Սովորական ֆլամինգո
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սովորական ֆլամինգո | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Phoenicopterus roseus | ||
Հատուկ պահպանություն | ||
|
Սովորական կամ վարդագույն ֆլամինգո (լատ.՝ Phoenicopterus roseus), ֆլամինգոնմանների դասի թռչուն, տարածված է Հարավային Եվրոպայում, Հարավարևմտյան Ասիայում և Աֆրիկայում։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնային բադից խոշոր թռչուն է, պարանոցն ու ոտքերը անհամաչափ երկար են, կտուցը շատ մեծ չէ՝ կտրուկ կեռված դեպի ներքև։ Փետրավորումը սպիտակ է՝ վարդագույն երանգով, թևերի ծայրերը սև են, իսկ միջին մասը վառ կարմիր։ Կտուցի հիմքը վարդագույն է, իսկ ծայրը սև, վարդագույն են նաև ոտքերը։ Երիտասարդ անհատները մոխրասպիտակավուն են։ Քաշը՝ 1,94-2,4 կգ։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է ծանծաղուտ ջրերում, կեր է փնտրում գլուխը ուղղահայաց սուզելով ջրի խորքը՝ տիղմի մեջ։ Սնվում է ջրիմուռներով, խխունջներով և այլ ջրային անողնաշարավոր կենդանիներով։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աչքի է ընկնում գեղեցիկ կեցվածքով։ Թռչում է արագ, ուղիղ գծով՝ թևերի հաճախակի թափահարումով։ Թռիչքի ընթացքում պարանոցն երկայնակի ձգված է դեպի առաջ, իսկ ոտքերը դեպի պոչը։ Ձայնը ցածր է, նման երկարաձիգ գղգղոցի։
ՀՀ տարածքում հանդիպում է աշնանային չուի ընթացքում Սևանա լճի ու Արարատյան հարթավայրի ճահճուտներում։
Պաշտպանվում է օրենքով։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սովորական ֆլամինգո կատեգորիայում։ |