Խաչամելիք
Գյուղ | |
---|---|
Խաչամելիք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Խնուսի գավառ |
Այլ անվանումներ | Աղճամելիք, Աղջամելիք |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | աղջամելիքցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Փոստային ինդեքսներ | 25600 |
Խաչամելիք, Խաչամելիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում, Խամուր լեռան ստորոտին։ Գտնվում է Խնուս քաղաքից հարավ, Խամուր լեռնան լանջին, Խամուր և Զեռնակ բերդերի մոտերքում:
Բովանդակություն
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի անվանումը ստուգաբանվում է որպես «մելիք Աղա-ջան» կամ «մեիլք Խաչան»: Ենթադրում են, որ պարսկական տիրապետության շրջանում (XVI դար) գյուղում ապրել է հայ մելիք Աղաջանը (կամ Խաչանը), որի անունով էլ կոչվել է գյուղը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչամելիքի բնակիչները տեղահան են արվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Մի մասը զոհվել է, մյուս մասը քշվել Դեր Էլ-Զորի անապատը։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականի նախօրեին Խաչամելիքն ուներ 40 տուն՝ շուրջ 350 հայ բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և որսորդությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչամելիքն ուներ քարակերտ եկեղեցի: Գյուղի մոտ է գտնվում խնուսցիներին քաջ ծանոթ բնական «ժաժան քար» կոչված շարժվող քարը: Գյուղից դեպի աղի հանքեր տանող ճանապարհին կար սպտիակ սրբատաշ քարից եպիսկոպոսի պատկերով խաչարձան:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ Ներսիսյան վարժարան[1]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 6611
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |