Պոնիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Gracie-rhs2005.jpg

Պոնիներ ( անգլերեն՝ pony), փոքր (80-140 սմ բարձրությամբ) ձիեր։ Բուծվել են Բրիտանական, Իսլանդիա, Կորսիկա, Սիցիլիա, Գոտլանդ, Հոկայդո կղզիներում։ Հայտնի է Պոնիներիի 20 ցեղատեսակ (շետլենդական, ուելսական, իսլանդական, գոտլանդական և այլն)։ Իրենց հայրենիքում Պոնիները օգտագործվել են ոչ մեծ գյուղացիական տնտեսություններում, հանքահորերում, լեռնային պայմաններում՝ բեռներ տեղափոխելու համար ևն։ Այժմ լայնորեն տարածված են և օգտագործվում են զբոսայգիներում՝ թեթև, մանկական սայլակներով զբոսանքների համար։ Շատ երկրներում բուծվում են տարբեր տեսակի և գույնի Պոնիներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 376 CC-BY-SA-icon-80x15.png