Նորիկ Մեսրոպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նորայր Մեսրոպյանից)
Նորիկ Մեսրոպյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նորիկ Հապետնակի Մեսրոպյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 30, 1946 (77 տարեկան)
Ծննդավայր Երևան, ԽՍՀՄ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1964-1978 Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ 389 (3)
Ազգային հավաքական
1971 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (օլիմպիական) 3 (0)
Մարզչական կարիերա
1992-1994 Հայաստան Հայաստան մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նորիկ Հապետնակի Մեսրոպյան (ապրիլի 30, 1946(1946-04-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և հայ նախկին ֆուտբոլիստ, պաշտպան։ Սպորտի վարպետ։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ֆուտբոլի սան է։ Ողջ կարիերան անց է կացրել Երևանի «Արարատ»-ում, որի կազմում ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, մասնակցել է 337 խաղի, խփել 3 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, արծաթե մեդալակիր, կրկնակի գավաթակիր։ Մասնակցել է 16 եվրագավաթային խաղի։ 1971 թ. անց է կացրել 3 խաղ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում։

1992-1994 թթ. եղել է Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ մարզիչ, ապա Երևանում զբաղվել է ռեստորանային բիզնեսով։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[1]։

Նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

թիմային՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ

  • ԽՍՀՄ չեմպիոն՝ 1973
  • ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր՝ 1971
  • ԽՍՀՄ գավաթակիր՝ 1973, 1975։
  • ԽՍՀՄ գավաթի եզրափակիչի մասնակից՝ 1976։

անհատական՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]