Jump to content

Յահիա

Coordinates: 39°32′28″N 41°57′32″E / 39.54111°N 41.95889°E / 39.54111; 41.95889
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Յահիա
39°32′28″N 41°57′32″E / 39.54111°N 41.95889°E / 39.54111; 41.95889
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԽնուսի գավառ
Այլ անվանումներՅահիե, Յահյա
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն207 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Յահիա (Աշխարհ)##
Յահիա (Աշխարհ)

Յահիա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[2]։ Գտնվում էր 5 հորդաբուխ աղբյուրներից գոյացած գետակի ափին, որի ջուրը օգտագործվում էր ոռոգման և ջրաղացներ բանեցնելու համար։

Նախկինում եղել է բազմամարդ գյուղ։ 1829 թվականին հայերը գաղթել և հաստատվել են Արևելյան Հայաստանում։

Գյուղը կողոպտվեց, ավերվեց, իսկ բնակիչները կոտորվեցին կամ բռնությամբ տեղահանվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին ուներ 40 տուն հայ և 10 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յահիան ուներ Ս. Հովհաննես անունով քարաշեն եկեղեցի կամ վանք։ Յահիայի մոտ գտնվում էր խոշոր մարդանման քարաժայռ, ոևն ըստ ավանդապատման երկու եղբայրներից մեկն է, որը մյուսին խոտ մերժելով քարացել է[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
  2. «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 915