Հայկ (Խնուսի գավառ)
Գյուղ | ||
---|---|---|
Հայկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Փայկ, Փըյիկ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Հայկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս բերդից 7-8 կմ հարավ-արևելք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ավանդության եղել է Հայկ նահապետի առաջին ձեռակերտ քաղաքը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է հայաբնակ մինչև 1895 թվականը և ուներ 50 տուն բնակիչ։ Հայերը գնացել են և գյուղը լցվել է քրդերով։ 1905 թվականին ուներ 35 տուն քուրդ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի մոտ, ձորակողի վրա կա մի քարայր, որի մեջ եղել է դարավոր հնություն ունեցող քարակոփ եկեղեցի՝ թոնդրակեցիների ժամը, որ նոր ժամանակներում վերածել են փարախի[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 334