Jump to content

Կարաչոբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կարաչոբան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում։ Գտնվում էր Խնուս քաղաքից 38 կմ հարավ-արևելք, Արածանիի վտակ Բինգյոլ գետի ձախ ափին։ Գյուղից 8-10 կմ հարավ-արևելք գտնվում է Կարաչոբան ձմեռանոցը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղադրված էր ընդարձակ սարավանդի վրա։ Ուներ առողջարար օդ, առատ ջուր և ընդարձակ, արգավանդ վարելահողեր ու փարթամ արոտներ։

Կարաչոբանը Խնուս գավառի ամենամեծ բնակավայրն էր և ժամանակին հանդիսացել է գավառակի կենտրոն։ Այն բաժանվում էր երեք թաղերի։

Գյուղն ավերվել, իսկ բնակիչները կոտորովել ու տեղահանվել են 1915 թվականի մայիսի 2-ին։ Ինքնապաշտպանական կռիվների շնորհիվ հազիվ մի քանի տասնյակ հայ է փրկվել։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 220, իսկ 1914 թվականին՝ 220 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, խաշնարածությամբ և արհեստներով։ Գյուղն ուներ ջրաղաց, ձիթհանք, քարաշեն, կանոնավոր կառուցված կրպակներ և արհեստանոցներ, փոստ-հեռագրատուն։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարաչոբանն ուներ քարաշեն, եռախորան Ս. Հակոբ անունով եկեղեցի։ Եկեղեցու տանիքը հենվում էր 6 սյուների վրա։

Գյուղն ուներ Ս. Ղևոնդյան անունով վեցամյա երկսեռ վարժարան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 20
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 304