Բաքվի կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաքվի կենդանաբանական այգի
Bakı Zooloji Parkı
Bakı Zooloji Parkı.jpg
ՏեսակԿենդանաբանական այգի
ՏեղագրությունԲաքու Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Հիմնադրված1928
Տարածք4,25 հա
Կենդանիների թիվ1200
Տեսակների թիվ168 (2010թ․)
Կոորդինատներ: 40°23′34.728000100005″ հս․ լ. 49°50′57.768000099987″ ավ. ե. / 40.39298000002777655° հս․. լ. 49.84938000002777159° ավ. ե. / 40.39298000002777655; 49.84938000002777159
Baku Zoo Վիքիպահեստում

Բաքվի կենդանաբանական այգի (ադրբ.՝ Bakı Zooloji Parkı), պետական կենդանաբանական այգի Բաքվում։ Ամենահինը Ադրբեջանում։ Բացվել է 1928 թվականին։ Գտնվում է Ադրբեջանի տուրիզմի և մշակույթի նախարարությունների և Բաքվի քաղաքային իշխանության ենթակայության տակ։ Այգու ընդհանուր տարածքը կազմում է 4,25 հա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Zoopark Baku 278.jpg

Բաքվի կենդանաբանական այգին բացվել է 1928 թվականին Անատոլի Լունաչարսկու անվան այգում։

1942 թվականին Ռոստովի տարհանված կենդանաբանական այգու հիմքի վրա ստեղծվեց նոր կենդանաբանական այգի, որի բացումը կայացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945 թվականին։ Մինչև 1958 թվականը կենդանական այգին տեղակայված էր ոչ մեծ զբոսայգում, երկաթգծերի կայարանի հարևանությամբ, որը հետագայում կրեց Իլիչի անունը։

1958 թվականին այն տեղափոխվեց Բաքվի շրջանի Բաիլովո բնակավայր, որտեղ մնաց մինչև 70-ական թվականների կեսը, երբ տեղի ունեցավ Բաիլովի հայտնի սողանքը, որի պատճառով սատկեցին առյուծը և արջը։ Այս դեպքը քաղաքային իշխանություններին ստիպեց գազանանոցը նոր, ավելի անվտանգ վայր տեղափոխել։ Մինչ 1985 թվականը այն գտնվեց Ռազինո բնակավայրում[2]։

Այդ ժամանակ կենդանաբանների, կենսաբանների և այլ մասնագետների փորձագիտական խումբը որոշեց, որ գազանանոցի համար ավելի հարմար է Նարիմանովի շրջանը։ Բաքվի մանկական երկաթուղու հարևանությամբ սկսվեց նոր կենդանաբանական այգու շինարարությունը[3]։

Կենդանիների թիվը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղտայծ
Երկսապատ ուղտ

Այս պահին Բաքվի կենդանաբանական այգում պահվում է 160 տեսակի կենդանի՝ ընդհանուր մոտ 1200 գլուխ կենդանի։

Կենդանիների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվի կենդաբանական այգու խորհրդանիշը վարդագույն ֆլամինգոն է, որն առաջին անգամ Բաքու բերվել է 90-ական թվականների սկզբին։ Այժմ այգում կա 28 ֆլամինգո[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]