Մոսամեդիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Մոսամեդիշ
Marginal of Namibe.JPG
ԵրկիրԱնգոլա Անգոլա
Հիմնադրված է1840 թ.
Մակերես8,916 կմ²
ԲԾՄ44 մետր
Բնակչություն255 000 մարդ (2014)
##Մոսամեդիշ (Անգոլա)
Red pog.png

Մոսամեդիշ (պորտ.՝ Moçâmedes),1985-2016թթ. Նամիբե (պորտ.՝ Namibe), քաղաք Անգոլայում: Նամիբե նահանգի վարչական կենտրոնն է:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսամեդիշ քաղաքը գտնվում է Անգոլայի հարավ-արևմտյան մասում՝ Ատլանտյան օվիանոսի ափին: Ծովի մակարդակից քաղաքի միջին բարձրությունը 44 մ է[1]: Բնակչությունը կազմում է շուրջ 150,000 մարդ: Նամիբե շրջանի հիմնական տեսարժան վայրերից մեկը անապատային ուելվիչիան բույսն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է պորտուգալացիների կողմից 1840 թվականին: Անգոլայում քաղաքացիական պատերազմի ընթացքում Նամիբե նահանգի ներքին տարածքը վերահսկվում էր УНИТА զորքերի կողմից, մինչդեռ Նամիբե քաղաքը և նահանգի ափը գտնվում էին կառավարական զորքերի ձեռքում: 1981-1985 թվականներին Նամիբե նահանգը ենթարկվել է հարձակման Հարավային Աֆրիկայի կանոնավոր զորքերի կողմից, որոնք խորհրդային և կուբայական ռազմական օգնությամբ Անգոլայի զորքերը հետ են մղել : 1985-2016 թվականներին կրել է Նամիբե անունը:

1986 թվականի հունիսի 6-ին դիվերսիոն հարձակում է իրականացվել քաղաքի մի շարք օբյեկտների վրա: Բացի այդ, երեք բեռնանավ (երկու խորհրդային և կուբայական) պայթեցվել են նավահանգստում՝ լողորդ-դիվերսանտների կողմից ամրացված մագնիսական ականներով[2]:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսային նավահանգիստ, որը երկրում երրորդն է Լուանդայից և Լոբիտոյից հետո: Նամիբեն Մենոնգվե քաղաքի հետ կապված է Մոսամեդիշ երկաթուղով, որի երկարությունը 907 կմ է: Այս երկաթուղու գծի լայնությունը 1067 մմ է, չնայած այն ի սկզբանե կառուցվել է որպես նեղուղի երկաթուղի՝ 600 մմ գծի լայնքով: Նամիբե օդանավակայանը գտնվում է քաղաքից 7 կմ հարավ: Հին օդանավակայանը, որը կրում է Յուրի Գագարինի անունը գտնվում է Նամիբեի կենտրոնից 1,7 կմ հեռավորության վրա:


Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման համեմատաբար զով է և չոր: Տարեկան տեղումները կազմում են ընդամենը 60 մմ:

Մոսամեդիշի կլիման
Ցուցանիշ Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարեկան
Բացարձակ առավելագույնը, °C 32 34 35 38 37 38 29 28 27 31 32 33 38
Միջին առավելագույնը, ° C 26 28 28 27 25 22 20 21 22 23 25 26 26
Միջին ջերմաստիճանը, °C 22 24 24 22 20 17 16 17 18 19 21 21 20
Միջին նվազագույնը, °C 18 20 20 18 15 13 13 13 15 16 17 17 16
Բացարձակ նվազագույնը, °C 13 14 12 11 10 8 6 8 8 12 11 12 6
Տեղուների քանակ, մմ 0 10 10 10 0 0 0 0 0 0 0 60

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նամիբե, Անգոլայի էջ. Falling Rain Genomics
  2. Ինչպես էր դա...