Ալեքսանդր Կովալենկո
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ալեքսանդր Պյոտրի Կովալենկո | |||||
Քաղաքացիությունը |
ԽՍՀՄ Հայաստան | |||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 9, 1943 | |||||
Ծննդավայր | Polevskoy, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 1, 2002 (58 տարեկան) | |||||
Մահվան վայր | Երևան, Հայաստան | |||||
Հասակ | 172 սանտիմետր | |||||
Դիրք | Պաշտպան | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքսանդր Պյոտրի Կովալենկո (ռուս.՝ Алекса́ндр Петро́вич Ковале́нко, օգոստոսի 9, 1943, Polevskoy, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 1, 2002, Երևան, Հայաստան), խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել «Արարատ» ակումբում, որի կազմում 1973 թվականի դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971 թվականին՝ արծաթե մեդալակիր։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Կովալենկոն եղել է Երևանի «Արարատի» հայտնի ֆուտբոլիստ Քաջայր Փոլադյանի սանը։
Արդեն երիտասարդական տարիքից հայտնվել է «Արարատի» հիմնական կազմում։ Մանուկ Սամերջյանի հրաժեշտի խաղից հետո Կովալենկոն ստացել է 4-րդ համարի մարզաշապիկը։ Խաղացել է պաշտպանության գծում։ Եղել է թիմի ավագը, 1965 թվականին ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության երկրորդ խմբում (ավագ մարզիչ՝ Ա. Ֆալյան) գրավել է առաջին տեղը, արժանանալով փոքր ոսկե մեդալի։
ԽՍՀՄ Բարձրագույն լիգայում անցկացրել է 281 խաղ և խփել է 19 գոլ։ Եվրագավաթներում անցկացրել է 4 հանդիպում։
Կովալենկոն Հրազդան մարզադաշտում խփված առաջին գոլի հեղինակն է, որը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 19-ին Կայրաթի դեմ հանդիպման ժամանակ (մարզադաշտի բացման խաղ)։ Գոլը հեղինակել է հանդիպման 58-րդ րոպեին[1][2][3]։
Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 1969 թվականի հուլիսի 25-ին անցկացրել է իր միակ հանդիպումը (դուրս է եկել փոխարինման խաղի 46-րդ րոպեին) ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում՝ մասնակցելով Լեհաստանի օլիմպիական հավաքականի դեմ ընկերական խաղին (0:4)[4][5]։
Ալեքսանդր Կովալենկոն մահացել է 2002 թվականի ապրիլի 1-ին Երևանում սրտի կանգից։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ չեմպիոն - 1973[6]
- ԽՍՀՄ բարձրագույն լիգայի արծաթե մեդալակիր - 1971
- ԽՍՀՄ գավաթակիր - 1973, 1975
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդգրկվել է ԽՍՀՄ բարձրագույն լիգայի մրցաշրջանի լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում - 1971, 1973
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Стадион «Раздан»: живая история». mediamax.am.
- ↑ «Энциклопедия истории чемпионатов СССР и России. 19/05/1971. «Арарат» (Ереван) — «Кайрат» (Алма-Ата) 3:0». football.mojgorod.ru.
- ↑ Памяти Александра Коваленко
- ↑ «Игры сборной СССР по Футболу. Справочник 1952—1988» под ред. О. Кучеренко. Изд. «Советский спорт», Москва, 1989
- ↑ «Сборная России по футболу — 25 июля 1969. Протокол матча СССР (олимпийская) — Польша (олимпийская) 0:4». russia-matches.ucoz.ru.
- ↑ «28 октября 1973 года. Стадион «Раздан»».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Григорян А. Г. Свой среди своих — Газета «Урарту» № 23 2001
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը footballdatabase.eu կայքում
- Եվրագավաթներում ելույթների վիճակագրությունը klisf.net կայքում
- Голос Армении. Памяти Александра Коваленко (ռուս.)
|