarum (անգլերեն). 13 (4): 800–811. doi:10.1111/j.1399-3054.1960.tb08103.x. ISSN 1399-3054.