Արարատ-73-ին նվիրված արձանախումբ
Արտաքին տեսք
Արարատ-73-ին նվիրված արձանախումբ | |
---|---|
«Արարատ-73»-ին նվիրված արձանախումբ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Հրազդան մարզադաշտի հարևանությամբ |
Շինարարության ավարտ | 2016, հոկտեմբերի 10 |
Ներկա վիճակ | կանգուն
|
«Արարատ-73»-ին նվիրված արձանախումբ, Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախումբ Երևանում։ Տեղադրվել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանախումբը ստեղծվել է «Արարատ-73»-ի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ։ «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիներով հուշարձանը տեղադրվել է «Հրազդան» մարզադաշտի կից հրապարակում։
Արձանախմբի բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներ[1][2][3][4]։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քանդակագործների խմբի ղեկավար՝ Արմեն Սամվելյան
- Ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան
Ֆուտբոլիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկիտա Սիմոնյան
- Ռոբերտ Ծաղիկյան
- Օնիկ Աբրահամյան
- Հարություն Քեհեյան
- Ալեքսանդր Կովալենկո
- Նիկոլայ Ղազարյան
- Նորայր Մեսրոպյան
- Սերգեյ Պողոսյան
- Սուրեն Մարտիրոսյան
- Արմեն Սարգսյան
- Արկադի Հարությունյան
- Հովհաննես Զանազանյան
- Նազար Պետրոսյան
- Սանասար Գևորգյան
- Լևոն Իշտոյան
- Սերգեյ Բոնդարենկո
- Էդուարդ Մարգարով
- Արկադի Անդրեասյան
- Ալյոշա Աբրահամյան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները հիացած են նոր արձանախմբով
- ↑ «Քանդակագործական «գրագողության» հետքերով». www.irates.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Yerevan.Today | Մայրաքաղաքում բացվեց «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը». Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Ոչ ոք չի նեղանա՞, որ ես անեմ. Կտեղադրվի «Արարատ-73»-ին նվիրված հուշարձան». asekose.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արարատ-73-ին նվիրված արձանախումբ կատեգորիայում։ |