Սալվորի
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Սալվորի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Խնուսի գավառակ |
Այլ անվանումներ | Սալվալի, Սալվարի, Սալուսրի, Սայլվորի, Սարվելի, Սարվորի, Սարուսլի, Սորվելի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Սալվորի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառակում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 37 կմ արևելք, Խնուս գետի ձախակողմյան վտակի աջ կողմում, դեպի հարավ ձգվող հարթավայրի սահմանին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել, իսկ հայերը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914-1915 թվականներին ուներ 30 տուն՝ 140 հայ բնակչով և մի քանի տուն քուրդ բնակիչ։ Բնակիչները քաջ և խիզախ մարդիկ էին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատկի, կանեփի մշակությամբ, անասնապահությամբ և առևտրով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալվորին ուներ քարաշեն եկեղեցի և փոքրիկ մատուռ։ Մատուռը ըստ տեղացիների բուժում էր ջերմախտը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 473
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն