Աֆղանստանի կանանց հեղափոխական ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աֆղանստանի կանանց հեղափոխական ասոցիացիա
RAWA logo.png
Տեսակկազմակերպություն և կանանց միություն
ԵրկիրFlag of Pakistan.svg Պակիստան
Հիմնադրված1977
Գլխադասային գրասենյակԿվետտա, Պակիստան
ՀիմնադիրՄինա Կեշվար Կամալ
Կայքrawa.org

Աֆղանստանի հեղափոխական կանանց ասոցիացիա (RAWA) ( պարս. جمعیت انقلابی زنان افغانستان, Jamiyat-e Enqelābi-չէք Zanān-e Afghānestān, փուշթու։ د افغانستان د ښڅو انقلابی جمعیت) կանանց կազմակերպություն է`հիմնված Պակիստանի Կվետտա քաղաքում, որը հանդես է գալիս ի պաշտպանություն կանանց իրավունքների, գաղափարների և աշխարհիկ ժողովրդավարության։ Ասոցիացիան հիմնադրվել է 1977 թվականին՝ աֆղան ուսանող և ակտիվիստ Մինա Քեշվար Քամալի կողմից։ 1987 թվականին փետրվարին, սոցիալական գործունեության պատճառով, Մինան սպանվել է[1]։ 1980-ականների սկզբին ոչբռնության ռազմավարությանը աջակցող ասոցիացիան Պակիստան է տեղափոխվել Քաբուլի իր առաջին գրասենյակից։ Ասոցիացիան ձգտում է ներգրավել աֆղան կանանց՝ մասնակցելու քաղաքական և սոցիալական գործողություններին՝ ի պաշտպանություն կանանց նկատմամբ մարդու իրավունքների պահպանման, և դեմ է արտահայտվում Աֆղանստանի ֆունդամենտալիստական քաղաքականություններին՝ կառավարությանը հորդորելով ժողովրդավարության և աշխարհիկության[2]։ Ասոցիացիայի ակտիվիստները նաև պայքարում են համապարփակ զինաթափման համար։

Ասոցիացիան սկզբում դեմ էր Աֆղանստանի խորհրդային կառավարությանը, այնուհետև՝ մոջահիդյան և թալիբանական իսլամիստների կառավարության, ինչպես նաև ընդդեմ ԱՄՆ-ի կողմից աջակցվող իսլամական հանրապետության ներկայիս ձևին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

RAWA-ը ձևավորվել է 1977 թվականին Քաբուլում՝ որպես մարդու իրավունքների և սոցիալական արդարության պայքա մղող աֆղան կանանց անկախ սոցիալական և քաղաքական կազմակերպություն։ Որոշ ժամանակ անց ասոցիացիան մասամբ տեղափոխվել է Պակիստան և այսօր իր գործունեությունը իրականացնում է հիմնականում ի պաշտպանություն աֆղան կանանց՝ հիմնականում այնտեղից։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինա Քեշվար Քամալ (1956-1987), RAWA-ի հիմնադիր

RAWA-ն հիմնադրվել է մի խումբ աֆղան կանանց կողմից՝ Մինա Քեշվար Քամալի ղեկավարությամբ։ Արդեն 21 տարեկան հասակում ակտիվիստը դրել է Աֆղանստանում կանանց կրթությամբ զբաղվող Ասոցիացիայի գործունեության հիմքերը։ 1981 թվականին Մինան սկսել է երկու լեզուներով Payam-e-Zan («Կնոջ ձայնը») ամսագրի թողարկումը։ Նույն թվականին մասնակցել է Ֆրանսիայում Սոցիալիստական կուսակցության համագումարին։ Մինայի շնորհիվ փախստական երեխաների համար նախատեսված դպրոցները, հիվանդանոցները և փախստական կանանց արհեստագործական կենտրոնները սկսեցին աշխատել Պակիստանում։ Քամալի գործունեությունն ու տեսակետները, դրա բաց ընդդիմությունը կառավարությանը և ֆունդամենտալիստներին հանգեցրին ակտիվիստի քաղաքական սպանությանը 1987 թվականի փետրվարի 4-ին։

RAWA-ն 90-ականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

RAWA բողոքի ցույց Պեշավարում, Պակիստան, 28 ապրիլի 1998

90-ականներին Պակիստանում RAWA-ի ջանքերի մեծ մասը կենտրոնացած էր սեմինարների, մամլո ասուլիսների և դրամահավաքների վրա։ Ասոցիացիան հիմնել է Պակիստանում և Աֆղանստանում գաղտնի դպրոցներ, մանկատներ, բուժքույրական կուրսեր, արհեստի կենտրոններ կանանց և երեխաների համար Պակիստանում։ RAWA-ի ակտիվիստները գաղտնի կերպով նկարահանել են Շարիաթի կողմից Աֆղանստանի փողոցներում կանանց ծեծի և մահապատիժների դեպքերը։ RAWA-ի գործունեությունն արգելվել է ինչպես Թալիբանի, այնպես էլ Հյուսիսային դաշինքի կողմից[3]։

RAWA-ն 2001 թվականի ԱՄՆ ներխուժումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

RAWA-ն ակտիվորեն քննադատում է 2001 թվականին ՆԱՏՕ-ի կողմից սանձազերծված պատերազմը Աֆղանստանում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի բարձր ցուցանիշների համար։ Կազմակերպությունը դատի է տվել ԱՄՆ կառավարությանը՝ պատերազմի ընթացքում Աֆղանստանում տարածված քարոզչական թերթիկներում ապօրինի օգտագործման չորս լուսանկարներ RAWA կայքից[4]։

ԱՄՆ-ի և Հյուսիսային դաշինքի բանակների կողմից Թալիբանի կառավարության պարտությունից հետո RAWA-ն հրապարակավ հայտարարել է, որ ֆունդամենտալիստական Հյուսիսային դաշինքը նույնքան վտանգավոր է, որքան թալիբները։ Ասոցիացիան պնդում է, որ երկրի նախագահ Համիդ Քարզայի կառավարությունը աջակցություն չի գտնում Աֆղանստանում, իսկ ֆունդամենտալիստները նպաստում են կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին օրենքներին, ինչպես դա անում էին թալիբների օրոք։ Դա Իսմայիլ Խանն էր, որը ստեղծել է Շարիաթի գվարդիան, ինչը կանանց ստիպում է պահպանել հագուստի և վարքի խիստ կանոններ[5][6]։

RAWA-ն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

RAWA-ն միջոցներ է հավաքում հիվանդանոցներին, դպրոցներին և մանկատներին աջակցելու համար և շարունակում է իրականացնել բազմաթիվ ծրագրեր Պակիստանում և Աֆղանստանում, ներառյալ CharityHelp.org-ի հետ համատեղ նախագիծը՝ որբներին օգնելու համար։

Ոչ այնքան վաղուց, Ասոցիացիան վերսկսել է իր գործունեությունը Աֆղանստանում և այնտեղ անցկացրել է մի շարք միջոցառումներ։ Քաբուլում RAWA-ի ակտիվիստները նշել են կանանց միջազգային օրը 2006, 2007 և 2008 թվականներին։

2006 թվականի RAWA-ի ակտիվիստը առաջին անգամ (հնարավոր է՝ կազմակերպության ողջ պատմության ընթացքում) խոսել է աֆղանական հեռուստատեսության կլոր սեղանի շուրջ՝ TOLO հեռուստաընկերության եթերում։ Իսլամական ֆունդամենտալիստների ներկայացուցչի հետ բանավեճում նա նրանց առաջնորդներին անվանել է «պատերազմի հանցագործներ, որոնք պատասխանատու են այսօրվա Աֆղանստանի ողբերգական իրավիճակի համար»։ TOLO հեռուստաընկերությունը գրաքննության է ենթարկել ձայնագրության բոլոր հատվածները, որտեղ նշված են հատուկ անուններ։

Հոկտեմբերի 7-ին Աֆղանստանի Կանանց առաքելությունը (Afghan Women’s Mission) կազմակերպել էր բարեգործական միջոցառում`հաջակցություն RAWA-ի Լոս Անջելեսում[7]։ Միջոցառման գլխավոր հյուրն է եղել Եվա Էնսլերը, իսկ ելույթ ունեցողների թվում են եղել Սոնալի Կոլխատկարը և Զոյան։

«Զոյա»-ն RAWA միջազգային կոմիտեի ակտիվիստուհու կեղծանունն է, ով եղել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Իսպանիայում և Գերմանիայում։ 2003 թվականին նա միջազգային ճանաչում է ձեռք բերել շնորհիվ իր ինքնակենսագրականության՝ «Զոյայի պատմությունը. աֆղանուհու պայքարը հանուն ազատության » (Zoya’s Story — An Afghan Woman’s Battle for Freedom):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  
  2. «RAWA testimony to the Congressional Human Rights Caucus Briefing»։ U.S. Congressional Human Rights Caucus։ 2001-12-18։ Արխիվացված է օրիգինալից 2005-01-24-ին։ Վերցված է 2011-06-12 
  3. «The Taliban show their fangs to RAWA»։ Excerpts from Wahdat daily, published in Peshawar (April 30,1998)։ RAWA։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին։ Վերցված է 2010-12-07 
  4. «RAWA to sue US authorities - Bureau Report»։ RAWA։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին։ Վերցված է 2010-12-07 
  5. «Human Rights Watch homepage»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին։ Վերցված է 2010-12-07 
  6. «RAWA news homepage»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին։ Վերցված է 2010-12-07 
  7. «The Afghan Women's Mission»։ - AWM News։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին։ Վերցված է 2011-06-12