Արոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արոս (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Արոս | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Արոսք, Արուս | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | արոսցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Արոս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում։ Գտնվում էր Խնուս քաղաքից 6-7 կմ հարավ-արևելք, Խնուս գետի աջ ափին, դեպի Մուշ տանող տեղական ճանապարհի վրա։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արոսն իր բնական դիրքով նման է արոս թռչունին, որն ունի երկար վիզ, դուրս ցցված կուրծք և միշտ բարձր պահած գլուխ։ Դրա պատճառով էլ գյուղը ստացել է Արոս անվանումը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչների մեծագույն մասը զոհվել է, իսկ փրկվածները հաստատվել են Արևելյան Հայաստանում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XVIII—XIX դարերում ունեցել է մոտ 250, իսկ XX դարի սկզբին՝ 95-98 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, առևտրով և արհեստներով (ջուլհակություն, քարակոփություն, որմնաշինություն)։
Գյուղի մոտ եղած բարձրորակ քարից Արոսի հմուտ վարպետները պատրաստում էին կամուրջների, եկեղեցիների կամարներ, հնոց-փռեր, ջրաղացի, ղինգի, ձիթհանքի քարեր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արոսի գերեզմանատանը պահպանվում էին XV դարում կառուցված եկեղեցու պատերը։ Արոսը նաև ուներ գործող եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ վարժարան՝ 50 աշակերտով[1][2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 110)։ ![]() |