Բուռնազ
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուռնազ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Բուռնազ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Խնուսի գավառ |
Այլ անվանումներ | Բուռնաս, Բուրնիս, Պուռնաս, Պուրնաս |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Բուռնազ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 23 կմ արևելք, Խնուս գետի ձախակողմյան վտակներից մեկի ձախ կողմում, հարթավայրում:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչության մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին: Ողջ մնացածները տարագրվեցին:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1914 թվականին ուներ 45 տուն հայ բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր: Հայտնի էին Բուռնազի ցեղական ընտիր ձիերը:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուռնազն ուներ Ս. Սարգիս անունով քարաշեն եկեղեցի և Թուխ Մանուկ անունով մատուռ: Եկեղեցու մոտի գերեզմանատանը կային խաչքարներ:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր վարժարան[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 757