Սերգեյ Պողոսյան (ֆուտբոլիստ)
| Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Պողոսյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Անձնական տվյալներ | |||
|---|---|---|---|
| Ամբողջական անուն | Սերգեյ Լազրի Պողոսյան | ||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 13, 1948 (78 տարեկան) | ||
| Ծննդավայր | Բաքու, ԽՍՀՄ | ||
| Մահվան ամսաթիվ | սեպտեմբերի 15, 2026[1] (78 տարեկան) | ||
| Դիրք | Հարձակվող | ||
| Ակումբային տեղեկություններ | |||
| Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
|
| |||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
| 1966-1967 1968-1969 1970-1975 |
|
52 (4) 99 (6) | |
|
| |||
|
| |||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||
Սերգեյ Լազրի Պողոսյան (ծննդյան պահին՝ Պողոսով, հունիսի 13, 1948, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 15, 2026[1]), խորհրդային և հայ նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1971)։
Կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլ սկսել է պարապել Բաքվի ՄՊՄԴ-ում, մարզիչ Էդուարդ Օգանեզովի մոտ։ 1966-1967 թթ. հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբում՝ «Փոլադ» (Սումգայիթ) ակումբում։ 1968 թ. Արտյոմ Ֆալյանի հրավերով տեղափոխվել է Լենինգրադի «Զենիթ», զուգահեռաբար սովորելով Լենինգրադի Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։
1970 թ. տեղափոխվել է Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1975 թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 99 խաղի, խփել 6 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, գավաթակիր։ 1975 թ. թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Մասլովի հետ ունեցած կոնֆլիկտի արդյունքում հեռացել է թիմից և ավարտել կարիերան։ Երեք անգամ ստացել է կոտրվածքներ։
Հետագայում ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որից հետո երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում, հասնելով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնին։ Արդարադատության գնդապետ։
2001-2003 թթ. եղել է Աբովյանի «Կոտայք» ֆուտբոլային ակումբի նախագահ։
2007 թ. հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի ֆուտբոլի վետերանների միությունը։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]։
Նվաճումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ չեմպիոն՝ 1973
- ԽՍՀՄ գավաթակիր՝ 1973:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 15 մահեր
- 2026 մահեր
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Հունիսի 13 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հայ ֆուտբոլիստներ
- Արարատի ֆուտբոլիստներ
- Զենիթի ֆուտբոլիստներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՍՀՄ սպորտի վարպետներ
- Ֆուտբոլի ԽՍՀՄ չեմպիոններ