Մինա Կեշվար Կամալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինա Կեշվար Կամալ
փուշթու՝ مينا کشور کمال
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1956(1956-02-27)
ԾննդավայրՔաբուլ, Աֆղանստանի թագավորություն
Մահացել էփետրվարի 4, 1987(1987-02-04) (30 տարեկան)
Մահվան վայրԿվետտա, Պակիստան
ՔաղաքացիությունFlag of Afghanistan (1974–1978).svg Republic of Afghanistan և Flag of Afghanistan (1980–1987).svg Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն
ԿրթությունՔաբուլի համալսարան
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, ակնարկագիր, լրագրող, սոցիալական աշխատող և քաղաքական գործիչ
ԱմուսինFaiz Ahmad?
Commons-logo.svg Meena Keshwar Kamal Վիքիպահեստում

Մինա Կեշվար Կամալ (պարսկերեն՝ مینا کشور کمال‎, առավել հայտնի է որպես Մինա, փետրվարի 27, 1956(1956-02-27), Քաբուլ, Աֆղանստանի թագավորություն - փետրվարի 4, 1987(1987-02-04), Կվետտա, Պակիստան), աֆղանցի ֆեմինիստ, կանանց իրավունքների մարտիկ և Աֆղանստանի կանանց հեղափոխական ասոցիացիայի հիմնադիր, սպանվել է 1987 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին լինելով Քաբուլի համալսարանի ուսանող` հիմնել է «Աֆղանստանի կանանց հեղափոխական ասոցիացիան»[1], որի խնդիրն էր պայքարել հանուն հավասարության և կանանց կրթության իրավունքի, իսկ հայտարարված նպատակն էր` «խոսելու իրավունք տալ ճնշված և խոսելու իրավունքից զրկված աֆղանցի կանանց»։ 1979 թվականին ընկերությունը դուրս է եկել ընդդեմ Աֆղանստանի կառավարության, որն իր կարծիքով ԽՍՀՄ-ի կողմից ղեկավարվող խամաճիկ էր։ 1981 թվականին թողարկել է երկլեզու ֆեմինիստական Payam-e-Zan («Կնոջ ուղերձը») ամսագիրը[2]։ Նաև հիմնել է Watan Schools-ը` փախստական երեխաների և նրանց մայրիկների օգնության համար, որը բժշկական օգնություն էր ցուցաբերում և գործնական հմտություններ ուսուցանում[3]։

1981 թվականին ֆրանսիական կառավարության հրավերով Մինան ներկայացնում է Աֆղանական դիմադրության շարժումը Ֆրանսիայի սոցիալիստական համագումարում։ Խորհրդային պատվիրակությունը Բորիս Պոնոմարյովի գլխավորությամբ լքում է դահլիճը, երբ մասնակիցները ոգևորված ողջունում են Մինային, որը ձեռքը բարձրացրել էր հաղթական ժեստով[4]։

2006 թվականի նոյեմբերի 13-ին «Time» ամսագիրը հատուկ թողարկմամբ Մինային ընդգրկել էր «60 ասիացի հերոսների» շարքում` գրելով. «Չնայած նրան, որ Մինան 30 տարեկան էր, երբ մահացավ, նա գիտելիքի ուժի հիման վրա հասցրել է սերմանել աֆղանական շարժման սերմերը կանանց իրավունքների համար»[5]։

Aquote1.png Աֆղանցի կանայք նման են քնած առյուծների, երբ արթնանան, նրանք կարող են հիանալի դեր խաղալ ցանկացած սոցիալական հեղաշրջման ժամանակ։ Aquote2.png


Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանվել է Կվետտայում (Պակիստան), 1987 թվականի փետրվարի 4-ին։ Մարդասպանի ինքնությունը պարզաբանվում է, սակայն լրատվամիջոցների կարծիքով դրանք կա՛մ Պետական տեղեկատվության ծառայության, կամ աֆղանական հատուկ ծառայության, կամ էլ` արմատականների, մոջահեդների առաջնորդ Գուլբեդին Հեկմատիյարի գաղտնի գործակալներն են[1][6].

Կամալը ամուսնացած էր Աֆղանստանի ազատագրման կազմակերպության մաոիստների առաջնորդ Ֆաիզ Ահմադի հետ[7], որը նույնպես սպանվել է Հակմատիյարի գործակալների կողմից 1986 թվականի նոյեմբերի 12-ին[8][9]։ Նրանք ունեցել են երեք երեխա, որոնց գտնվելու վայրը մինչև օրս հայտնի չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Melody Ermachild Chavis Meena — Heroine of Afghanistan. — New York: St. Martin's Press, 2003. — ISBN 0-312-30689-X
  2. Brodsky, Anne E. With all our strength : the Revolutionary Association of the Women of Afghanistan. — New York: Routledge, 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]