Խոզլու
Խոզլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում։ Գտնվում էր Խնուս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Խնուսի գետի ձախակողմյան վտակներից մեկի աջ օժանդակի ափին, Սպիտակ կամ Դեղթափ կոչվող լեռան լանջերին։
Եղել է Խնուսի դաշտի նշանավոր գյուղերից։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության հնում գյուղի մոտի անտառի վայրի խոզերը գալիս հավաքվում էին այսեղ, որից գյուղը ստացել է իր «Խոզ+լի» անվանումը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հարավ-արևմտյան կողմում, լայանիստ բլրի վրա կար ընդարձակ ծառաստան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները կոտորվել և բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին ուներ 200 տուն բնակիչ։ 1905 թվականին ուներ 84, իսկ 1909 թվականին՝ 125 տուն, որից 120-ը տունը՝ հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոզլուն ուներ քարակերտ եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 761
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 66)։ ![]() |