Բենգելա (քաղաք)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բենգելա | |||
պորտ.՝ São Felipe de Benguela | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Benguela? | ||
Հիմնադրված է | 1617 թ. | ||
Մակերես | 2100 կմ² | ||
ԲԾՄ | 39 մետր | ||
Պաշտոնական լեզու | պորտուգալերեն | ||
Բնակչություն | 561 775 մարդ (2014) | ||
| |||
Բենգելա (ամբողջական անունը՝ Սաու Ֆելիպե դե Բենգելա (պորտ.՝ São Felipe de Benguela)), քաղաք Անգոլայում, Բենգելա նահանգի վարաչական կենտրոնը։
Վիճակագրության ազգային ինստիտուտի պատրաստած 2018 թվականի ժողովրդագրական կանխատեսումների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 623 777 մարդ, իսկ տարածք 2 100 կմ², ինչի շնորհիվ քաղաքը եղել է նահանգի ամենախիտ բնակչություն ունեցողը և տասներորդ ամենախիտ բնակեցվածը երկրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտուգալական տիրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան սպիտակամորթների ժամանումը ներկայիս Բենգելա նահանգի տարածքը զբաղեցրել է օվիմբունդու ցեղային միությունը, որը գտնվում էր ցեղային հարաբերությունների քայքայման և ֆեոդալիզմի ձևավորման փուլում։
1483 թվականին ափը հետազոտվել է պորտուգալացի նավագնաց Դիոգու Կանայի արշավախմբի կողմից։ Պորտուգալական կառավարությունը բազմիցս փորձեր է ձեռնարկել այս տարածքում հենակետ ձեռք բերելու համար, սակայն տեղական կառավարիչների հետ հարաբերությունները մնաել են դժվար, աշխույժ առևտրի ժամանակաշրջանները հերթափոխվել են թշնամանքով և զինված բախումներով։ 1574 թվականին ներկայիս Պորտու ամբոինի տեղում հիմնադրված բնակավայրը (նույնպես կոչվել է Բենգելա) 1587 թվականին տեղի բնակիչների կողմից հարձակման է ենթարկվել և ամբողջությամբ ավերվել։
1615 թվականին Ֆիլիպ II թագավորի հրամանով Անգոլա Կապիտանիայի կազմից առանձնացվել է Բենգելա Կապիտանիան, որն այդ ժամանակ ավերված էր։ Անգոլայի 8-րդ նահանգապետը որոշում է կայացրել ոչ թե վերականգնել հին բնակավայրը, այլ նորը հիմնել նրանից 350 կիլոմետր դեպի հարավ։ 1617 թվականի ապրիլի 11-ին նահանգապետի և 130 վերաբնակիչների հետ նավը հեռացել է Լուանդայից, իսկ մայիսի 17-ին հիմնադրվել է Կապիտանիայի մայրաքաղաքը, որն ստացել է նախկին անունը՝ Բենգելա[1]։
Չնայած հարմարավետ նավահանգիստ չունենալուն (նավերը ստիպված էին խարիսխ նետել ափից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա, 7-11 մետր խորության վրա, որտեղից բեռները ցամաաք էին հասցվում նավակերով), քաղաքը երկար ժամանակ Կենտրոնական Աֆրիկայի խորքային շրջանների հետ կապված կարևոր առևտրային կետ էր, հատկապես Բրազիլիա և Կուբա ուղարկված ստրուկների առևտրի նորհիվ։ Այդ դարաշրջանից այստեղ պահպանվել են Սան Ֆելիպեի և Սան Անտոնիոյի եկեղեցիները, ինչպես նաև հիվանդանոցն ու Սաու Ֆելիպե դե Բենգելայի բերդը։
Ամրոցի կառուցումը չի պաշտպանել քաղաքը 1641 թվականին հոլանդացիների կողմից գրավումից։ Մինչև 1648 թվականը Բենգելան մնացել է հոլանդական Վեստ Ինդիայի ընկերության վերահսկողության տակ, մինչև Անգոլայի ռենկոնկիստայի ընթացքում հետ վերադարձվելը։
1843 թվականին հիմնադրված Լոբիտու նոր նավահանգիստը (հիսուն կիլոմետր դեպի հյուսիս) իր հարմարավետ բնական նավահանգստով իրականացրել է բեռնափոխադրումների զգալի մասը՝ դրանով իսկ առաջացնելով Բենգելայի տնտեսության լճացում, որը տևել է մինչև քսաներորդ դարի սկիզբը։ Առևտրին ավելի շատ հարված է հասցրել ստրկության համատարած վերացումը։ Տնտեսական գործունեության նոր աճ և քաղաքի արագ զարգացում սկսվել է 1905 թվականին Բենգելայի երկաթուղու գործարկմամբ, որը ափին կապող պորտուգալական նավահանգիստները կապել է Կենտրոնական Աֆրիկայի պղնձե գոտու ամենահարուստ հանքավայրերի հետ։
Քաղաքի բարեկարգման և տնտեսության զարգացման գործում ունեցած հաջողությունների համար Բենգելայի քաղաքային խորհուրդը 1967 թվականին պարգևատրվել է պորտուգալական Կայսրության շքանշանով[2]։
Անկախություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգոլայի անկախության համար մղվող պատերազմը զգալի ազդեցություն չի ունեցել Բենգելայի բարգավաճման վրա. պորտուգալական վարչակազմը բավականին հաջողությամբ հաղթահարել է ԽՍՀՄ-ի և ՉԺՀ-ի աջակցությամբ իրականացված գրոհները։ Շատ ավելի աղետալի իրավիճակ է ստեղծվել անկախությունից հետո (1975) սկսված քաղաքացիական պատերազմը, որը հանգեցրել է տնտեսության ու ենթակառուցվածքի լիակատար անկման։ 1983 թվականին Բենգելայի բնակչությունը կազմել է 155 000 մարդ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Բենգելա քաղաքի բնակչությունն ավելացել է ավազակախմբերի կողմից ավերված գյուղական բնակավայրերից փախստականների հաշվին։ Երկաթուղին, սպիտակամորթ մասնագետների փախչելուց կամ զոհվելուց հետո փաստացի դադարել է գործել 1980-ականների սկզբին[3]։
Արդիականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո քաղաքն ու շրջակայքը աստիճանաբար սկսել են վերականգնվել։ 2014 թվականին չինական վարկով և չինացի մասնագետների ուժերով վերականգնվել է երկաթուղին[4]։ Բենգելան մեր օրերում արագ զարգանում է․ այն իր հյուսիսային հարևան Լոբիտուի հետ փաստացի միաձուլվելով դարձել է մեկ միլիոնից ավելի բնակչությամբ քաղաք։ Պատմական գաղութային թաղամասերը, նոր բիզնես կենտրոնը և հիմնական ենթակառուցվածքը գտնվում են լավ վիճակում (աֆրիկյան չափանիշներով), սակայն քաղաքաբնակների մեծ մասն ապրում է տնակային ավաններում՝ ջրի, կոյուղու, էլեկտրաէներգիայի և աղբահանության սահմանափակ հասանելիությամբ։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենգելա քաղաքը գտնվում է Անգոլայի արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, երկրի մայրաքաղաք Լուանդայից 430 կմ հարավ և Լոբիտու նավահանգստից 55 կմ դեպի հարավ, որը նաև Բենգելայի բեռնատար նավահանգիստ է։ Բենգելայի անունով կոչվել է Բենգելական հոսանքը Աֆրիկայի հարավ-արևմտյան ափերի մոտ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենգելան եղել է ներքին աֆրիկյան երկրների հետ Պորտուգալիայի առևտրի կենտրոններից մեկը։ Քաղաքը մնում է կարևոր առևտրային օղակ արևմտյան և արևելյան Անգոլայի միջև։ Սուրճը, եգիպտացորենը, սիզալը, շաքարեղենը և ծխախոտը աճեցվում են Անգոլայի ներքին շրջաններում և լայնորեն վաճառվում են Բենգելայում։ Տեղական արդյունաբերությունները ներառում են ձկների վերամշակում և շաքարեղեգի մանրացումը։ Քաղաքում արտադրվում է նաև խեցեղեն, օճառ և գործիքներ։
Արտաքին առևտուրն իրականացվում է Լոբիտու նավահանգստի միջոցով, որը գտնվում է Բենգելայից 29 կմ հյուսիս։ Լոբիտուն, որը ժամանակին Անգոլայի ամենազբաղված նավահանգիստն էր, մեծ վնասներ է կրել Անգոլայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր նավահանգիստը վերածնվել է և աջակցում է առևտրին Բենգելայի շրջանում։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենգելան ազգային տարածքին միացված է բազմաթիվ տրանսպորտային տեսակներով, որոնցից ամենաավանդականը ավտոճանապարհն է։ Ամենակարևոր միջքաղաքային ճանապարհներն են EN-100-ը, որն այն կապում է նաև Լուբանգոյի և Մոսամեդիշի հետ և EN-105-ը, որն այն կապում է Լուբանգոյի և Հուամբոյի հետ[5]։
Լոբիտուից և Բենգելայից դեպի արևելք՝ աֆրիկյան մայրցամաքի խորքերը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Զամբիայի, Զիմբաբվեի տարածքով դեպի Հնդկական օվկիանոսի ափերը՝ մինչև Մոզամբիկի Բեյրա նավահանգիստն անցնում է տրանսաֆրիկյան Բենգելական երկաթգիծը՝ միացնելով երկու օվկիանոսները։ Բենգելան ոչ միայն խոշոր երկաթուղային հանգույց է. այստեղ կա նաև օդանավակայան և ծովային նավահանգիստ (ոչ բեռնատար)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cordova, Vitor Sartori; Victal, Jane (2017 թ․ սեպտեմբերի 23). «O território paulistânico: um olhar existencial para além dos mapas antigos». Labor e Engenho. 11 (3): 263. doi:10.20396/labore.v11i3.8649202. ISSN 2176-8846.
- ↑ Olival, Fernanda (2004 թ․ ապրիլի 30). «Os Áustrias e as reformas das ordens militares portuguesas». Hispania. 64 (216): 95–116. doi:10.3989/hispania.2004.v64.i216.198. ISSN 1988-8368.
- ↑ «Ennes Ulrich, Ruy, (20 April 1883–20 June 1966), economist; Vice-Chairman: Benguela Railway Co.; Ultramarina Insurance Co.; Chairman, Corporation of Credit and Insurance». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Наука и инновации». www.dvfu.ru (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Yshiba, José Kiynha. «Modelos de desempenho de pavimentos: estudo de rodovias do Estado do Paraná».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենգելա (քաղաք)» հոդվածին։ |
|