Մարուֆ
Արտաքին տեսք
Մարուֆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, Խնուսի գետի աջ կողմում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակիչները եղել են բարձրահասակ մարդիկ, որի համար էլ պարսիկները գյուղը կոչել են Մարուֆ՝ «խոշոր մարդ»։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը լեռնային էր։ Գյուղով անցնում էր Խնուս-Բուլանըխ ճանապարհը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերը կոտորել են գյուղի ողջ բնակչությանը։
Բնակչությւոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1885 թվականին ուներ 28 տուն, իսկ 1909 թվականին՝ 45 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Գյուղն ուներ 2 ձիթհանք, աղբյուրներ և փարթամ մարգագետիններ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարուֆն ուներ քարակերտ եկեղեցի[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 745
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն