Ժան Էլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժան Էլոյան
Ծնվել էփետրվարի 6, 1912(1912-02-06)[1][2]
ԾննդավայրԲաշքյոյ, Խնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 3, 1984(1984-03-03)[2] (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԿրթությունԳյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ասմունքող
ԸնտրանիՀյուսիսային ծիածան, Եռանկյունի, Հարսնացու հյուսիսից և Քանի դեռ ապրում ենք…
Պարգևներ և մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Ժան Սեդրակի Էլոյան (փետրվարի 6, 1912(1912-02-06)[1][2], Բաշքյոյ, Խնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - մարտի 3, 1984(1984-03-03)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ դերասան, ասմունքող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Էլոյանը ծնվել է Էրզրումի նահանգի Խնուս գավառի Էլպիս գյուղում։ 1929 թվականին ընդունվել է Գյումրու դրամատիկական թատրոն-ստուդիա։ 1931-1933 թվականներին եղել է Կիրովականի թատրոնի դերասան, 1933-1958 թվականներին՝ Լենինականի ֆիլհարմոնիայի տնօրենը[4][5]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրովականում խաղացել է բազմաթիվ դերեր, որոնցից են՝ Վարազդատ՝ Լյուդվիգ Միքայելյանի «Վարազդատ», Ալեքսանդր՝ Վրթանես Փափազյանի «Ժայռ», Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ», Սեյրան՝ Շիրվանզադեի «Նամուս», Գագիկ թագավոր՝ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Արա Գեղեցիկ՝ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» և այլն։

1958 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, որտեղ խաղացել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին», Եղիշե Չարենցի «Խմբապետ Շավարշը», Խաչիկ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը», Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատունը», Գևորգ Էմինի «Սաունցիների պարը» և այլ ներկայացումներում։

Զբաղվել է ռեժիսուրայով Մռավյանի անվան թատրոնում։ 1960 թվականից սկսել է նկարահանվել կինոյում։

Խաղացել է «Հյուսիսային ծիածան», «Հարսնացու հյուսիսից», «Դեռ ապրում ենք», «Եռանկյունի» ֆիլմերում։

1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը[6]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգ Աբաջյան, Ժան Էլոյան. Դերասանի կյանքն ու բեմական գործունեությունը, Երևան, 1976, 106 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 408.
  3. «Ժան Էլոյան - Armenpress | History». history.armenpress.am (armenian). Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Жан Элоян». Кино-Театр.РУ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  5. «Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссер». www.gumer.info. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 37