Jump to content

Բաշքյոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաշքյոյ (այլ կիրառումներ)


Բաշքյոյ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 9.5 կմ հյուսիս-արևելք, Արածանիի ավազանին պատկանող գետակներից մեկի ափին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը լեռնային էր։ Գյուղից հարավ-արևմուտք ձգվում է փոքրիկ հարթավայր, որը գյուղի անունով կոչվում էր Բաշքյոյի դաշտ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում եղել է հայաբնակ։ 1877 թվականին հայերը գաղթել են Կովկաս, իսկ նրանց տեղը բնակվել են քրդեր։ XX դարի սկզբին այստեղ ընդամենը 2-3 հայ ընտանիք կար։

Անվանի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշքյոյում է ծնվել ՀՍՍՀ ժողովրդական դերասան Ժան Էլոյանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 606