Jump to content

Ելփիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ելփիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառակում[1]։ Գտնվում էր Էլպիս բերդից 6 կմ հեռավորության վրա, Արածանիի աջ կողմում, ձորահովտում։

Հայաբնակ գյուղ էր։ Գյուղն ավերվել, իսկ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին ուներ 75, իսկ 1915 թվականին՝ 65 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու խաշնարածությունն էր։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտակայքում կար քարաղի հանքեր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելփիսն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։

Եկեղեցուն կից գործում էր վարժարան։

Անվանի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելփիսում է ծնվել դերասան Ժոն Էլոյանը (1912-1982)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 176
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 494