Քաղքիկ (Խնուսի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաղքիկ (այլ կիրառումներ)
Քաղքիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 13 կմ հարավ-արևելք, Խնուսի գետի աջակողմյան Դանիել վտակի ափին, Ղամեքա բերդ լեռան ստորոտում։
Ավանդապատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության Քաղքիկի մոտ գտնվող Ախրչիման հովտում սպանվել է Աբելը իր եղբոր՝ Կայենի ձեռքով։ Կայենին էլ սպանվել է որսորդ Ղամեքը։ Գյուղում կա մի բլրակ, որը կոչվում է Կայենի Գերեզման։ Ըստ նույն ավանդության էլ գյուղը գտնվում է Կայենի շինած քաղաքի տեղում։ Գյուղն իրականում շրջափակվա է ահռելի քարակույտներով, իսկ մոտակայքում գտնվում է Շահվերան գյուղի և բերդի ավերակները, որոնք ըստ տեղացիների հին քաղաքի մնացորդներն են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Խնուսի նշանավոր գյուղերից։
Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել և կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին ուներ 110 տուն հայ և 15 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն էր։ Գյուղն ուներ ջրաղաց և ձիթհանք։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղքիկն ուներ քարաշեն եկեղեցի։ Գյուղի մոտ գտնվում է Քաղքիկ գյուղի ավերակները։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 294
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն