Շաբադին (Խնուսի գավառ)
Արտաքին տեսք
Շաբադին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս գետի աջ կողմում, Խնուս քաղաքից 17 կմ հարավ-արևելք, հարթավայրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչներին տեղափոխել և սպանել են Խամուրի լեռներում։ Գյուղն ավերվել է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1885 թվականին ուներ 23, 1909 թվականին՝ 50, իսկ 1915 թվականին՝ 60 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և առևտուրն էր։ Առանձնապես տարածված էր կորեկի ցանկը։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաբադինն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր Արամյան նախակրթարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 40
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 409)։ ![]() |