Լյուդվիգ Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդվիգ Միքայելյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1905(1905-09-17)
ԾննդավայրԿարսի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1987
Մասնագիտությունդրամատուրգ և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
Լյուդվիգ Միքայելյան Վիքիդարանում

Լյուդվիգ Արսենի Միքայելյան (սեպտեմբերի 17, 1905, Բայրախտար - 1987), հայ դրամատուրգ, արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ 1937 թ.-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգ Միքայելյանը ծնվել է Կարսի մարզի Բայրախտար գյուղում։ 1918 թ.-ին թուրքերը սպանել են նրա մորը, որից հետո մեծացել է մանկատներում։ 1929 թ.-ին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարարանը, 1933 թ.-ին՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր դպրոցներում որպես ուսուցիչ։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրվել են նրա «Օսաննա» (1924, Ստեփանավան), «Գոշ» (1936, Լենինական), «Արտավազդ Երկրորդ» (1965, Լենինական), «Վարազդատ» (1941, Լենինական) դրամաները[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիեսների ժողովածու (գիրք չորրորդ), 1955
  • Զարինե (վեպ), 1958
  • Պատմական ողբերգություններ, 1963
  • Սիրո ճանապարհ (վիպակ, պատմվածքներ), 1968
  • Վարդենիկ (վեպ), 1974
  • Պատմական ողբերգություններ, 1981

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Խաչատրյան «Գրական տեղեկատու», 1986, էջ 386