Ալյոշա Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոշա Աբրահամյան
Ծնվել է օգոստոսի 28, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:28|2|0}}) (70 տարեկան)
Ծննդավայր Գյումրի
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն ֆուտբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Ալյոշա Վարոսի Աբրահամյան (ծնվ. 1945, օգոստոսի 28, Լենինական), ֆուտբոլի հայ դարպասապահ, ԽՍՀՄ սպորտի վարպետ։

1966-78-ին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։ 1973-ին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 76 (գարնանային) թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 75 թվականների ԽՍՀՄ գավաթակիր։ Մրցելույթներն ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի[1]։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. Շառոյան, Ա. Բաբայան, Գ. Եղիազարյան, Ֆուտբոլի հանրագիտարան, Երևան, «Գևորգ-Հրայր» ՍՊԸ, 2005, էջ 5։
  2. մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին